Ապրիլի 24-ից մայիսի 2-ը
«Սասնա ծռեր» -մեդիափաթեթ
Միջին դպրոցի 8-րդ դաս․ և ավագ դպրոցի 9-րդ դաս․սովորողների համագործակցություն․
միասնական ընթերցումներ, առցանց հանդիպում-քննարկումներ, տեսադասեր։
Նախագծային առաջադրանքները․
Նպատակը՝
- Էպիկական ժանրի տարբերում
- Բարբառային տեքստի հաղթահարում
- Էպոսի ընթերցում և արժևորում
- Բարբառի ուսումնասիրում էպոսի բառապաշարի սահմաններում
Ընթացքը՝
Բոլորը կարդում են էպոսը
Պատրաստում ձայնանյութեր, տեսանյութեր, նկարում և պատրաստում են
էպոսի կերպարներ։
Գրավոր աշխատանք բլոգներում․
- Էպոսի բովանդակությունը
- Էպոսի առանձնահատկությունները
- Էպոսն ու հեթանոսությունը
- Դավթի արձանի պատմությունը
- Կանայք էպոսում
- Հայ ժողովրդի առաքինությունները և լավ հատկությունները (յուրաքանչյուր ճյուղից գրել մեկական օրինակ)
«Սասնա ծռեր»․․․շարունակիր՝ էլ ի՞նչ անուններով է կոչվել մեր էպոսը։