Փետրվարի 19… Կարծես սովորական օր լինի,այդպես չէ՞։Սովորական հինգշաբթի կլիներ,եթե չլիներ նա…Մի հիասքանչ և հանրահայտ գրող,մարդ ով թողեց իր հետքը հայոց գրականության մեջ և ոչ միայն։Նա մեր գրականությունը հասցրեց մի ուրիշ մակարդակի և վերջում թողեց ավելի քան հարյուրավոր բանաստեղծություններ,առակներ և ստեղծագործություններ։Նա՝ ամենայն հայոց բանաստեղծը,Հովհաննես Թումանյանն է։Եվ փետրվարի 19֊ին լրացավ նրա 151 ամյակը։
Հովհաննես Թումանյանի 151 ամյակի կապակցությամբ,որոշեցինք կազմակերպել ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։Սկզբում օպերայից քայլքով գնացինք դեպի թանգարան,և իհարկե Թումանյան արտասանեցինք ճանապարհին։Թանգարան հասնելուց անմիջապես հետո ունեցանք շրջայց թանգարանով մեկ։Քանզի՝ դեռ փոքրուց շատ եմ եղել այդ թանգարանում,ամեն բան արդեն ծանոթ էր։Շրջայցից հետո փոքրիկ,բայց շատ հետաքրքիր ներկայացում կատարվեց,որի մեջ նաև խաղում էր մեր դասընկերը։
Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և մտերմիկ միջավայրով։Շնորհակալ եմ տիկին Սոֆյաին այս ճամփորդությունը կազմակերպելու համար…