Արևի նման նայեք աշխարհին…
Մենք երկրից նայում ենք արևին,իսկ նա հեռվից նայում է մեզ: Նայում է ու տեսնում դեմքեր, որոնք նայում են նրան կիսափակ աչքերով,մի ձեռքը դեպի վեր են բարձրացնում ու փորձում են հիանալ նրանով: Նա նայում է այս աշխարհին և տեսնում ամեն բան, տեսնում է մարդկանց, բնությունը,տեսնում է զգացմունքներ՝ ուրախություն, երջանկություն, ինչու ոչ, նաև տխրություն: Նա տեսնում է ամեն-ամեն բան և մեկ է, տալիս է մեզ իր տաքությունն ու սերը: Տալիս է անխնա, տալիս է ամեն օր: Բայց երբ մենք արթնանում ենք ու տեսնում ենք ամպամած երկինք, կամ անձրև, ձյուն, իսկույն սկսում ենք բողոքել արևից, որ նա չեկավ, չուրախացրեց մեզ: Բայց արևը եկել է, արևը կա ու կլինի, նա դեռ նայում է մեր աշխարհին և ժպտում, հետո ինչ, որ ամպերը փակել են նրան: Դու գնա՛ և գտի՛ր նրան, գտիր և զգա նրա տաքությունը, նրա սերը և ջերմությունը և ինքդ նայիր աշխարհին արևի նման… Նվիրվիր աշխարհին և սիրիր նրան, տուր նրան քո սերը, և թող նա զգա քո ջերմությունը…