Ապրիլի 22-ին Երկրի օրը սովորաբար նշվում է բացօթյա ներկայացումներով, որտեղ անհատները կամ խմբերը օգնում են Երկրին՝ ծառ տնկելով ,աղբ հավաքելով և այն վերամշակելով, նաև Երկրին օգնելու համար տարբեր ծրագրեր են անցկացնում:Որոշ մարդիկ նաև ստորագրահավաք են անցկացնում,կառավարությանը կոչ անելով,որպեսզի ավելի ուժեղ կամ անհապաղ գործողություններ կիրառեն՝ գլոբալ տաքացումը դադարեցնելու և շրջակա միջավայրին օգնելու համար:Հեռուստատեսային ալիքները հաճախ եթերներ են հեռարձակում բնապահպանական խնդիրների հետ կապված:
Երկրի միջազգային օրը պետական տոն չէ: Երթուղայինները այդ օրը աշխատում են,դպրոցները և աշխատանքային վայրերը նույնպես:
Ապրիլի 22-ին 1970թ.-ին սենատոր Գայլորդ Նելսոնը հիմնադրեց Երկրի օրը,որպեսզի մոլորակի էկոլոգիական,օդի, ջրի և հողերի աղտոտման աճող խնդիրները լուծվեն:
Որոշ մարդիկ նախընտրում են համարել Երկրի օրը մարտի գիշերահավասարի օրը: 1978 թ.-ին ամերիկացի մարդաբան Մարգարետ Մեյդը ավելացրեց իր աջակցությունը Ջոն Մաքքորնելի կողմից հիմնադրված Երկրի օրվան: Նա հայտարարել է, որ «մարտի գիշերահավասար»-ի ընտրությունը Երկրի օրվա համար հնարավոր դարձրեց համատեղ իրադարձության մոլորակի դիտարկմանը:
Երկրի օրը նկարագրելու համար մարդիկ օգտագործված խորհրդանիշները ներառում են Երկիր մոլորակի, ծառի, ծաղկի, տերևների կամ վերամշակման խորհրդանիշի պատկերնե կամ նկարներ: Երկրի օրվա համար օգտագործվող գույները ներառում են բնական գույներ ՝ կանաչ, շագանակագույն կամ կապույտ:
Երկրի դրոշը, որը նախագծվել Ջոն Մաքքորնելի կողմից, նկարագրվել է որպես «դրոշ բոլոր մարդկանց համար»:
Աղբյուրը՝https://www.timeanddate.com/holidays/un/earth-day