2019-2020 Ուսումնական տարվա ամփոփում

Ամփոփում եմ 2019-2020 ուսումնական տարին, իմ վերջին ուսումնական տարին այստեղ: Շատ կկարոտեմ դպրոցը, ախր շա՜տ եմ սիրում այն: Արդեն ինը տարի է, ինչ սովորում եմ այստեղ, և կրթահամալիրը դարձել է իմ կյանքի գլխավոր մասերից մեկը: Առավոտյան պարապմունքները, մեդիաուրբաթները, մեր մեդիակրթությունը, ուսուցիչները և դասընկերներս իմ այս ինը տարին դարձրին հիասքանչ ու անմոռանալի:

Եթե խոսեմ այս ուսումնական տարվա մասին, ապա կասեմ՝ այն ամենալավն էր: Այս տարում ես կարողացա բացահայտել ինքս ինձ և իմ կարողությունները: Ասեմ նաև, որ այս ուսումնական տարին տարբերվում էր մնացած ուսումնական տարիներից, թվարկեմ պատճառները.

  • Մուտք ավագ դպրոց… Ամբողջությամբ նոր միջավայր, ծանոթ-անծանոթ մարդիկ, անծանոթ ուսուցիչներ: Սկզբում դժվար էր այդ ամենին հարմարվելը, բայց հետո Ավագ դպրոցը դարձավ այնպիսի ջերմ և մտերիմ վայր, որ հիմա ուղղակի չեմ ցանկանում այն լքել:
  • Այս ուսումնական տարին նաև տարբեր էր, որովհետև նոր ուսուցիչներ էին, ուսուցման նոր որակ, ավելի հասուն միջավայր: Առկա էին հետաքրքիր ուսուցման ձևեր, որոնք նոր էին մեզ համար:
  • Ավագ դպրոցում մեզ զգացինք ավելի մեծ և հասուն, նոր միջավայրում ինքնաբացահայտման լիքը հնարավորություններ բացվեցին․այստեղ ամեն ինչ ավելի լուրջ էր՝ ուսուցումը, ազմակերպվածությունը, կարգապահությունը: Դրա հետ մեկտեղ մեծացավ մեր պատասխանատվության զգացումը, ամեն ինչին մի քիչ այլ կերպ՝ մեծավարի, հասուն հայացքով նայելը։ Զգացի՝ քայլ առ քայլ մոտենում ենք մեծ կյանքին։


Ոնեցա լիքը հաջողություններ ու ձեռքբերումներ, սովորեցի, մասնակցեցի բազմաթիվ ճամփորդությունների, նախագծերի, զբաղվեցի հետազոտական աշխատանքով, ուսումնասիրություններ արեցի տարբեր առարկաներց, կարդացի, ավելացրի գիտելիքներս, իսկ այս «փակված» ամիսների ընթացքում ընտանիքս կողքիս եղավ, ընտանեկան միասնական նախագծեր արեցինք։

Առանձնացնեմ նախագծերից և ուսումնասիրություններից մի քանիսը.
Проект ,,Мой микромир,,
Проект ,,Лермонтовские чтения,,
Italy in your hands/Project ,,Virtual journeys,,/Translation
Project ,,Famous films that moved us,,/,,The Giver,,
5G
Ռենտգեն
Ուլտրամանուշակագույն ճառագայթում
Ընտանեկան նախագիծ ,,Դարձիր իմ ընտանիքի մի մաս,,
Նախագիծ ,,Ապրիլյան օրացույց,,/ Ապրիլի 22-ը որպես ,,Երկրի միջազգային օր,,
Մուտացիաներ
Գործնական աշխատանք/թթուների քիմիական հատկությունները
Գործնական աշխատանք|Մագնեզիումի օքսիդի/հիդրօքսիդի/աղի ստացումը
Սկիզբ հաղորդաշարի ,,Պարտադրված պատերազմ,, ֆիլմի վերլուծություն
,,Սկիզբ,, հաղորդաշարի Ստվերային դիվանագիտություն ֆիլմի վերլուծություն
Սկիզբ հաղորդաշարի ,,Ազատության շունչը,, տեսաֆիլմի վերլուծություն

(Մնացած նախագծերը կարող եք գտնել իմ բլոգի բաժիններում)


Ի դեպ, այս ընթացքում գոհ մնացի ինքս ինձնից: Ճիշտ է, անհաջողություններ եղան, օրինակ՝ քնի ռեժիմի փոփոխությունը, իսկ մի անգամ էլ տեխնիկական խնդիրներ առաջացան, որոնց պատճառով բազում աշխատանքներ կորան, բայց մեկ է, ես գոհ եմ իմ կատարած աշխատանքներից: Ինչպես յուրաքանչյուր իրավիճակում, այստեղ նույնպես պետք է գտնել լավագույնը: Ինձ մոտ ձգտումն այնքան մեծ էր, որ հիմա զգում եմ՝ գլխուղեղումս ավելացան շատ առաջադեմ մտքեր, մեկ էլ՝ բլոգումս տեղ գտան զանազան նյութեր։ Ընդհանրապես, բլոգը շատ լավ ուսումնական հարթակ է: Մեդիակրթությունը մեր դպրոցի գլխավոր հարստություններից է, որը պետք է պարտադիր պահպանենք: Հիմա՝ այս ճգնաժամային իրավիճակում, երբ բոլորը նոր-նոր սկսում են սովորել առցանց ուսուցման գործիքները,մեր կրթահամալիրի սովորողները արդեն հմտացած են, գնում են բոլորի առջևից:


Հեռանում եմ դպրոցից,քանի որ ցանկանում եմ ավելի խորացված սովորել ֆիզիկամաթեմատիկական առարկաները: Ցանկանում եմ ուսումս շարունակել Ֆիզմաթ կամ Պոլիտեխնիկական համալսրանաին կից ավագ դպրոցում: Արդեն մոտավորապես ընտրել եմ իմ ապագա մասնագիտությունը՝ կամ ծրագրավորող կամ բժիշկ-կիբերնետիկ, և այդ երկուսում էլ ֆիզիկա և մաթեմատիկա առարկաների իմացությունը պարտադիր է: Ընդհանրապես մեր ընտանիքը ֆիզիկամաթեմատիկական ընտանիք է ,բոլորս սիրում ենք այդ երկու առարկաները և միշտ ունենում ենք առաջընթացներ այդ բնագավառներում:Ցանկանում եմ ընդունվել ֆիզմաթ,այնուհետև սովորել արտերկրում: Իսկ եթե ոչ արտերկիր,ապա կամ ՝ Ամերիկյան համալսարանում, կամ Պոլիտեխնիկական համալսարանում կշարունակեմ ուսումս:


Մնացել են հաշված օրեր ուսումնական տարվա ավարտելին… Կկարոտեմ բոլորին… Կկարոտեմ դպրոցի յուրաքանչյուր անկյունը …Չնայած գնում եմ դպրոցից, վստահ եմ՝ սեբաստացի եմ մնալու ու շարունակելու եմ հետևել իմ դպրոցի կյանքին, երբեմն մասնակից լինել:
Շնորհակալ եմ բոլորին, ովքեր իմ կրթահամալիրի ուսումնական տարիները դարձրին անմոռանալի, շնորհակալ եմ ուսուցիչներին, դասընկերներիս և ընկերներիս: Խոսք եմ տալիս՝ գոնե ամիսը մեկ անգամ այցելել և կարոտս առնել…

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s