Անհատական ուսումնական պլան

  • ապրիլի ուսումնական օրացույցով որոշված կրթահամալիրային նախագծեր, որոնք որոշակի են, ունեն իրենց համակարգողները.
  • ընտանեկան նախագծեր, ընտանեկան ուսումնական գործունեություն, ընտանեկան աշխատանք, որոնք ընտանիքով են որոշում, և շատ կարևոր են, որ նկարագրվեն, հրապարակվեն.

https://aastghik2006.wordpress.com/2020/04/02/ընտանեկան-նախագիծ-դարձիր-իմ-ընտանիքի/

  • հեռավար-առցանց ուսուցման ծրագրով ուսուցչի հրապարակած առաջադրանքները, առցանց պարապմունքները.
  • սովորողի ինքնակրթությունը՝ ինչ է կարդում, գրում, լսում, դիտարկում, ուսումնասիրում՝ օգտագործելով իր ընկերների, ուսուցիչների բլոգները, մեդիագրադարանը, համացանցային և ֆիզիկական այլ աղբյուրներ։

Իմ կարդացած գիրքը
Սթիվեն Հոքինգի «Ժամանակի կրճատ պատմությունը» գիրքը կարդում էի դեռ հունվարից: Քանի դեռ դպրոց էի հաճախում, պարապմունքներ ունեի, չէի հասցնում այն հանգիստ կարդալ: Շաբաթը 2-3 օր կարդում էի դեպի դպրոց և հետդարձի ճանապարհին, բայց մեկ է, կարդացածս կիսատ էր և մաս-մաս: Չէի կարողանում նորմալ հիշել անցած գլուխներում կարդացածս: Միգուցե խնդիրը նրանում էր, որ այն գիտական գիրք է, այլ ոչ գեղարվեստական: ահա, այս շաբաթվանից սկսել եմ այն կարդալ նորից: Սկսեցի այն ավելի լավ հասկանա,լ և արդյունքում սկսեց կազմվել ընդհանուր պատկեր կարդացածիս մասին: Գիրքը պատասխանում է մեր շատ հարցերի՝ ե՞րբ և ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, անծա՞յր է այն, թե՞ ունի վերջ, նաև պատմում է սև խոռոչների, ժամանակի առաջացման և այլի մասին:

Իմ անհատական ուսումնական պլանը 2017-2018 ուս. տարի 

Դասացուցակ

Ժամատախտակ

Այս տարվա իմ ընտրության գործունեությունն է ֆրանսերենը :

Իմ ընտրած մարզաձևն է վոլեյբոլը:

Տնային առաջադրանքներից ընտրել եմ բոլորը :

Լրացուցիչ կրթություն դպրոցից դուրս պար :

Շուրջտարյա նախագծեր-ֆլեշմոբներ ՝ երբեմն մասնակցում եմ :

Աշխատող-սովորող-նախագծին չեմ մասնակցում

Երկարացված օրվա ճամբար-մասնակցում եմ 

Կրթահամալիրի երթուղայինից-օգտվում եմ երկկողմանի