Գործողության տեղ,ժամանակ,ձև,չափ,քանակ ցույց տվող բառերը կոչվում են մակբայ:
- Գործողության ընդհանուր իմաստը գործողության հատկանիշն է
- Ձևաբանական առանձնահատկություն՝ չթեքվող
- Տեսակները՝ տեղի,ձևի,ժամանակի,չափի ու քանակի
- Շարահյուսական դերը՝բայական անդամի լրացում
Մակբայների ածանցները
Աբար
Խոնարհաբար,հայրաբար,աստիճանաբար
Ապես
Մշտապես,ֆիզիկապես,նյութապես,հոգեպես
Որեն
Համառորեն,մարդկայնորեն
Ովին
Լիովին,ամբողջովին
Ակի
Կրկնակի,հոգնակի,որոշակի
Տեղի մակբայներ
Ամենուրեք,բերնեբերան,դես ու դեն,դռնեդուռ,գյուղեգյուղ,երկրեերկիր,ընդառաջ,հեռու,հետ,հեռու-հեռու,պատն ի վեր,սարն ի վեր,տեղ-տեղ
Ժամանակի մակբայներ
Այժմ,արդեն,այլևս,այսուհետ,այսուհետև,այսօր,առայժմ,ապա,գիշեր-ցերեկ,դեռևս,երբեք,հիմա,հավետ,հետո,շուտով,օրեցօր,օրըստօրե,վաղուց
Ձևի մակբայ
Արագ,արագ-արագ,կամաց-կամաց,կամաց,զույգ-զույգ,մեն-մենակ,շարունակ,շտապ
Չափ ու քանակի մակբայներ
Եռակի,չափազանց,ամենեւին,քիչ-քիչ,ամբողջովին,հաճախակի,մեկ-մեկ,դարձյալ
Նախադասություններ
Արդեն իջնում է եղյամը,
Ցուրտ քամին արդեն պուրակ է մտնում
Վաղուց ես դու ինձ մոռացել
Վայրի գազաններ բներից ընկան,
Քարե-քար եղան ,դատարկուն եղան