ՀՀ սննդի արդյունաբերություն

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Հետևյալ ճյուղի նախադրյալներն ու խոչընդոտներն են՝
•Կլիման
•Աշխատուժը
•Գյուղատնտեսությունն

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
Մինչև 1920 թվականը Հայաստանում աշխատել են սննդի արդյունաբերության հումքի վերամշակման 20 խոշոր և մի քանի հարյուր տնայնագործ, ձեռնարկություններ։ Արտադրվել են՝ ալկոհոլային խմիչքներ,կաթնամթերք,պահածոներ և այլն:

Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
Հետևյալ ճյուղը ունի շատ մեծ դեր ՀՀ-ի համար,քանի որ.

•Քաղաքացիները սնվում են իրենց տեղական պատրաստված սննդով
•Այն կարող է արտահանվել այլ երկրներ և բերել եկամուտ
•Եթե հնկարծ աննդի ներմուծումը դադարեցվի,կամ լինեն դժվար ժամանակներ (կռիվ,համաճարագ և այլն) մենք կունենանք սննունդ և կախված չենք լինի սննդի ներմուծումից:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ
Տվյալ ճյուղը մեծ կապ ունի գյուղատնտեսության հետ,քանի որ գյուղատնտեսությունն է տալիս հիմնական ապրանքը հետևյալ ճյուղին: Առանց գյուղատնտեսության հետևյալ ճյուղը չի կարող գոյություն ունենալ:

Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացման հեռանկարը
Կարծում եմ,որ մոտ ապագայում հայկական սնունդը կսկսվի ավելի շատ քանակներով արտահանվել արտերկիր, և այդպես կբերի ավելի շատ եկամուտ:Հայկական սնունդը լավ է նրանով,որ մեծ մասը բնական արտադրանք է ՝ առանց քիմիկատներ և հավելումների, որը կարծում եմ նրան կտա շատ առավելություններ:

Հհ գինեգործության արդյունաբերություն

Որո՞նք են տվյալ ճյուղի զարգացման նախադրյալները և խոչընդոտները
Հետևյալ ճյուղի նախադրյալներն են՝ կլիման:Խոչընդոտերն են՝կլիման,աշխատուժի պակասը,տարաների պակասը:

Զարգացման ի՞նչ պատմություն է անցել տնտեսության տվյալ ճյուղը
Դեռ հնուց Հայաստանում զարգացած էր խաղողի մշակումը, Գիտնականները Հայաստանի տարածքում հայտնաբերել են վաղ ժամանակներից պահպանված հայկական գինեգործական հնձաններ, գինու անոթներ ու կարասներ, խաղողի ածխացած կորիզներ, բազմաթիվ սեպագիր արձանագրություններ, քանդակները և այլ վավերագրեր։ Այդ ամենը վկայում են այն մասին, որ Հայաստանում գինեգործությունը մոտ 6000 տարվա պատմություն ունի:
•Ի՞նչ դեր ունի տվյալ ճյուղը ՀՀ-ի համար
Ըստ գինեգործության համաշխարհային կազմակերպության (OIV) 2007 թվականի տվյալների, հայ գինեգործները արտադրել են 43 հազար հեկտոլիտր գինի։Նաև ըստ Աստվածաշնչի Հայաստանը համարվում է գինու երկիր:Հայերը արդեն հազարավոր տարիներ է ինչ զբաղվում են գինեգործությամբ և կարելի է ասել,որ գինեգործությունը դա այն արդյունաբերության ճյուղերից է ,որը հայերի արյան մեջ է և նրանք շատ մեծ կապ ունեն նրա հոտ:

Ի՞նչ կապ ունի տվյալ ճյուղը տնտեսության այլ ճյուղերի հետ

•Ինչպե՞ս եք պատկերացնում տվյալ ճյուղի զարգացմ ան հեռանկարը
Գինեգործությունը Հայաստանում շատ զարգացած է,առկա են բազում գինեգործության կենտրոններ տարբեր մարզերում:Նաև անցկացվում են գինու փառատոններ Հայաստանում:Հայկական գինին արտահանվում է բազում երկրներ,և շատ գնահատված է արտերկրում:Կարծում եմ գինեգործությունը գնալով վելի և ավելի կզարգանա:

ՀՀ աշխարհագրական դիրքը

Ուրվագծային կամ թվային քարտեզի վրա նշել ՀՀ հարևան երկրներն ու նրանց հետ ունեցած ՀՀ սահմանների երկարությունը:

Թվային քարտեզի վրա նշել ՀՀ տարածքի հեռավորությունը (ուղիղ գծով) Սև ծովից, Միջերկրական ծովից, Կասպից ծովից և Պարսից ծոցից:

Բնութագրեք ՀՀ աշխարհագրական դիրքը դիտարկելով այն տնտեսական, քաղաքական և կլիմայական տեսանկյուններից:

•Քաղաքական տեսանկյունից Հայաստանը թշնամացած է Ադրբեջանի և Թուրքիայի հետ,Իրանը և Վրաստանը բարեկամ երկրներ են:
•Տնտեսական տեսանկյունից Հայաստանը գտնվում է և լավ և վատ դիրքում:Օրինակ՝ շատ վատ է ,երբ մենք չունենք ելք դեպի ծով և չենք կարող արտահանել մեր արտադրանքը ծովային տրանսպորտով:Բայց օրինակ գյուղատնտեսությունը շատ առատ է:
•Հայաստանի կլիման չոր-ցամաքային է,տարածքին բնորոշ է արևոտ կլիման:

Նշեք 5 երկիր, որոնց աշխարհագրական դիրքը նման է ՀՀ աշխարհագրական դիրքին:

Բելառուս,Մոլդովա,Չեխիա,Ավստրիա,Սերբիա

Կենտրոնական Ասիա

Քարտեզի վրա նշել Կենտրոնական Ասիայի երկրները ու դրնաց ափերը ողողող ջրային ավազանները:

Որոնք են Կենտրոնկան Ասիայի երկրների զարգացման նախադրյալները:

Կենտրոնական Ասիայի զարգացման նախադրյալներն են՝ հանքային ռեսուրսները,կլիման,աշխարահագրական դիրքը,օգտակար հանածոները և այլն:
Ինչ դեր ունի Կենտրոնական Ասիան համաշխարհային տնտեսության մեջ:

Կենտրոնական Ասիայի ընդերքները հարուստ են օգտակար հանածոներով ՝քարածխով,նավթով,բնական գազով :Նաև այն ունի թանկարժեք քարերի, հանքային ռեսուրսների մեծ պաշարներ ՝ ոսկի,ցինկ,կապար ը այլն:

Հարավային Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Հարավային Ասիա տարածաշրջանը:

Այս աշխարհամասը խիտ է բնակեցված։ Նրանք ունեին հատուկ կրոն՝ հնդուականություն որը հետագայում փոխարինվեց բուդդայականությամբ։ Այս տարածաշրջանում կա։ Նրա կլիման հակասական է, այնտեղ տարբերում են երեք տեսակի կլիմա՝ լեռնային, թերակղզային և գետահովտային դրա հետևանքով այնտեղ մի մասում կարող է չորացում լինել իսկ մյուս մասում ջրհեղեղներ։Տնտեսությունը թույլ զարգացած է, ուստի բնակչության մեծ մասը ապրում է գյուղերում։

Ի՞նչ դեր ունի Հարավային Ասիան համաշխարհային տնտեսությունում: Հարավային Ասիան ստեղծել է բուդդիզմը, աշխարհի հնագույն քաղաքակրթության օջախներից է, նաև այստեղ առաջացել են բազում լեզուներ:

Որո՞նք են Հարավային Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը: Հարավային ասիայի ընդերքի հարստություններից առանձնացնում են քարածուխի մանգանի քրոմի երկաթի և տիտանի հանքաքարերը։

Քարտեզի վրա նշել Հարավային Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները:

Ճապոնիա

Քարտեզի վրա նշել Ճապոնիայի հարևան պետությունները և ափերը ողողող ջրային ավազանները:

Բնութագրեք Ճապոնիայի աշխարհագրական դիրքը:
Ճապոնիայի աշխարհագրական դիրքը բարենպաստ է այն առումով, որ այն ծովային երկիր է: Նաև նրա ծովային հարևանները Ճապոնիայի դաշնակիցներն են, որն էլ հեշտացնում է երկրի կառավարումը: Սակայն, այն փաստը, որ Ճապոնիան գտնվում է գեոսիկլինալային գոտում, որի պատճառով էլ 7-9 տարին մեկ լինում են ավերիչ և կործանարար երկրաշարժներ, վատացնում է երկրի վիճակը:

Ի՞նչ դեր ունի Ճապոնիան հվ-արմ Ասիայում և ամբողջ աշխարհում
Ճապոնիայի էկոնոմիկան աշխարհում 3-րդ ամենամեծն է: Աշխարհի ամենահայտնի ավտոմեքենաների ընկերություններից շատերը` Տոյոտան, Նիսանը, Միցուբիշին և Հոնդան ճապոնական են

Որո՞նք են Ճապոնիայի զարգացման նախադրյալները:
Ճապոնիայի զարգացմանը նպաստում է այն փաստը, որ ճապոնացիները շատ աշխատասեր են: Բացի դրանից Ճապոնիան հայտնի է իր տեխնոլոգիաներով: Նաև տնտեսական առաջըթացը նպաստում է երկրի զարգացմանը: Իսկ Ճապոնիայի ավտոմեքենաների արտահանումը մեծ արդյունք է տալիս տնտեսությանը:

Որո՞նք են Ճապոնիայի տնտեսության առաջատար ճյուղերը:
Ճապոնիայի տնտեսության ամենաառաջատար ճյուղը արդյունաբերությունն է: Իսկ դրանից հետո գալիս են ծառայությունները և գյուղատնտեսությունը:

Արևելյան Ասիա

Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:

Արևելյան Ասիա տարածաշրջանի առանձնահատկություններից մեկը այն է ,որ նրա կազմում գտնվում են շատ զարգացած երկրներ:Այդ երկրների մեծ մասը ունի մուտք դեպի ծով ,որը շատ լավ է նրանց տնտեսության և տուրիզմի համար :

Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:

Արևելյան Ասիայում արտադրվում է շատ տեխնիկա օրինակ՝ հեռախոսներ :Օրինակ ՝ ,,Apple,, ընկերության սմարթֆոնները հանդիսանում են աշխարհում ամենավաճառված իրը :Իսկ այդ հեռախոսները արտադրվում են Չինաստանում ,քանի որ դա մատչելի է ընկերության համար:Արևելյան Ասիայում նաև առաջին անգամ ստեղծել են արագ ստեղծվող լապշա ,որը իր ժամանակին հանդիսացել է Ճապոնիայի ամենալավագույն գյուտը:

Որո՞նք են Արևելյան Ասիայի երկրների տնտեսության մասնագիտացված ճյուղերը:

Արևելյան Ասիայի մասնագիտացված ճուղերից են ՝ մետաղաձուլությունը,մեքենաշինությունը, ռոբոտաշինությունը ,քիմիական արդյունաբերությունը ,տեքստիլը և այլն :

Քարտեզի վրա նշել Արևելյան Ասիայի երկրները և այդ երկրների ափերը ողողող ջրային ավազանները: