Դիցաբանական էակներ

Ֆենիքս

Ֆենիքսը դիցաբանական թռչուն է `ինքն իրեն այրելու ունակությամբ, այնուհետև այն վերածնվում է մոխիրից: Հայտնի է տարբեր մշակույթնրի դիցաբանություններում, որոնք հաճախ կապված են արևի պաշտամունքի հետ: Համարվում էր, որ ֆենիքսը արտաքին տեսք ունի, ինչպիսին է արծիվը, վառ կարմիր կամ ոսկե կարմիր փետուրներովվ: Մահը ակնկալելով ,այն ինքն իրեն այրում է իր բույնի մեջ ,և մոխիրից դուրս է գալիս ծիտ: Առասպելի այլ վարկածների համաձայն ֆենիքսը ինքն է վերածնվում մոխիրից: Ընդհանրապես հավատում էին, որ ֆենիքսը իր տեսակի մեջ միակ, եզակի անհատն է: Փոխաբերական մեկնաբանությամբ ՝ Ֆենիքսը հավերժական նորացման, անմահության խորհրդանիշ է:

Հին և միջնադարյան գրականության մեջ և միջնադարյան արվեստում ֆենիքսը երբեմն պատկերվում է գլխի վրա գտնվող դղյակով, ինչը կարևորում է թռչնի կապը արևի հետ: Ֆենիքսների հին պատկերներում նրանց լուսապսկը պատկերված է յոթ ճառագայթների տեսքով, ինչպես Հելիոսը ՝ արևի անձնավորությունը հունական դիցաբանության մեջ:

Աղբյուր՝ https://mythological-creations.fandom.com/ru/wiki/%D0%A4%D0%B5%D0%BD%D0%B8%D0%BA%D1%81


Բոյտատա

Բոյտատան բրազիլական դիցաբանությունից հսկայական սև օձ է, որը վարում է գիշերային ապրելակերպ և հանդիսանում է Ամազոնի ջունգլիների ամենահզոր արարածը: Բոյտատան, որին նաև անվանում են Հազարավոր աչքերով Օձ, ունի բազում կրակոտ աչքեր, որոնք տեղակայված են ոչ միայն գլխի, այլև ամբողջ մարմնի վրա: Բոյտատան, որը օրվա ընթացքում գրեթե կույր է, գիշերները տեսնում է ամեն բան: Ձկնորսներին իր տարածքից քշելու համար այն կարող է կերպրանափոխվել և ընդունեմ բազում ձևեր ՝ սկսած կանանցից մինչև նավակ: Ըստ լեգենդի ՝ Բոյատան աշխարհի ամենահին օձն է, նա գոյատևեց նույնիսկ մեծ ջրհեղեղից հետո: Ինքն իրեն փրկելու համար նա սողաց խորը քարանձավի մեջ և մնաց այնտեղ շատ դարերի ընթացքում, որտեղ աճում էին նրա շատ աչքերը: Այն բանից հետո, երբ Բոյատան վերջապես լքեց քարանձավը, նա սնվում էր ոչ միայն դիակներով, այլև մարդկանցով և կենդանիներով:

Աղբյուր՝ https://mythological-creations.fandom.com/ru/wiki/%D0%9C%D0%B0%D0%BB%D0%BE%D0%BE%D0%BF%D0%B8%D1%81%D0%B0%D0%BD%D0%BD%D1%8B%D0%B5_%D1%81%D1%83%D1%89%D0%B5%D1%81%D1%82%D0%B2%D0%B0

,,Դեդալը և Իկարը,,

Դեռ հին ժամանակներում՝ երբ մարդիկ չունեին գործիքներ,մեքենաներ, Աթենքում ապրում էր մեծ նկարիչ՝ Դեդալը: Նա առաջինն էր,ով սովորեցրեց հույներին կառուցել գեղեցիկ շինություններ: Նրանից առաջ նկարիչները չէին կարողանում պատկերել մարդկանց շարժման ընթացքում, և պատկերում էին արձաններ,որոնք նման էին պինդ բարուրված տիկնիկների՝ փակ աչքերով: Դեդալն էլ մարմարից քանդակում էր հիասքանչ արձաններ,որոնք պատկերում էին մարդկանց շարժման մեջ:

Իր աշխատանքի համար Դեդալը ինքը հորինեց և պատրաստեց գործիքներ,և սովորեցրեց մարդկանց օգտագործել դրանք:

