Սկիզբ հաղորդաշարի ,,Ազատության շունչը,, տեսաֆիլմի վերլուծություն

Դիտեցի Սկիզբ հաղորդաշարի ,,Ազատության շունչը,, տեսաֆիլմը: Այն իրենց վերջին ֆիլմն էր,և հետաքրքիր էր,թե ինչի մասին կլիներ այն:

Ազատությունը յուրաքանչյուր անձին սահմանադրությամբ տրված իրվունք է: Ընդհանրապես ազատությունը շատ հարաբերական բան է: Յուրաքանչյուրն ունի իր ազատության սահմանումը, և շատերի համար այն սահման չունեցող, յուրաքանչյուր գործողություն թույլատրող իրավունք է: Բայց ինչպես յուրաքանչյուր իրավունք ազատությունը նույնպես ունի սահման,և պետք չէ այն չարաշահել:

ԽՍՀՄ ժամանակ կարելի է ասել խիստ որոշված էր՝ ինչ են դիտելու քաղաքացիները հեռուստացույցով, ինչ տեղեկություն նրանք կկարդան թերթում,ինչպիսի երաժշտություն կլսեն,ինչպիսի շորեր կհագնեն և այլն: Բայց ԽՍՀՄ-ի «պերեստրոյկայից» հետո մարդիկ սկսեցին իրենց ավելի և ավելի ազատ զգալ: Սկսեցին հագնվել այնպես ինչպես,որ չէին կարող հագնվել առաջ,սկսեցին ուրիշ երգեր լսել,ուրիշ ֆիլմեր դիտել:Մարդիկ ազատ էին որոշելու մեջ ,թե ինչ լսեն,ինչ հագնեն, և նրանք ունեին ընտրության հնարավորություն: Մարդկանց տրվեցին ազատություն և նրանք այն վայելում էին: Կարելի է ասել,որ ԽՍՀՄ-ում մարդիկ փակված էին “իդեալական” աշխարհում և նրանք չունեին ազատություն: Նույն ջինսերը,ռոք երաժշտությունը և հանրահայտ կոկա-կոլան համարվում և ընկալվում էին որպես բուրժուական գաղտնի զենքեր:

Ես ուղակի զարմանում եմ՝ ինպե՞ս էին մարդիկ այդպես ապրում:Հիմա, երբ մենք ունենք լրիվ ազատություն՝ մեր հագուստը ընտրելու,ունենք հնարավորություն ընտրել՝ մենք ինչ ենք լսելու և դիտելու,շատ դժվար է պատկերացնել այդպիսի կյանք՝ առանց ազատության: Ազատությունը մեր կյանքի ամենակարևոր և գլխավոր ինքնաարտահայտման, զարգացման,ինքնակրթման ձևերից մեկն է: Յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ազատ իրավունքը անելու ինչոր գործողություն,առանց ուրիշներին ցավ պատճառելու կամ վնասելու:

Ազատությունը նույնպես լինում է չարաշահել:Կարծում ես ՝ ախր այդ ազատ ազատությունը ինչպե՞ս կարող ես չարաշահել,ախր այն ամբողջությամբ ազատ է ՝ առանց սահման և առանց որևէ եզրագիծ բան է: Բայց վատագույն դեպքերում մարդիկ սկսում են առանց մարդու իրավունքը և նրա ազատությունը հարգելու նրան թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական վնաս պատճառել:Չնայած հենց դա չի՞ ազատությունը, երբ դու անում ես ամեն բան, ինչ ցանկանում ես:Այսինքն ՝ ազատությունը կարող է լինել վատը:Կարծում եմ,որ մարդկանց պետք է տալ սահմանված ազատություն,չնայած դա արդեն ազատություն էլ չէ…

90-ականներում Հայաստանում նույնպես հայնվեցին առաջին ձայնագրման ստուդիաները և երգչախմբերը: Ամենահայտնիներից էր՝ ,,Արձագանք,, պրոդյուսերական կենտրոնը: ,,Արձագանք,,-ի օգնությամբ հայտնաբերվեցին շատ երգիչներ,ովքեր սկսեցին իրենց կարիերան:Իսկ հայկական հեռուստատեսությունը հայտնվել էր ճգնաժամում՝ հովհարային անջատումների պատճառով:

Հետևյալ տեսաֆիլմը ինձ նույնպես դուր եկավ:Հետաքրքիր էր ընդհանուր թեման և մատուցման ձևը:Հետաքրքիր էր դիտել և տեղեկանալ իննսունականներում հայկական երաժշտական եվ հեռուստատեսային ինդուստրիյաների զարգացման և առաջընթացման մասին:

