Առցանց ուսուցում/Հայոց լեզու/Գրականություն/

1․Ստեղծագործական՝ «Իմ ժամանակը»։ Կազմեք ձեր օրագիրը, գրեք ձեր անցկացրած օրվա մասին, զբաղմունքը, այլ։

Իմ ժամանակը

Մարդիկ կարծելով,որ ունեն շատ ժամանակ անխնա ծախսում են այն:Չեն մտածում հետևանքների մասին,չեն մտածում,որ միգուցե հնարավոր էր այն ծախսել ավելի ճիշտ և ծախսել ավելի մտածված:Ես չեմ կարող ասել,որ ինքս այն ծախսում եմ ճիշտ և մտածված,բայց փորձում եմ անել ամենինչ դրան հասնելու համար:
Սովորաբար օրվա մեծ մասը անցկացնում եմ դպրոցում:Միջինում յոթ ժամ անցկացնում եմ դպրոցում,երկու ժամ պարապմունքի վայրում,մոտ երեք ժամ ճանապարհին(դեպի դպրոց,տուն և այլն),երեք-չորս ժամ անցկացնում եմ տնային աշխատանք կատարելով,երեք ժամ տրամադրում եմ հանգստին և վերջապես ունենում եմ վեց ժամ քուն:
Քանի,որ հիմա հեռավար ուսուցում է՝ ժամանակիս մեծ մասը անցկացնում եմ քնելով,անցկացնում եմ ընտանիքիս հետ,փորձում եմ անել ամեն բան,որպեսզի նույնսիկ ունենալով 24 ժամ,որոնք գտնվում են իմ տրամադրության տակ,ծախսեմ ավելի մտածված:
Երբ ունենում եմ ազատ ժամանակ սկսում եմ զբաղվել տարբեր զբաղմունքներով,որոնք ես երբեկ չէի փորձել:Օրինակ՝ երեկ փորձեցի գրաֆիկ նկարչությունը,օրեցօր հմտացնում եմ իմ խոհարարական հմտությունները:
Ամենօր փորձում եմ ժամանակից “քամել” ամեն բան,քանի որ չգիտես՝ երբ այն կկանգնի…Ժամանակը քիչ է՝ օգտագործեք այն մտածված և վերցրեք յուրաքանչյուր վարկյանից այն ամենը ինչը,որ նա Ձեզ տալիս է:

2․«Կարդում ենք Չարենց» նախագիծը շարունակվում է․
Չարենցի գույները-առաջադրանք
1․ Հավաքի՛ր տեղեկություններ Եղիշե Չարենցի «Ծիածան» ժողովածուի մասին, գրի՛ր բլոգումդ:
Չարենցի «Ծիածան» ժողովածուն նվիրված էր Կարինե Քոթանճյանին: «Ծիածան»-ը իրենից ներկայացնում է տարբեր հոգեվիճակների,ապրումների գույների մի շարան,որոնք արտահայտված են բանաստեղծությունների տեսքով:Շարքը իրենից ներկայացնում է մի գունային շարան, կազմված՝ «Կապույտը»,«Ոսկին»,«Մանուշակագույն» մասերից:

2․ Կարդա՛ Կապույտի, Ոսկու, Մանուշակագույնի շարքերը, բացահայտի՛ր կապույտ, ոսկեգույն, մանուշակագույն գույների խորհուրդը այս ժողովածուի մեջ: Նշի՛ր, թե ի՞նչ գիտես այս գույների խորհրդի, նշանակության մասին ընդհանրապես:

Ծիածանի երեք գույներից կապույտը՝ երկինքն էր,կապույտ թախիծն էր,հոգու կարոտը,արցունքները:Ոսկին՝ արևն էր,երջանկությունը,այդ անմար հույսը:Իսկ մանուշակագույնը ՝ կարծես մայրամուտի և մութ,խորը երեկոյի միջև միջին ոսկին լինի,ճանապարհը որը միավորում է այդ երկուսին,այն մշուշ էր,մոխրացած երազ էր…դ

3․ Ընտրի՛ր բանաստեղծություններից մեկը, վերլուծի՛ր՝ բնութագրելով հերոսին:

Դու տրտում ես, բայց արևի բռնկված ոսկին
Ոսկեզօծել է քո կապույտ, աստղայի՜ն հոգին:
Ու սփրթնած դեմքի՜դ վրա բռնկվող մի փայլ.
Այն արև՜ն է, այն արև՜ն է, աստղայի՜ն եղբայր:

Դու չե՞ս ուզում, դու չե՞ս ուզում արևի ոսկին.
Չե՞ս հավատում արևի տակ շիկացած հասկին

Միայն նայի՜ր ու հասկացի՜ր, օ, նայի՜ր ու տե՜ս. —
Մի ոսկեգույն քող են հագել դաշտ, անտառ ու սեզ:

Ու լեռնային, երկինք տանող ձյունածածկ ուղին
Հրաժեշտ է տալիս հիմա բիլ մառախուղին

Եվ ամե՜ն տեղ, ինչպես և այն լեռնուղու վրա
Բռնկվել է ժպիտոսկին Արևի Նրա

Հետևյալ հատվածը «Ոսկին» բանաստեղծության մի մաս է:Հետևյալ տողերում Չարենցը փորձում է ուրախացնել մեր հերոսուհուն:Նա փորձում է ամեն կերպ նրա կապույտ հոգին ոսկեզօծել և լցնել ջերմությամբ և ժպիտով:

4․Ընտրի՛ր «Ծիածան» ժողովածուից մեկ բանաստեղծություն, սովորի՛ր անգիր, ձայնագրիր:

Եղիշե Չարենց <<Մանուշակագույն>>