Դասարանական աշխատանք 31/01/20

Տեքստային առաջադրանք
(1) Հին մատյանը մի ամբողջ աշխարհ է՝ երփներանգ գույներով, հնչյուններով, բուրմունքով լի: (2) Շրջում եք տաքացրած կաթի գույն ունեցող մագաղաթի թերթերը և ասես մեկնում եք մի հեռավոր ճամփորդության: (3) Շրջում եք թերթերը, և այդ տրամադրությունը չի լքում ձեզ: (4) Յուրաքանչյուր գլուխ սկսվում է զարդագրերով, ճակատազարդով, գույների բարդ ու բազմազան անցումներով, գծերի յուրօրինակ հյուսվածքներով, ձևերի արտասովոր բազմազանությամբ՝ ամփոփված էջի վերին մասում: (5) Մանրանկարներն ամբողջ էջեր են կազմում, ծնվում են բնագրի մեջտեղում ու լուսանցքներում: (6) Հին մատյանները երաժշտություն են: (7) Ամեն մատյան իր մեղեդին ունի: (8) Սակայն ուշադիր լսելով ու նայելով՝ նկատում ես ընդհանուրը, ինչը միավորում է նրանց, և որը հավանաբար հայկական մատյանների անորսալի ազգային յուրահատկությունն է: (9) Դա մեղեդու մաքրությունն է, հստակությունը, հնչեղ գույների ուժը և դրա հետ մեկտեղ՝ նրբագեղությունն ու հարստությունը: (10) Մի զարմանալի կապ կա հին մատյանների երաժշտության և հայկական ժողովրդական մեղեդիների միջև՝ թախծալի ու ոգեշունչ, զուսպ կրքով և գեղեցկությամբ առինքնող: (11) Եթե գտնեինք դրանց գունային համապատասխանությունը, կստանայինք խորանների, մանրանկարների և լուսանցազարդերի ձայնաշարերը: (12) Երաժշտության լեզվով թարգմանելով հին ձեռագրերի անկրկնելի կոլորիտը՝ տառերի սևությունը, գլխատառերի փայլփլուն ոսկին, լաջվարդը, փիրուզը և նկարի որդան կարմիրը, կծորան հայի սրտում ծնված լուսավոր ու ջինջ մեղեդիները: (13) Մատենադարանում պահվում է տասներեք հազար հայկական հին ձեռագիր: (14) Դրանցից յուրաքանչյուրն ունի իր պատմությունը, իր անկրկնելի դիմագիծն ու քնքուշ մեղեդին:

Ըստ Կ.Բակշիի
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 1. 4-րդ և 5-րդ նախադասություններում ընդգծել հոդակապով 4 բարդ գոյական.
Զարդագրեր,ճակատազարդեր,մանրանկարներ,բնագիր:
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 2. 10-րդ նախադասությունում ընդգծել 4 ածական.
Զարմանալի,հին,թախծալի,զուսպ
ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 3. 12-րդ նախադասությունում ընդգծել ՈՒ հոլովման պատկանող 2 գոյական.
Ոսկին-ոսկու,մեղեդի-մեղեդու

Բառերի բացատրություն
Առինքնող- գերող,հրապուրող
Լաջվարդ-կապույտ,բիլ,ծավի,երկնագույն,ծավի,մավի
Խորան-եկեղեցու ներս ընկած հատվածը

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s