Եթե լինեի տիեզերագնաց

Եթե լինեի տիզերագնաց կաշխատեի ՆԱՍԱ-ում :Կցանկանաի տեսնել և լինել Լուսնի վրա :Կցանկանաի տեսնել Մարսը , Արեգակը և արեգակնային համակարգը :Եթե հնարավորություն լիներ ,կուզենաի քնել տիեզերքում :Կցանականաի շրջել Երկրի շուրջ :Եթե տիեզերագնաց լինեի ,հետևաբար շաաաատ հետազոտություններ կանեի :

Աստղագիտությունը հին աշխարհում

Աստղագիտությունը հնագույն գիտություններից է։ Դեռևս մ. թ. ա. աստղագիտությունը բավականաչափ զարգացած էր Բաբելոնում, Եգիպտոսում, Չինաստանում, Հունաստանում: Այսպես, մեր թվարկությունից 28 դար առաջ եգիպտական քրմերը որոշել են տարվա տևողությունը, իսկ Արեգակի խավարումների կրկնության պարբերությունը (սարոս) հայտնի էր արդեն մ. թ. ա. 6-րդ դարում: Մ. թ. ա. 2-րդ դարում Հիպարքոսի կազմած աստղացուցակը պարունակում էր հազարից ավելի աստղերի երկնային կոորդինատները և պայծառության գնահատականները՝ աստղային մեծությունների պայմանական սանդղակով, որն առանց էական փոփոխությունների օգտագործվում է նաև մեր օրերում։ Կան պատմական վկայություններ Հին Հայաստանում աստղագիտական գիտելիքների բարձր մակարդակի մասին։

Հիպարքոս

Վաղ ժամանակներում մարդիկ տեսել են, որ մի քանի լուսատուներ փոխում են իրենց դիրքն ուրիշ անշարժ աստղերի նկատմամբ։ Նրանք մեկ շարժվում են արևելք, հետո հակառակ ուղղությամբ՝ գծելով օղակներ։ Այդ զարմանալի և տարօրինակ լուսատուները, որոնք իրենց ձևով նման են աստղերին, մարդիկ կոչեցին մոլորակներ, այսինքն՝ ճանապարհը կորցրած, մոլորված։
Հին աշխարհում հայտնի է եղել հինգ մոլորակ, որոնք երևում են անզեն աչքով։ Երկիրը չի համարվել մոլորակ և բացառիկ տեղ է գրավել տիեզերքում։ Այժմ հայտնի մոլորակներից երկուսը, որոնք անզեն աչքով չենք կարող տեսնել, հայտնաբերվել են վերջին դարերում՝ Ուրանը 1781 թվականին, Նեպտունը 1846 թվականին։ Մոլորակներն աստղերից տարբերվում են առկայծմամբ։
Մոլորակները, ինչպես նաև Երկրի արբանյակ Լուսինը, սեփական լույս չունեն։ Նրանք իրենց վրա ընկած Արեգակի լույսը հայելու պես անդրադարձնում են։
Երկրի ձևի, Տիեզերքում նրա դիրքի և մոլորակային համակարգի կառուցվածքի վերաբերյալ ճիշտ մտքեր են արտահայտվել դեռևս մ. թ. ա. 3-րդ դարում Էրատոսթենեսը որոշեց Երկրի շառավիղը, իսկ Արիստարքոս Սամոսացին գտնում էր, որ Երկիրը պտտվում է Արեգակի շուրջը։ Սակայն, մ. թ. 2-րդ դարում Պտղոմեոսի՝ իր ժամանակի աստղագիտական գիտելիքներն ամփոփող «Աչմագեստ» աշխատության մեջ շարադրված աշխարհի երկրակենտրոն համակարգը, որի համաձայն Արեգակը՝ մոլորակների հետ միասին պտտվում է Երկրի շուրջը, եկեղեցու հովանու տակ լայն տարածում ստացավ և գրեթե 15 դար անընդհատ իշխեց գիտության մեջ։
Աշխարհի երկրակենտրոն համակարգ

