Այս թագավարակի ընթացքում շատ երկրներ են գտնվում արտակարգ դրության մեջ։
Հայաստանում արտակարգ դրությունը իրենից ներկայացնում է՝
• Անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները։
•Պարետային ժամի սահմանում։Այսինքն ՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում։
(Ավելի մանրամասն այստեղ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=75358)
Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները:
Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որևէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի։
Նաև արտակարգ դրության տեղի ունեցան հետևյալ իրադարձությունները.
Փետրվարի 23-ին փակվեց հայ-իրանական սահմանը։
Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ին 10 օրով փակվել է հայ-վրացական սահմանը։
Մարտի 15-ին ժամը 23։00-ից սահմանափակվել է Էջմիածին քաղաքի մուտքն ու ելքը։ Քաղաքի 27 մուտքերից 24-ը փակվել են, իսկ 3 մուտքերում իրականացվում են ելումուտի հատուկ հսկողություն։