Նախագծի անվանումը`»Մետաղներ»Բովանդակությունը.
Մետաղների
1)ընդհանուր բնութագիրը
Մետաղները ՝ պարզ նյութեր են,որոնց բնորոշ է փայլը,նրանք ջերմութթյան ու էլեկտրականության լավ հաորդիչներ են,նաև անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները: Այս բոլոր առանձնահատկությունները պայմանավորված են մետաղների ատոմների կառուցվածքով և մետաղների բյուրեղներում ատոմների միջև մետաղական կապի գոյությամբ:
2)բնության մեջ տարածվածությունը
Ամոնատարածված մետաղը ՝ ալյումինն է ,որը կազմում է երկրակեղևի 8.8%-ը, նաև տարածված են՝ երկաթը,պղինձը, անագը և այլն,իսկ մարդու օրգանիզմի մոտ 3%ը կազմված է մետաղից:
3)ֆիզիկական հատկությունները
Բոլոր մետաղները (բացի սնդիկից և պայմանականորեն ֆրանսիումից) սովորական պայմաններում գտնվում են պինդ ագրեգատային վիճակում: Շատ մետաղներ պլաստիկ են,նրանց բնորոշ է փայլը,նաև բոլոր մետաղները շատ լավ հաղորդիչներ են:
4)քիմիական հատկությունները
Քիմիական ռեակցիաներում մետաղները հանդիսանում են որպես “վերականգնիչներ” ,և փաստացի տալիս են իրենց էլեկտրենները:
5)ստացման եղանակները
Մաքուր մետաղների ստացման և հետագա օգտագործման համար անհրաժեշտ է դրանց զատել հանքաքարից և զտել։ Անհրաժեշտության դեպքում կատարվում է մետաղների լեգիրացում կամ այլ մշակում:
6)կիրառման բնագավառները
Մետաղները հիմա կիրառվում են շատ բնագավառներում՝ մեքենաշինության մեջ, ժամանակակից տեխնիկայի մեջ, որոշ տնային իրերի և այլի մեջ:
«Ընտանեկան դպրոցի հարցեր»
*֊Ո՞ր 7 մետաղներն են հայտնի եղել մարդկությանը դեռ հին դարերից…
Հին և միջին դարերում հայտնի էին 7 մետաղներ՝ ոսկին, արծաթը, պղինձը, անագը, երկաթը, կապարը և սնդիկը:
*֊ Ո՞ր առանձնահատկություններն են բնորոշ բոլոր մետաղներին…
Բոլոր մետաղներին բնորոշ են՝ մետաղական փայլը, նրանք լավ հաղորդիչներ են:
*֊Ո՞ր մետաղն է ամենաշատը տարածված Երկրագնդում…
Ամենատարածված մետաղը Երկրագնդում ՝ ալյումինն է :
*֊Ո՞ր մետաղներն են կոչվում «ազնիվ».ինչու՞…
Ազնիվ են կոչվում այն մետաղները,որոնք՝ քիմիապես կայուն, դժվարահալ, կռելի, գեղեցիկ արտաքին տեսքով մետաղներ են: Ազնիվ մետաղներ են ոսկին, արծաթը, պլատինը և պլատինային մետաղները՝ իրիդիումը, օսմիումը, պալադիումը, ռոդիումը, ռութենիումը:
*֊ Ո՞ր մետաղն է ամենաշատը կիրառվում…
Ամենաշատը կիրառվում է՝ երկաթը:
Անհատական֊հետազոտական աշխատանքների թեմաները.
☆֊ Ի՞նչ դեր են կատարել մետաղները մարդկության զարգացման գործընթացում…
☆֊Ալկալիական մետաղներ`Na.K
☆֊Հողալկալիական մետաղներ
☆֊Ալյումին`Al
☆֊Երկաթ` Fe
Անհատական հետազոտական աշխատանք ,,Երկաթ,,