Սովորական առօրյա դիտումների ժամանակ մարդկանց թվում է, որ Երկիրը անշարժ է, և նրա շուրջը արևելքից դեպի արևմուտք իրենց օրապտույտն են կատարում երկնային լուսատուները։ Այս մտածելակերպը ունեին նաև Հին Հունաստանի գիտնականներից շատերը։

Պյութագորաս

Նշանավոր մաթեմատիկոս Պյութագորասը, ով համոզված էր, թե «թվերն են կառավարում աշխարհը», առաջիններից էր, ով արտահայտեց այն միտքը, որ Երկիրը գնդաձև է և Տիեզերքում գտնվում է առանց հենարանի։
Հին աշխարհի մեկ այլ հույն մտածող Դեմոկրիտը, ով ապրել է 400 տարի մեր թվարկությունից առաջ, գտնում էր, որ Արեգակը շատ անգամ մեծ է Երկրից, Լուսինը սեփական լույս չունի, իսկ Ծիր Կաթինը կազմված է  թվով աստղերից:
Հին աշխարհի մեծագույն գիտնական Արիստոտելը կարողացավ իմի բերել հավաքված գիտելիքները։
Արիստոտելի համաձայն, ամեն ծանր բան ձգվում է դեպի Տիեզերքի կենտրոն, որտեղ և կուտակվում ու առաջացնում է գնդաձև զանգված – Երկիր մոլորակը։ Մոլորակները գտնվում են հատուկ ոլորտներում, որոնք պտտվում են Երկրի շուրջը։ Այս համակարգում Երկիր մոլորակը գտնվում է անշարժ վիճակում և համակարգը կոչվեց երկրակենտրոն:
Մոտ երկու հազարամյակ նրա կարծիքները կասկածի չէին ենթարկվում, չնայած դեռևս մ. թ. ա. 434 թվականինհին հույն գիտնական Անաքսագորասն արտահայտել էր այն կարծիքը, որ Արեգակը ոչ թե աստված է, այլ հսկայական շիկացած մարմին։
Հին աշխարհի մեկ այլ հույն ներկայացուցիչ Արիստարքոս Սամոսեցին պյութագորականների նման գտնում էր որ աշխարհի կենտրոնում է գտնվում Արեգակը, ոչ թե Երկիրը։ Նա առաջինն էր, ով փորձեց հաշվել Արեգակի չափերը և ըստ նրա տվյալների, այն Երկրից 300 անգամ մեծ ծավալ պետք է ունենար։ Սակայն նրա աշխատանքները մարդկանց չի հասել, և մարդկությունը մեկուկես հազարամյակ համոզված էր, որ Երկիրը աշխարհի անշարժ վիճակում գտնվող կենտրոնն է։
Դրան նպաստեցին Կլավդիոս Պտղոմեոսի հաշվարկները, որոնցով նա բացատրում էր մոլորակների շարժումները՝ դրանով վերջնականապես և հիմնավոր հաստատելով աշխարհի երկրակենտրոն ուսմունքը։

