Դասարանական աշխատանք 28/02/20

1)Ինչն է մերժում մեծ բանաստեղծը

ա)Դերասանությունը բեմում
բ)Կեղծիքը կյանքում
գ)Թատրոնն ու բեմը
դ)Ամենալավ բարի զգացմունքները

2)Որն է բանաստեղծի հիմնական ուղերձը երիտասարդներին

ա)Պետք է կրտսերտարիքում բաց աչքով երազել,մեծ ու լուսեղեն անուրջներ ունենալ
բ)Պետք է ազատ ու արժանապատիվ կյանքով ապրել,մաքուր,բարի ու լիքը սիրտ ունենալ
գ)Պետք է ուշադիր ջոկել կեղծիքը անկեղծությունից
դ)Պետք է միշտ հետևել խոսքին ու շարժումին

3)Թումանյանի ,,Անկեղծ չենք,, հոդվածը տպվել է…
1907 թ.-ին

4)Որ բառն է սխալ գրված

ա)Դժկամ
բ)դշխեմ
գ)դշխո-թագուհի,բամբիշ
դ)գժտվել

5)Որ բառն է սխալ գրված
ա)Թմբիր-թմրել,ննջել
բ)շամբուտ-եղեգն,բամբուկ
գ)բանբիռ-երաժշտական գործիք
ե)բամբիշ

6)Որ բառն է հնչյունափոխված
ա)Խաչագող
բ)Ազգային
գ)արթնանալ-ու-ն սղվել է
դ)աշխարհ

7)Որ բառն է պարզ
ա)Հրաշալի
բ)Տեղահան
գ)Անուրջ
դ)Շարժում

8)Ակնկալությն բառի որ վանկատման տարբերակն է ճիշտ
Ա-կըն-կա-լու-թյուն

9)Որ բառում ածանց չկա
ա)Դերասան
բ)Անկեղծ
գ)Խաչագող
դ)Մեջբերում

10)Որ դեպքում է գոյականի հոլովը սխալ նշված
ա)աշխարհին-հայցական հոլով
բ)մարդու-սեռական հոլով
գ)ուժերով-գործիական հոլով
դ)խոսքից-բացառական հոլով

11)Որ բայաձևն է ապառնի ժամանակ ցույց տալիս
ա)Նայե՛ցք
բ)Չեմ ուզում
գ)հայտնվել է
դ)արթնանար

Ի՞նչ է պոեմը

Պոեմը իրենից ներկայացնում է մեծածավալ կամ չափաածո ստեղծագործություն,որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմների օրինակներ.

Հովհաննես Թումանյան ,,Թմկաբերդի առումը,,

Հովհաննես Թումանյան ,,Անուշ,,

Գրիգոր Նարեկացի ,,Մատյան ողբերգության,,

Какое произведение исследует можно считать великим

Искусство…Оно везде и было всегда.Даже тропинки и полянки можно считать искусством,но смотря для кого как.

Сейчас когда говоришь искусство то на голову приходит какая-то картина.На пример Мона Лиза.Ты представляешь картину,любуешся ,изучаешь и все.А на искусство нужно смотреть с вдохновением,с улыбкой,нужно смотреть так будто это искусство течет у тебя в венах.

Искусство думаю можно считать великим когда у него есть история.То есть за всем этим должно стоять что-то интересное что заставит людей заинтересоваться в нем,он поглотит людей своей историей,и останется в их памяти навсегда…

Վահան Տերյանի նամակի վերլուծությունը Անթառամ Միսկարյանին

Հետևյալ նամակով Վահան Տերյանը պատասխանում էր Անթառամ Միսկարյանի նամակին։Նամակի մեջ նա պատմում էր իր տարօրինակ(ըստ ինձ) զգացմունքի մասին՝լավ տխրության մասին,նաև նրա կարծիքը Անթառամի ՝ «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում» տողերի մասին։Տերյանը պատմում է իր զգացմունքների մասին՝ ուրախ թախծի,լավ տխրության մասին։Ըստ նրա այդ ուրախ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում,և ոչնչի համար չե ափսոսում։Հետո նա անրադառնում է Անթառամի հետևյալ տողերին՝«Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»։Տերյանը ինքը ասում է ,որ շատ անգամներ է զգացել դա։Նամակը ինքս կարդալուց հետո շատ մտածմունքների մեջ ընկա:Նամակը իրոք մտածելու տեղ է տալիս…

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:
Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:
Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:
13.08.1912 թվական

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19… Կարծես սովորական օր լինի,այդպես չէ՞։Սովորական հինգշաբթի կլիներ,եթե չլիներ նա…Մի հիասքանչ և հանրահայտ գրող,մարդ ով թողեց իր հետքը հայոց գրականության մեջ և ոչ միայն։Նա մեր գրականությունը հասցրեց մի ուրիշ մակարդակի և վերջում թողեց ավելի քան հարյուրավոր բանաստեղծություններ,առակներ և ստեղծագործություններ։Նա՝ ամենայն հայոց բանաստեղծը,Հովհաննես Թումանյանն է։Եվ փետրվարի 19֊ին լրացավ նրա 151 ամյակը։

Հովհաննես Թումանյանի 151 ամյակի կապակցությամբ,որոշեցինք կազմակերպել ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։Սկզբում օպերայից քայլքով գնացինք դեպի թանգարան,և իհարկե Թումանյան արտասանեցինք ճանապարհին։Թանգարան հասնելուց անմիջապես հետո ունեցանք շրջայց թանգարանով մեկ։Քանզի՝ դեռ փոքրուց շատ եմ եղել այդ թանգարանում,ամեն բան արդեն ծանոթ էր։Շրջայցից հետո փոքրիկ,բայց շատ հետաքրքիր ներկայացում կատարվեց,որի մեջ նաև խաղում էր մեր դասընկերը։

Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և մտերմիկ միջավայրով։Շնորհակալ եմ տիկին Սոֆյաին այս ճամփորդությունը կազմակերպելու համար…