Один из любимых фильмов моей мамы является Хатико. Фильм был снят 2009 году режиссёром Лассе Халльстрёма. Думаю всем известно что это реальная история. Хатико была собакой профессора Хидэсабуро Уэно, который работал в Токийском университете. Фильм о бескорыстной любви и верности собаки к человеку. Маме в фильме понравилось глубокое чувство веры собаки к человеку. Фильм был очен трогательным . Мне если быть честной не так уж понравился фильм. Возможно это было из-за того что я уже знала весь сценарий. Потому что думаю всем известна история Хатико, что она была очень верной собакой, и после смерти своего хозяина она 9 лет ходила на станцию ,чтобы увидеть своего хозяина.
Լռում եմ…Ախր շատ եմ լռում ես…Լռում ու պահում բոլոր զգացումներս իմ մեջ։Պահում եմ ու բաց չեմ թողնում,չեմ ցանկանում,որ ինչոր մեկը տեսնի դրանք,զգա դրանք։Դրանք միայն իմն են և միայն ես գիտեմ նրանց մասին։Այո՛,այդպիսի ժլատ մարդ եմ ես։Ժլատ եմ և չեմ ցանկանում տալ իմ զգացմունքները ուրիշին,չեմ ցանկանում վստահել ուրիշին,սիրել ուրիշին։Ցանկանում եմ լինել փակ և մութ ուրիշների նկատմամբ։Չեմ ցանկանում բացվել ուրիշների առաջ,վախենում եմ կոտրված դառնալ։Կոտրված դառնալ և հերթական անգամ հիասթափվել մարդ արարածից։Հիասթափվել այնպես ինչպես հիասթափվել եմ ինքս ինձնից։Չեմ սիրում ինձ։Չեմ սիրում ինքս ինձ էությամբ,ներքին աշխարհով,արտաքինով,ներքինով։Չեմ սիրում ինձ ընդհանրապես ։Գոհ չեմ ինձանից։Գոհ չեմ,քանզի չեմ անում այն ինչ պետք է անեմ,անում եմ անտեղի քայլեր։Վատնում եմ ժամանակս,վատնում ու չեմ մտածում,որ շատ քիչ է մնացել ապրելու։Հոգնում եմ կյանքից,հոգնում ապրելուց։Ա՜խ ,եթե իմանայիք՝ ինչքան եմ հոգնել ապրելուց։Հոգնել եմ՝ արթնանալուց,քայլելուց,շնչելուց,արտաշնչելուց։Հոգնել եմ,քանզի իմ մեջ էլ ուժ չկա,ուժ չկա գոյատևելու համար այս ախարհում։Թուլացել եմ,ախր շատ եմ թուլացել ես։Եթե առաջ ես կասեի ,,ո՛չ,, այս ամենին,և կգնայի առաջ,ապա ոչ այս անգամ։Թվում է թե գոյություն ունեմ։Բայց գոյություն ունեմ միայն ֆիզիկապես։Արթնանում եմ,գնում դպրոց,պարապմունքի և այլն։Անում եմ այն ինչը,որ սովորական մարդը։Բայց խնդիրը նրանում է,որ չկամ ես հոգեպես։Ուղակի չկամ,գոյություն չունեմ։Էլ չեմ զգում ինձ,չկան իմ զգացմունքները,ուրախությունը,ժպիտը։Կարծես մի բան է պակասում…Կարծես հոգիս լինի փազլ,որը ոչ մի կերպ չի հավքվում։Շատ֊շատ են դետալները,անհնար է ուղակի հավաքել։Նաև դետալներ են կորում։Կորում ու չեն գտնվում։Կամ միգուցե հենց ինքը հոգիս չի ցանկանում հավքել այն։Միգուցե նրան դուր է գալիս լինել այդպես թափթփված,կիսատ…Եթե նրան դա դուր է գալիս,ապա ասեմ որ ինձ ո՛չ։Ինձ դուր չի՛ գալիս,որ ես այդքան խառն եմ լինում։,,Ի՞սկ,եթե ես եվ իմ հոգին իրար հետ լեզու չենք գտնում,մի՞ թե դա չի նանակում,որ նա իմ հոգին չէ։Ահա ,թե ինչումն էր խնդիրը ,, փայլատակեց հանկարծ ինձ մոտ եվ հասկացա,թե ինչն է սխալ։Իմ հոգեվիճակը ուղակի իմը չէ ։Այսքան ժամանակ քննադատում էի և դժգոհում ինքս իմ հոգուց…Ինք իմ ես֊ից…Բայց դա ես չէի…Այդ ես֊ը իմ չէր…Չգիտեմ երբ,ինչ պարագաներում ես կգտնեմ իմ ես֊ին,բայց վստահեցնում եմ Ձեզ,ես այն կգտնեմ…
ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.
հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.
սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։
Իմ կարդացած գիրքը Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կրճատ պատմությունը» գիրքը կարդում էի դեռ հունվարից: Քանի դեռ դպրոց էի հաճախում, պարապմունքներ ունեի, չէի հասցնում այն հանգիստ կարդալ: Շաբաթը 2-3 օր կարդում էի դեպի դպրոց և հետդարձի ճանապարհին, բայց մեկ է, կարդացածս կիսատ էր և մաս-մաս: Չէի կարողանում նորմալ հիշել անցած գլուխներում կարդացածս: Միգուցե խնդիրը նրանում էր, որ այն գիտական գիրք է, այլ ոչ գեղարվեստական: ահա, այս շաբաթվանից սկսել եմ այն կարդալ նորից: Սկսեցի այն ավելի լավ հասկանա,լ և արդյունքում սկսեց կազմվել ընդհանուր պատկեր կարդացածիս մասին: Գիրքը պատասխանում է մեր շատ հարցերի՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, անծա՞յր է այն, թե՞ ունի վերջ, նաև պատմում է սև խոռոչների, ժամանակի առաջացման և այլի մասին:
Ընտանեկան նախագիծ՝ «Դարձիր իմ ընտանիքի մի մասը»
Այս երկարաժամկետ կարանտինի ընթացքում յուրաքանչյուր ընտանիք պետք է միավորվի և հետաքրքիր զբաղմունքներ մտածի: Այս կարանտինի ընթացքում ընտանիքիս հետ հասցրեցի շատ հետաքրքիր ժամանակ անցկացնել, նաև բացահայտեցի նրանց: Գիտե՞ք, կարծում եմ, որ այս հարկադիր արձակուրդը յուրաքանչյուրիս տալիս է հնարավորություն զբաղվել այն զբաղմունքներով, որոնցով երբեք չենք զբաղվել ու մոռացել ենք, կարող ենք անել այն աշխատանքները, որոնք եղել են ժամանակատար, չենք հասցրել:
Կինոդիտում
Ճիշտն ասեմ, արդեն չեմ հիշում՝ երբ էինք մենք ընտանիքով հավաքված ֆիլմ դիտել: Այս ընթացքում դիտեցինք շատ-շատ ֆիլմեր, մուլտֆիլմեր և կարևորը՝ միասին: Ֆիլմեր դիտելով՝ կարծես պոկվում ես աշխարհից, այս իրավիճակից և սուզվում դեպի հորինված մի աշխարհ, որտեղ դու, որպես գլխավոր հերոս, հաղթահարում ես յուրաքանչյուր դժվարություն: Կցանկանայի առանձնացնել այդ մեծ ֆիլմացանկից մեկը ՝ «Ուրվականների որսորդները» ֆիլմը:
Նյու-Յորքում՝ Օլդրիջի առանձնատանը, որտեղ էքսկուրսիա էր տեղի ունենում, էքսկուրսավարը վերջում նկատում է, որ տեղի են ունենում տարօրինակ դեպքեր: Եվ արդյունքում պարզվում է, որ այնտեղ ուրվական կա: Էրին Գիլբերտը և Էբբի Իյեյթսը տարիներ առաջ գրել էին գիրք ուրվականների մասին, դա էր պատճառը՝ ինչու Օլդրիջի առանձնատան տերը եկավ Էրինի մոտ և խնդրեց օգնություն: Էրինը գնում է իր հին ընկերուհու՝ Էբբի Իյեյթսի մոտ, և նրանք ինժեներ Ջիլիան Խոլթսմենի հետ միասին ուղևորվում են դեպի Օլդրիջի առանձնատուն: Այնտեղ նրանք հանդիպում են իրական ուրվականի, և նույնիսկ տեսագրում են նրան: Այդ տեսանյութը հայտնվում է YouTube-ում, և Էրինին զրկում են Կոլումբիայի համալսարանում դասախոսի պաշտոնից: Չեմ ցանկանում ֆիլմը պատմել ամբողջությամբ, և խորհուրդ կտամ, որ ինքներդ դիտեք այն:
Խոհարարություն
Քանի կարանտին է և կա ժամանակ ստեղծագործելու՝ ես և եղբայրս որոշեցինք ստեղծագործել խոհանոցում: Որոշեցինք պատրաստել թխվածքաբլիթներ: Բաղադրատոմսը վերցրինք համացանցից և գնացինք ամբողջ խոհանոցը ալյուրի մեջ պատելու: Բոլոր բաղադրիչները լցրեցինք խառնիչի մեջ և սկսեցինք խառնել: Հատուկ ֆորմաների միջոցով կտրատեցինք խմորը, հետո զարդարեցինք: Յուրաքանչյուր թխվածքաբլիթի խմոր պատրաստելիս իմ եղբոր և իմ սիրելի գործը խմորը փորձելն էր, տարօրինակ է, բայց փաստ է: Երկարատև աշխատանքից հետո ստացանք շատ համեղ թխվածքաբլիթներ:
Զբաղմունքներ
Այս «արձակուրդի» ընթացքում պարտադիր պետք է ինչ-որ հետաքրքիր զբաղմունքներ գտնել: Օրինակ՝ ես և տատիկս որոշեցինք փազլ հավաքել: Ունեի երկու փազլ, որոնք երբեք չէի հավաքել: Ընտրեցինք մեկը և գնացինք հավաքելու: Իմանալով, որ ունենք երկար ժամանակ, հանգիստ սկսեցինք հավաքել այն: Բայց մեկ է, ես շտապում էի այն հավաքել, քանի որ արդեն երկու տարի է՝ ինչ փազլ չէի հավաքել: Իմ միջի ցանկությունը՝ տեսնել այն հավաքված, շատ մեծ էր, և մինչև երեկոյան ժամը երկուսը ես և տատիկս այն հավաքում էինք: Ճիշտ է, երկու կտոր կորել էր, բայց մեկ է, դա չէր խանգարում իմ և տատիկիս երջանկությանը: Արդյունքում հավաքեցինք Պիզայի աշտարակը:
Ինքնակրթություն
Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կրճատ պատմությունը» գիրքը կարդում էի դեռ հունվարից: Քանի դեռ դպրոց էի հաճախում, պարապմունքներ ունեի, չէի հասցնում այն հանգիստ կարդալ: Շաբաթը 2-3 օր կարդում էի դեպի դպրոց և հետդարձի ճանապարհին, բայց մեկ է, կարդացածս կիսատ էր և մաս-մաս: Չէի կարողանում նորմալ հիշել անցած գլուխներում կարդացածս: Միգուցե խնդիրը նրանում էր, որ այն գիտական գիրք է, այլ ոչ գեղարվեստական: ահա, այս շաբաթվանից սկսել եմ այն կարդալ նորից: Սկսեցի այն ավելի լավ հասկանա,լ և արդյունքում սկսեց կազմվել ընդհանուր պատկեր կարդացածիս մասին: Գիրքը պատասխանում է մեր շատ հարցերի՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, անծա՞յր է այն, թե՞ ունի վերջ, նաև պատմում է սև խոռոչների, ժամանակի առաջացման և այլի մասին:
Համո Սահյան
Այս ընտանեկան նախագծի շրջանակներում ընտանիքիս անդամների հետ միասին կարդացել եմ Համո Սահյան:Հետևյալ տեսանյութում ես եվ մայրիկս կարդում ենք Սահյանի «Դուք լավն եք,մարդիկ» ստեղծագործությունը
Իսկ այստեղ փոքրիկ եղբայրս կարդում է Սահյանի «Հայաստան ասելիս» բանաստեղծությունը