Դեդալը ուներ զարմիկ: Նա օգնում էր նրան իր արհեստանոցում և սովորում էր նրա մոտ: Մի օր նա ուսումնասիրում էր ձկան լողակները, և հանկարծ նա կռահեց ստեղծել սղոց, հորինեց կարկինը,որպեսզի կարողանա պատկերել ճիշտ շրջան,կտրեց փայտից շրջան , ստիպեց նրան պտտվել և սկսեց պատրաստել կավե սպասք:

Մի օր Դեդալը և երիտասարդը բարձրացան Ակրոպոլիսի գագաթը,որպեսզի հիանան քաղաքի գեղեցկությամբ:Երիտասարդը իջավ ժայռի ծայրը,չկարողացավ պահել հավասարակշռությունը ու ընկավ:

Աթենքցիները սկսեցին Դեդալին մեղադրել տղայի մահվան մեջ: Դեդալը ստիպված եղավ փախչել Աթենքից: Նավով նա հասավ Կրետե և ներկայացավ կրետյան արքա Մինոսի առաջ:Մինոսը ուրախ էր,որ բախտը նրան բերեց հայտնի աթենքցի շինարարին: Արքան ստիպեց Դեդալին աշխատել իր գլխավորության տակ: Դեդալը կառուցեց լաբիրինթոս,որտեղ կային այնքան սենյակներ և այնքան էին խառնված մուտքերը և ելքերը,որ յուրաքանչյուրը,ով ներս էր մտնում այդտեղ՝ չէր կարողանում դուրս գալ:

Մինչև այսօր Կրետե կղզում ցուցադրում են այդ հիասքանչ շինության մնացորդները:

Դեդալը շատ երկար ժամանակ էր ապրում որպես Մինոս արքայի բանտարկյալ: Շատ անգամներ նա նստում էր ծովի ափին և կարոտով նայում էր դեպի իր հարազատ քաղաքը: Արդեն շատ տարիներ էին անցել,և շատ հնարավոր էր,որ ոչ ոք չհիշեր՝ ինչում էին նրան մեղադրում: Բայց Դեդալը գիտեր,որ Մինոսը երբեք թույլ չի տա նրան լքել կղզին,նաև ոչ մի նավ,որը հեռանում էր Կրետեյից չէր տանի նրան իր հետ՝ վախենալով հետապնդումից: Բայց մեկ է, Դեդալը անընդհատ մտածում էր հետ վերադառնալու մասին:

Մի օր, երբ նա նստած էր ծովի ափին, նա մտածեց՝ ,,Ես չունեմ ճանապարհ դեպի ծով,բայց երկինքը բաց է իմ առաջ: Ո՞վ կարող է խանգարել իմ օդային ճանապարհին: Թռչունները թափահարում են իրենց թևերը,և ճախրում են այնտեղ,որտեղ ցանկանում են: Ինչ է,մարդը թռչուններից վա՞տն է:,,

Նա ցանկացավ իր համար ստեղծել թևեր,որպեսզի թռչի և գնա այս գերությունից: Նա սկսեց հավաքել մեծ թռչունների փետուրներ,որոնք կապում էր պինդ թելերով և ամրացնում էր նրանց մոմով: Որոշ ժամանակ անց նա պատրաստեց չորս թևեր՝ երկուսը իր համար,իսկ մյուս երկուսը իր որդի Իկարի համար,ով ապրում էր իր հետ միասին Կրետեյում: Նա խաչաձև ամրացրեց թևերը մարմնին և ձեռքերին:

Եվ ահա եկավ այն օրը,երբ Դեդալը փորձեց իր թևերը,հագավ նրանք,և սահուն թափահարելով իր թևերը բարձրացավ երկինք:Թևերը պահում էին նրան օդում,և նա թռչում էր այն ուղղությամբ,որով ցանկանում էր:

Երբ նա իջավ,նա իր որդուն հագցրեց թևերը,և սկսեց սովորեցնել թռչել:

-Հանգիստ և ուղիղ թափահարիր ձեռքերով, շատ ներքև չիջնես՝ դեպի ալիքները,որպեսզի թևերդ չթռչվեն,և չբարձրանաս շատ վերեև՝ դեպի արևը,որպեսզի այն չվառի քեզ: Թռչիր իմ հետեևից,- ասաց նա այդ ամենը Իկարին:

Եվ ահա,վաղ առավոտյան նրանք թռչեցին Կրետե կղզուց:Միայն ձնորսները ծովում տեսան նրանց,այն էլ մտածեցին որ թևավոր աստվածներն են ճախրում Երկրի վրայով:Եվ արդեն այդ կղզին շատ հեռու էր նրանցից,իսկ նրանց առաջ բացված էր մեծ ծովը:

