Մագնիսական երկաթաքարը և այլ որոշ քարեր ունեն ունակություն ձգել տարբեր առարկաներ:Այդ քարերը անվանում են բնական մագնիսներ: Մագնիսը ձգում է երկաթե և պողպատե իրեր,աբելի թույլ է ազդում նիկելե,կոբալտե առարկաների վրա,իսկ փայտի,թղթի,ապակու և այլ նյութերից պատրաստված առարկաների վրա չի ազդում:
Ի տարբերություն երկաթի՝ պողպատից և մի շարք այլ համաձուլվածքներից պատրաստված մարմիններն իրենց մագնիսական հատկությունները պահպանում են շատ ավոլի երկար ժամանակ:Այդպիսի մարմինները կոչվում են հաստատուն մագնիսներ:
Այն տեղամասերը որտեղ մագնիսական ազդեցությունները ավելի շատ են ,կոչվում են մագնիսի բևեռներ:Մագնիսի այն ծայրը,որը ուղված է դեպի հյուսիս,անվանում են հյուսիսային բևեռ և նշանակում N տառով:Իսկ այն ծայրը,որը ուղղված է դեպի հարավ,անվանում են հարավային բևեռ,և նշանակում S տառով:
Եթե երկու մագնիս մոտեցնենք իրար նույնանուն բևեռներով,ապա նրանք իրար կվանեն,իսկ եթե մոտեցնենք տարանուն բևեռներով,ապա կձգեն:Այսինքն եթե մագնիսի հյուսիսային բևեռին մոտեցնենք հյուսիսային բևեռով մի ուրիշ մագնիս ,ապա նրանք իրար կվանեն(նույնը հարավային բևեռներով մագնիսներին է վերաբերվում):Իսկ եթե իրար մոտեցնենք հյուսիսային բևեռով և հարավային բևեռով երկու տարբեր մագնիսներ,ապա նրանք իրար կձգեն: