Վահան Տերյանի նամակի վերլուծությունը Անթառամ Միսկարյանին

Հետևյալ նամակով Վահան Տերյանը պատասխանում էր Անթառամ Միսկարյանի նամակին։Նամակի մեջ նա պատմում էր իր տարօրինակ(ըստ ինձ) զգացմունքի մասին՝լավ տխրության մասին,նաև նրա կարծիքը Անթառամի ՝ «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում» տողերի մասին։Տերյանը պատմում է իր զգացմունքների մասին՝ ուրախ թախծի,լավ տխրության մասին։Ըստ նրա այդ ուրախ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում,և ոչնչի համար չե ափսոսում։Հետո նա անրադառնում է Անթառամի հետևյալ տողերին՝«Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»։Տերյանը ինքը ասում է ,որ շատ անգամներ է զգացել դա։Նամակը ինքս կարդալուց հետո շատ մտածմունքների մեջ ընկա:Նամակը իրոք մտածելու տեղ է տալիս…

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:
Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:
Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:
13.08.1912 թվական

Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19… Կարծես սովորական օր լինի,այդպես չէ՞։Սովորական հինգշաբթի կլիներ,եթե չլիներ նա…Մի հիասքանչ և հանրահայտ գրող,մարդ ով թողեց իր հետքը հայոց գրականության մեջ և ոչ միայն։Նա մեր գրականությունը հասցրեց մի ուրիշ մակարդակի և վերջում թողեց ավելի քան հարյուրավոր բանաստեղծություններ,առակներ և ստեղծագործություններ։Նա՝ ամենայն հայոց բանաստեղծը,Հովհաննես Թումանյանն է։Եվ փետրվարի 19֊ին լրացավ նրա 151 ամյակը։

Հովհաննես Թումանյանի 151 ամյակի կապակցությամբ,որոշեցինք կազմակերպել ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։Սկզբում օպերայից քայլքով գնացինք դեպի թանգարան,և իհարկե Թումանյան արտասանեցինք ճանապարհին։Թանգարան հասնելուց անմիջապես հետո ունեցանք շրջայց թանգարանով մեկ։Քանզի՝ դեռ փոքրուց շատ եմ եղել այդ թանգարանում,ամեն բան արդեն ծանոթ էր։Շրջայցից հետո փոքրիկ,բայց շատ հետաքրքիր ներկայացում կատարվեց,որի մեջ նաև խաղում էր մեր դասընկերը։

Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և մտերմիկ միջավայրով։Շնորհակալ եմ տիկին Սոֆյաին այս ճամփորդությունը կազմակերպելու համար…