Կլավդիոս Պտղոմեոս
Պտղոմեոսը իր հայտնի աշխատանքում՝ «Աստղագիտության մաթեմատիկական տրակտատ»-ում, որը ավելի հայտնի է «Ալմագեստ» անվամբ, հաստատում է,  յուրաքանչյուր մոլորակ հավասարաչափ շարժվում է փոքր շրջանագծով՝ էպիցիկլով, որի կենտրոնն անշարժ Երկրի շուրջը պտտվում է ավելի մեծ շրջանագծով՝ դիֆերենտով։ Դրանով նա կարողացավ բացատրել մոլորակների, այդ թվում նաև Արեգակի և Լուսնի շարժման յուրահատուկ վարքը։
Պտղոմեոսը հաստատել է այն միտքը, որ բոլոր երկնային երևույթները տեղի են ունենում անշարժ և աշխարհի կենտրոնում գտնվող Երկրի շուրջը։ Դրա համար էլ աշխարհի երկկենտրոն համակարգը կոչվում է նրա անունով։
Պտղոմեոսով վերջանում է հունական հին աստղագիտության զարգացման շրջանը։ Աստղագիտության մյուս շրջանը արաբներով է պայմանավորված։ Բաղդադում, որը արաբական խալիֆայության մայրաքաղաքն էր, ստեղծվում են գիտակրթական հաստատություններ, որտեղ թարգմանվում էին հարևան ժողովուրդների ու հիմնականում՝ հույն փոլիսոփաների և գիտնականների աշխատությունները։ Այսպիսով, Բաղդադը դառնում է Արևելքի մշակութային կենտրոն։ Արաբների պատմական ծառայությունն այն է, որ նրանք փրկել են հույն մտածողների աշխատանքները։ Նրանք սովորել են գիտական այդ ժառանգությունը և հարստացրել դիտողական տվյալները։
Արաբների նվաճումները լրացնում են անվանի աստղագետներ Անանիա Շիրակացին Հայաստանում, ալ-Բիրունին, Օմար Խայամը, Ուլուգ բեկը, ովքեր ստեղծագործել են Միջին Ասիայում:

Բնագիտական վիկտորինա

Բնագիտական վիկտորինան անցավ շատ հետաքրքիր էր :Մասնակցքւմ էին Դպրոց-պարտեզից թմի անունը ,,Բնագետներ ,, ,Գեղարվեստի դպրոցը ,,Գեղարվեստի գիտակներ ,, ,Նոր դպրոցը ,,Տոռնադո թմով և Հիմնակական դպրոցը ,,Կայծակներ,, թմի ներքո :թե ճիշտն ասեմ այն դժվար էր քանի որ կաին հարցեր որոնք այնքան դժվար էրոր նույնիսկ ես չգիտեի :Բայց ընկեր Հասմիկը ասաց որ նրանք դժվար են ոչ թե յեշտ որպեսզի նրանք նոր բան սովորեն ,թե չէ իմաստը որն է հեշտ հարցեր տալ որոնք բոլորը գիտեն :Վերջում բոլոր խմբերի միավորները հավասար էին բացի, Գեղարվեստի գիտակներ,, խմբից :Բոլորը հավաքեցին 4 միավոր ,իսկ ,,Գեղարվեստի գիտակներ,,-ը 3 միավոր :

Աստղագիտության դաս գրադարանում

Այսօր ես կարդացի Լուսնի մասին: Շատ հետաքրքիր էր: Ես կարդացի այն ,,Երկիրը և ողջ աշխարհը .Բացայատված ՏԻԵԶԵՐՔ ,, գրքից: Ես իմացա շատ տեղեկություններ , օրինակ՝ որ Լուսինը ամեն տարի մեզանից 4 սանտիմետրից հեռանում է կամ ,որ հնարավոր է, որ Լուսինը շատ տարիներ առաջ մեզ մոտիկ է եղել: Նաև ընկեր Հասմիկը մեզ այսօր պատմեց հորոսկոպների ստեղծման  մասին :  Ընկեր Հասմիկը ասաց, որ կա 2 գիշերահավասար և 2 արևադարձ : 
Ըստ հորոսկոպի ես Այծեղջուր եմ : Այծեղջուրը առաջացել է այսպես .