Օրը սկսեց տաքանալ,և արևի ճառագայթները սկսեցին ավելի ու ավելի վառել:Շատ զգույշ էր թռչում Դեդալը՝ փորձում էր մոտիկ լինել ծովին,և մեկ-մեկ ,զգուշորեն նայում էր տղային:

Իսկ Իկարը ավելի և ավելի արագ սկսեց թափահարել իր թևերը, և նա ցանկանում էր բարձրանալ ավելի վեր՝ ավելի վեր քան տերևները,ավելի վեր քան թռչունները,և ուղիղ նայեր արևին:Եվ ահա այն րոպեին,երբ Դեդալը նայեց Իկարին,նա բարձրացավ դեպի վեր,դեպի արևը:

Արևի ուժեղ ճառագայթների տակ հալեց մոմը,որով իրար ամրացրած էին փետուրները,և արդյունքում փետուրները պոկվեցին և սկսեցին տարածվել օդում: Իկարը անտեղի էր թափահարում իր ձեռքերով,արդեն ոչինչ չէր փրկի նրան: Նա ընկավ և կորավ ծովի խորքերում:

Դեդալը շրջվեց և չտեսավ իր տղային,հետո նայեց դեպի ծովը և տեսավ սպիտակ փետուրներ: Հուսահատված Դեդալը կանգ առավ առաջին հանդիպած կղզու մոտ, կոտրեց իր թևերը և անիծեց իր արվեստը,որը սպանեց իր որդուն:

Բայց մարդիկ հիշեցին այդ առաջին թռիչքը, և այդ օրվանից մարդկանց հոգում սկսեց ապրել երազանք թռիչքի մասին:

Թարգմանեց՝ Աստղիկ Ավագյանը

Աղբյուր՝ ,,Легенды и мифы Древней Греции,,/ Пересказ Веры Смирновой,,/стр. 62

Ամառային ճամբար 2017

Շաբաթ 1

Երկուշաբթի

Օրը սկսեց առավոտյան ընդհանուր պարապունքով :Այն մենք անցկացրեցինք դրսում ՝ ֆուտբոլային մարզադաշտում :Մենք միայն մարզվում էինք :Երբ ընդհանուր պարապունքը ավարտվեց մենք գնացինք և աշխատեցինք անհատական ուսումնական նախագծով :Կատարեցինք թարգմանություններ :Հետո գնացինք մաքրելու շրջակա միջավայրը :Գնացինք թենիս խաղալու :Հետո մենք հանդիպեցինք թատրոնի մասնագետի հետ :
Երեքշաբթի 

Երեքշաբթի օր նույնպես ընդհանուր պարապունքը անցկացրեցինք բակում :Հետո շարունակեցինք մեր անհատական նախագծերը:Գնացինք պարի :Պարի ժամանակ մեկ պարում էինք մեկ խաղում :Շատ հավես անցավ:Մենք գնացինք բակ և առողջագիտության ուսուցչուհու հետ անցանք դաս ՝ ինչպես կարելի է փրկել մարդուն :Հետո էլի աշխատեցինք թատրոնի մասնագետի հետ :
Չորեքշաբթի

Չորեքշաբթի օրը ընդհանուր պարապունքի ժամանակ պարեցինք :Գնացինք բակ և ,,Կիկոսի մահը ,, ներկայացման փորձ կատարեցինք :Հետո էլի առողջագիտության ուսուցչուհու հետ անցանք դաս վերքերի մասին և թե ինչպես է պետք այն կապել :Գնացինք լողի :Լողի ժամանակ շատ հետաքրքիր և հավես անցավ :Եկանք դպրոց :Հետո սկսեցինք խաղալ:

Անհատական ուսումնական պլան

Երկուշաբթի 29.05.2017

1.Առավոտյան ընդհանուր պարապունք 

2.Աշխատանք ուսումնական նախագծերով 

3.Միջավայրի խնամք 

4Մարզական ժամ

5.Ընդմիջում

6. Աշխատանք ուսումնական նախագծերով
Երեքշաբթի 30.05.2017

1.Առավոտյան ընդհանուր պարապունք 

2.Նախագծային աշխատանք 

3. Խեցեգործություն կամ պար (ես նախընտրում եմ պար )

4.Աշխատանք ուսումնական նախագծերով

5.Աշխատանք ուսումնական նախագծերով
Չորեքշաբթի  31.05.2017

1.Առավոտյան ընդհանուր պարապունք 

2.Նախագծային աշխատանք

3.Առաջին բուժօգնության դասընթաց

4.Լող

5. Աշխատանք ուսումնական նախագծերով