Թոր

Թորը սկանդինավյան դիցաբանության մեջ ՝ ամպրոպի և կայծակի, շիկահեր մազերով և շիկահեր մորուքով աստված է, Օդինի և Երկրի հսկանաստվածուհի ՝ Յորդի որդին է : Թորի հենց անունը գալիս է գերմաներեն «ամպրոպ» բառից:

Հյուսիսային առասպելներում Թորը հայտնի է իր անսովոր ուժով և տարբեր հսկաների հետ բազմաթիվ մարտերով, որոնցից նա պաշտպանում է Ասգարդը (աստվածների բնակավայրը) և Միդգարդը (մարդկանց աշխարհը):

Նա ամուսնացած է աստվածուհի Սիֆի հետ ՝ ոսկե մազերի սեփականատիրոջ հետ, որոնք նա ստացավ փոխանակ այն մազերի համար, որ Լոկի աստվածը կտրեց : Սիֆը ծնեց Թորրն դուստր Տրուդին, իսկ իր սիրելիից ՝ հսկա Յարնսաքից, ուներ որդիներ ՝ Մագնի և Մոդի: Թորի խորթ զակավը Սիֆի Ուլլ որդին է,նա հիանալի նետաձիգ և դահուկորդ է: Թորը և նրա ընտանիքը ապրում են Բիլսկիրնիրի պալատում, որտեղ հինգ հարյուր քառասուն սենյակ կա:

Թորի հիմնական ատրիբուտը Մյոլնիր երկաթե մուրճն է: Նետված թիրախի վրա, մուրճը միշտ վերադառնում է իր տիրոջ ձեռքի մեջ: Թորն այն օգտագործում է մարտերում և ամպրոպ առաջացնելու համար: Բացի Մյոլնիրից, Թորը ունի կախարդական ոժի գոտի ,որը կրկնապատկում է նրա մարմնի ուժը և երկաթյա ձեռնոցները:

Ռագնարյոկի ընթացքում `աշխարհի և աստվածների մահի ընթացքում, Թորը պայքարելու է Լոկիի զավակի, հսկայական օձի Յուրմունգանդի հետ: Թորը կպոկի հրեշի գլուխը, բայց նա կխեղդվի թույնի հոսքի մեջ, որը թափվում է հանգուցյալ Յորմունգանդի բերանից:

Աղբյուրը՝ http://rushist.com/index.php/mifologiya/3778-bog-tor-kratko