Այն անվանել են հին հունական անտառների աստծո Պանի պատվին: Մի անգամ Պանի վրա հարձակվեց մի հարյուրագլխանի հրեշ Տիփոնը: Պանը այծի կերպարանք ուներ: Տիփոնից ազատվելու համար Պանը ստիպված էր իրեն գցել խոր Նեղոսի ջրերը: Կախարդական ձևով Պանի մոտ հայտնվեց ձկան պոչ և նրան  հաջողվեց փրկվել: Ահա թե ինչու Այծյեղջուրի նկարը մի էակ  այծի կերպարանքով և ձկան պոչով :

Աստղագիտական խնդրի բացահայտում

Աստղագիտության ժամին մենք փորձեցինք ստուգել մի խնդիր :Խնդրում ասվում էր ,որ Երկրից Լուսին հեռավորության վրա կտեղավորվեն Արեգակնային համակարգի բոլոր մոլորակները :Մենք վերցրեցինք Երկիր մոլորակի տրամագիծը ` այն 12700 կմ է ,բայց որոշեցինք կլորացնել ` դարձրեցինք 13000 կմ : Հետո վերցրեցինք մյուս մոլորակների տրամագծի համեմատությունը Երկրինի հետ համեմատմաբ և բազմապատկեցինք Երկրի տրամագծով (սկզբում 13000 կմ վերցրեցինք) :Երբ վերցրել էին 13000 կմ Երկրի տրամագիծը և բոլոր մոլորակներինը գտել և գումարել չտեղավորվեց :Երբ վերցրեցինք 12700 կմ համարյա թե տեղավորվեց ` պետք էր նաև 14000 կմ ,որպեսզի տեղավորվեր :

Չինական օրացույց

Չինական օրացույցը ունի երկու տեսակի օրացույց ` գյուղատնտեսական և արևա-լուսային: Արևա-լուսային օրացույցը հայտնի է երկու տարբերակով .

Սյա-օրացույց ,Սյա դինաստիայի անունով, առավել հայտնի է Արևելյան Ասիաում: Տարին սկսվում է գարնանը, իսկ  Չժուան օրացույցով ` Ցին դինաստիայի նախահայր Չժուան Սյուի անունով, տարվա սկիզբը համարվում է աշունը։

 

Ժամանակակից Չինաստանում օգտագործվում է նաև Գրիգորյան օրացույցը, սակայն լուսնային օրացույցը, ինչպես նախկինում, այժմ էլ համատարած օգտագործվում է ավանդական տոների և այս կամ այն գյուղատնտեսական աշխատանքները սկսելու օրերը որոշելու համար։

 

«Գարնան տոնը» կամ Նոր տարին լուսնային օրացույցում փոփոխված է և նշվում է ամեն տարի նորալուսնի առաջին օրը։ Սյա օրացույցը կիրառվում է մաթեմատիկական նպատակներով, օրինակ` ամուսնության կամ նոր հարաբերություններ սկսելու համար ,կամ ամենաբարենպաստ օրը որոշման համար :

 

Չինաստանում գրիգորյան օրացույցը կոչվում է «ստանդարտ» , «արևմտյան » կամ «արևային» օրացույց :Գրիգորյան օրացույցիը նաև համարվեց նոր, իսկ լուսնային օրացույցը՝ հին։

 

Շան դինաստիայի ժամանակաշրջանի հնագույն արձանագրություններում տարին նկարագրվում է 12 լուսնային ամսով, որին ավելանում էր  տասներեքերրորդը, երբեմն նաև տասնչորսերրորդը, որպեսզի խուսափեն իրական և օրացույցային տարվա շեղումից։ Արդեն այդ ժամանակ օգտագործվում էր հաշվարկման վաթսունական համակարգը։ Ավանդույթն ասում է, որ տարին սկսվում է ձմեռային արևադարձից հետո առաջին նորալուսնին։

 

Չժոու դինաստիայի օրացույցի ժամանակաշրջան

Չժոու դինաստիայի ժամանակաշրջանի հնագույն արձանագրությունները նախորդի օրինակով տարին ներկայացնում են 12 լուսնային ամսով, որտեղ կրկին ավելանում է տասներեքերրորդը։ Ամիսները ունենում են 29 և 30 օրեր, իսկ անհամապատասխանությունից խուսափելու համար երբեմն լրացուցիչ օր է ավելացվում ամսվա ավարտին։ Տարվա սկիզբը համարվում է ձմեռային արևադարձից առաջ նորալուսինը։

 

Ցին դինաստիայի օրացույց