,,Սկիզբ,, հաղորդաշարի Ստվերային դիվանագիտություն ֆիլմի վերլուծություն

Դիտեցի ,,Սկիզբ,, հաղորդաշարի Ստվերային դիվանագիտություն ֆիլմը։ Դիտեցի և ընտրեցի այն՝ իր վերնագրի պատճառով, շատ հետաքրքրեց՝ ինչեր են թաքցրել մեզնից,և ինչ ստվերային դիվանագիտության մասին է խոսքը:

ԽՍՀՄ֊ն արդեն գոյություն չուներ,և շատ երկրներ արդեն անկախացել էին։ Թուրքիան թիկունք է կանգնում Ադրբեջանին, Ուկրաինան և Բելառուսը դեռ ԽՍՀՄ֊ին ՄԱԿ֊ի անդամներ էին, Մոլդովայի թիկունքին էլ Ռումինիան է։ Ի՞սկ ինչ կարելի էր ասել Հայաստանի մասին։Կարելի էր ասել այն,որ նա երկու կողմից թշնամիներով շրջապատված է, հյուսիսում Վրաստանն է,հարավում Իրանի մեծ մասամբ ադրբեջանաբնակ նահանգները,իսկ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չկա։
Մեծ մասամբ ռազմական գործողությունները տեղի էին ունենում Արցախա֊Ադրբեջանական սահմանին,բայց ժամանակ անց պարզվեց ,որ միայն Ադրբեջանը չէր մեր հակառակորդը։Կային նաև ուրիշ վտանգներ, որոնք չեզոքացնելու համար հարկ էր լինում կազմակերպել գաղտնի դիվանագիտական հանդիպումներ։

Այդ պահից ինձ հետաքրքրեց,թե ինչը՞ կլիներ այդ հանդիպումների քննարկման թեման,ո՞ր երկրները կմասնակցեին և ո՞վքեր կներկայացնեին նրանց:

Ժնևում տեղի էին ունենում հանդիպումներ,որտեղ ներկա էին լինում Հայաստանի,Թուրքիայի,Ադրբեջանի,Ռուսաստանի և ԱՄՆ֊ի ներկայացուցիչները։Հանդիպումների ժամանակ,եղել են դեպքեր,որ ճնշել են Հայկական կողմին,նաև եղել է որ մնացած չորս երկրները միակարծիք փորձել են իրենց դիրքորոշումը պարտադրել Հայաստանին։

1993թ. ին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը սկսեց սպառնալ Հայաստանին,որ եթե հայկական կազմավորումները դուրս չգան նախկին ԼՂՀ֊ի ինքնավար մարզին չպատկանող տարածքից,ապա նրանք կմիջամտեն պատերազմին։Ստացվեց այնպես,որ իր սպառնալիքից միքանի շաբաթ անց Օզալը վախճանվեց։

Թուրքիան ուղարկեց հուղարկավորությանը մասնակցելու հրավեր,և արդյունքում Օզալի հուղարկավորությանը մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը՝ պետության ղեկավարի մակարդակով։

Կարծում եմ,որ տարօրինակդիվանագիտական քայլ էր Հայաստանի կողմից։
Ադրբեջանին ձեռնտու էր կռիվը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։Այդպես նրանք ստացան օգնություն մոջահեդներից ։

1992թ. ֊ին մայիսի 7ին , Իրանի նախագահի նախաձեռնությամբ տեղի էին ունենում բանակցություններ ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Եվ հենց նույն օրը սկսում է Շուշիի ազատագրման օպերացիան։ Այդ հանդիպման ժամանակ Վահան Փափազյանին մոտեցավ Իրանի արտգործնախարարը և ասաց,որ լուրեր կան,որ հայկական զորքերը մտել են Շուշի։ Նա ասաց,որ տեղյակ չէ այդ ամենի մասին։ Նա կապվեց նախագահի աշխատակազմի հետ ,ունեցավ կես րոպեանոց խոսակցություն,որից հետո Լևոն Տեր Պետրոսյանի մոտ գնաց և տեղեկացրեց որ զորքերը արդեն Շուշիում են։

Հաշվի առնելով այն փաստը, որ ավելի մանրամասն եմ ծանոթ Արցախյան շարժման մանրամասներին, նկարագրված նյութը չեմ դիտարկում որպես Արցախյան շարժման դիվանագիտական ձեռքբերում: Զինադադարը հաջողվեց կնքել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ`Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից` Ռուսաստանի միջնորդությամբ:
Ինձ շատ դուր եկավ հետևյալ հաղորդումը և նրա ձևաչափը։ Երբեք չէի մտածի,որ այսպիսի հետաքրքրությամբ կդիտեմ այսպիսի հաղորդումներ։

Սկիզբ հաղորդաշարի ,,Պարտադրված պատերազմ,, ֆիլմի վերլուծություն

Դիտեցի Սկիզբ հաղորդաշարի ,,Պարտադրված պատերազմ,, ֆիլմը: Հետաքրքրեց՝ ինչ պարտդրված պատերազմի մասին է խոսքը:

Ֆիլմը պատմում էր Արցախյան պատերազմի մասին: Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ,որը նաև հադիսացել է Արցախյան պատերազմի հիմքը: Արցախը հայտնելով,որ ցանկանում է միանալ Հայաստանին, պատճառ հանդիսացավ Ադրբեջանի կողմից լայնամշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար:Սակայան հայատյաց գործողությունները ուղղված հայ ազգի վերացման Ադրբեջանը սկսել էր դեռ վաղուց:Նա սկսել է վերաբնակեցնել հայկական տարածքները ՝ ադրբեջանցիներով:

1988թ.-ին փետրվարի 27-ին հայատյաց գործողությունները Բաքվից 20կմ հեռու՝ Սումգայիթ քաղաքում ,վեր են ածվել ցեղասպանության:Սպանվել են հայեր՝ երեխաներ,կանայք,ծեր մարդիկ, և արդյունքում հայաթափել Սումգայիթը:

Ադրբեջանի իշխանությունը որոշում կայացրեց,և Արցախի բոլոր հայաբնակ քաղաքների մերձակայքում հիմնել էր ադրբեջանական գյուղեր: Այդպես ադրբեջանաբնակ գյուղերի օղակի մեջ էին հայտնվել՝ Ստեփանակերտը,Մարտակերտը, Հադրութը և Մարտունին:Կենտրոններն իրար կապող ճանապարհների վրա նույնպես ադրբեջանաբնակ գյուղեր էին:Իսկ ճանապարհներն անցնում էին Աղդամով և Ֆիզուլիով:Այդպես նրանք վերահսկողության տակ էին պահում հայկական բնակավայրերը:

Ստեփանակերտը գնդակոծվում էր Կրկժանից և Շուշիից:Հաշվի առնելով,որ երկուան էլ,քան Ստեփանակերտը ,այդ հանգամանքը առավելություն էր տալիս թշնամուն: Կրկժանը հաջողվեց վերցնել մեր ջոկատների կողմից,սակայն Շուշին բերդաքաղաք էր,և թվում էր,թե անհնարին էր այն գրավելը: Շուշիի ազատագրման գործողությունը նախատեսված էր 1992թ.-ի ապրիլի վերջին,հետո մայիսի 4-ին:Մարտավարական նկատառումներով այն մի քանի անգամ հետաձգվեց,պատճառներից էին՝ անսպասելի տեղացած ձյունը,պետք էր ապահովել զենքի և զինամթերքի պաշարները,պետք էր նախապես ամրապնդել Մարտակերտի և Ասկերանի պաշտպանական շերտերը:Շուշիի ազատագրումը ընթանում էր չորս ուղղություններով ,հիմնականում հարավային կողմով:

Այդպես հայկական զորքերը մայիսի 9-ին դիմավորեցին լուսաբացը Շուշիում:Հայկական զորքերը ունեցան հիթսունյոթ զոհ,հակառակորդը մոտ երեք հարյուր զոհ և վեց կամ յոթ հարյուր վիրավոր: Շուշիի ազատագրումից հետո պետք էր ազատագրել Լաչինը,որպեսզի ունենալ Հայաստանի հետ կապող ճանապարհ:

Հետևյալ տեսաֆիլմը ինձ շատ դուր եկավ,այն շատ հետաքրքիր էր:Հետևյալ ֆիլմի օգնությամբ ավելի մանրամասն ծանոթացա Արցախյան պատերազմի,Շուշիի ազատագրման և այլ հետաքրքիր իրադարձությունների հետ:Ֆիլմի օգնությամբ ծանոթացա ազատագրման շատ նրբությունների հետ,ինչպես նաև շարժման դիվանագիտական լուծումների ասպեկտների հետ: