Մտքերս փազլում…

Լռում եմ…Ախր շատ եմ լռում ես…Լռում ու պահում բոլոր զգացումներս իմ մեջ։Պահում եմ ու բաց չեմ թողնում,չեմ ցանկանում,որ ինչոր մեկը տեսնի դրանք,զգա դրանք։Դրանք միայն իմն են և միայն ես գիտեմ նրանց մասին։Այո՛,այդպիսի ժլատ մարդ եմ ես։Ժլատ եմ և չեմ ցանկանում տալ իմ զգացմունքները ուրիշին,չեմ ցանկանում վստահել ուրիշին,սիրել ուրիշին։Ցանկանում եմ լինել փակ և մութ ուրիշների նկատմամբ։Չեմ ցանկանում բացվել ուրիշների առաջ,վախենում եմ կոտրված դառնալ։Կոտրված դառնալ և հերթական անգամ հիասթափվել մարդ արարածից։Հիասթափվել այնպես ինչպես հիասթափվել եմ ինքս ինձնից։Չեմ սիրում ինձ։Չեմ սիրում ինքս ինձ էությամբ,ներքին աշխարհով,արտաքինով,ներքինով։Չեմ սիրում ինձ ընդհանրապես ։Գոհ չեմ ինձանից։Գոհ չեմ,քանզի չեմ անում այն ինչ պետք է անեմ,անում եմ անտեղի քայլեր։Վատնում եմ ժամանակս,վատնում ու չեմ մտածում,որ շատ քիչ է մնացել ապրելու։Հոգնում եմ կյանքից,հոգնում ապրելուց։Ա՜խ ,եթե իմանայիք՝ ինչքան եմ հոգնել ապրելուց։Հոգնել եմ՝ արթնանալուց,քայլելուց,շնչելուց,արտաշնչելուց։Հոգնել եմ,քանզի իմ մեջ էլ ուժ չկա,ուժ չկա գոյատևելու համար այս ախարհում։Թուլացել եմ,ախր շատ եմ թուլացել ես։Եթե առաջ ես կասեի ,,ո՛չ,, այս ամենին,և կգնայի առաջ,ապա ոչ այս անգամ։Թվում է թե գոյություն ունեմ։Բայց գոյություն ունեմ միայն ֆիզիկապես։Արթնանում եմ,գնում դպրոց,պարապմունքի և այլն։Անում եմ այն ինչը,որ սովորական մարդը։Բայց խնդիրը նրանում է,որ չկամ ես հոգեպես։Ուղակի չկամ,գոյություն չունեմ։Էլ չեմ զգում ինձ,չկան իմ զգացմունքները,ուրախությունը,ժպիտը։Կարծես մի բան է պակասում…Կարծես հոգիս լինի փազլ,որը ոչ մի կերպ չի հավքվում։Շատ֊շատ են դետալները,անհնար է ուղակի հավաքել։Նաև դետալներ են կորում։Կորում ու չեն գտնվում։Կամ միգուցե հենց ինքը հոգիս չի ցանկանում հավքել այն։Միգուցե նրան դուր է գալիս լինել այդպես թափթփված,կիսատ…Եթե նրան դա դուր է գալիս,ապա ասեմ որ ինձ ո՛չ։Ինձ դուր չի՛ գալիս,որ ես այդքան խառն եմ լինում։,,Ի՞սկ,եթե ես եվ իմ հոգին իրար հետ լեզու չենք գտնում,մի՞ թե դա չի նանակում,որ նա իմ հոգին չէ։Ահա ,թե ինչումն էր խնդիրը ,, փայլատակեց հանկարծ ինձ մոտ եվ հասկացա,թե ինչն է սխալ։Իմ հոգեվիճակը ուղակի իմը չէ ։Այսքան ժամանակ քննադատում էի և դժգոհում ինքս իմ հոգուց…Ինք իմ ես֊ից…Բայց դա ես չէի…Այդ ես֊ը իմ չէր…Չգիտեմ երբ,ինչ պարագաներում ես կգտնեմ իմ ես֊ին,բայց վստահեցնում եմ Ձեզ,ես այն կգտնեմ…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s