Հաճախ եք լսում որ մարդը ջերմություն ունի ,կամ վատ է իրեն զգում ,փորլուծություն ունի և այլն :Դա նշանակում է ,որ նա հիվանդ է :Հիվանդությունը մարդու բնականոն կենսագործունեության ,նրա աշխատունակության կամ շրջակա միջավայրի տարբեր գերծոններին հարմարվելու խանգարումն է :Հիվանդությունները շատ են և ամեն մի հիվանդություն ունի իր պատճառները :Մի դեպքում դա փոխանցվել է ծնողներից ,մյուս դեպքում ախտածին մանրէի :Կան հիվանդություններ որոնք մարդուն փոխանցվում են մարդուց ,կամ կենդանուց :Կան հիվանդություններ որոնք զարգանում են շրջակա միջավայրի գրործոնների կտրուկ փոփոխությունից օրինակ ՝ արևահարումը ,ցրտահարումը ,այրվացքները և այլն :Շատ հիվանդությունների պատճառ են ծխելը և աղմուկը :
Category: Բնագիտություն
Վնասակար սովորությունների
Վնասակար սովորությունների մեջ մտնում են ՝ ծխելը ,եղունգները կրծելը ,ուշ քնելը ,ֆիզիկական վարժություւնների պակասը և այլն … : Ծխախոտի մեջ պարունակվող նիկոտինը և ոգելից խմիչքների ալկոհոլը ներգործում են մարդու նյարդային համակարգի վրա: Նաև ծխելը շատ ցավ է պատճառում ,սևացնում է մարդու թոքերը:Յեղունգները կրծելը նույնպես վնասակար է ,ադպես շատ մանրեներ ձեր ծեռքերի օգնությամբ անցնում են ձեր բերան :Յեղունգները կրծելը դա նյարդային լարվածության դրսեվորումն է :Եղունգները կրծելը խուսափելու համար պետք է ձեռքը բերանից հեռու պահել ,ձեռքին ինչոր իր վերցնել և խաղալ դրանով :Այդպես միքանի օր հետո դուք կմոռանաք այդ սովորությունը :Երբ մարդ ուշ է քնում և իր դիմաց աշխատանքայնի կամ դպրոցական օր է ( այդ օրերին պետք է արդնանալ շուտ ) այդպես նա օրվա համար պարտադրված էներգիան չի ունենում :Մի վնասակար սովորություն է նաև կախվածություն համակարգիչներից,հեռախոսներից ,պլանշետներից :Այդպես դուք վնասում եք ձեր աչքերը նույնպես:
Բնագիտական թարգմանություն ռուսերենից
Лимон — растение, приятное во всех отношениях: во время цветения наполняет воздух цитрусовым ароматом, вытягивает из воздуха лишнюю влагу. Листья выделяют огромное количество целебных веществ, стерилизуя пространство вокруг себя. Дерево любит солнечные ванны, регулярный полив и сухую почву. Больше всего лимонов в течение года дает Павловский сорт
Կիտրոնը բույս է ,որը հաճելի է բոլոր առումներով. ծաղկելու ժամանակ,այն լցնում է օդը կիտրոնի բուրմունքով , քաշելով օդից ավելորդ խոնավությունը:Տերևները առաջացնում են շատ մեծ քանակի առողջարար նյութեր,մանրէազերծելով տարածություն իր շուրջ:Ծառը արև է սիրում,օրական ջրում և չոր բացատ:Տարվա մեջ ամենաշատ քանակի կիտրոնները տալիս է Պավլովսկու տեսակը:
Թարգմանությունը ՝Աստղիկ Ավագյան և Մանե Նուրջանյան
Առողջ սնունդ
Եթե դուք ցանկանում եք առողջ սնվել ,ապա պետք է սնվել առողջարար ՝ չուտել ֆաստ-ֆուդ ,չխմել գազավորված ըմպելիքներ :Դուք ամեն օր պարտադիր պետք է բանջարեղեն ուտեք և միս :Շատերը լսած կլինեն ,որ բժիշկները ասում են որ օրվա մեջ պետք է խմել 2-3 լիտր ջուր ,բայց դա սուտ է ,պետք է խմել այնքան ջուր ինչքան օրգանիզմն է պահանջում :Նաև ամեն առավոտ պետք է նախաճաշել այն ձեզ կօգնի հավաքել էներգիա և էներգիաով լի գնալ աշխատանքի ,դպրոց ,մանկապարտեզ :Դուք ամենինչ պետք է ուտեք չափավոր:
Էկոլոգիա
Էկոլոգիակա-ի իմացությունը շատ անգամներ կապվել է կենդանիների համակեցության հետ :Դժվար կլինի պատկերացնել մմի բնական համակեցություն որտեղ մի կենդանի օրգանիզմ գոյատեվի միայնակ ,առանց այլ կենդանի օրգանիզմների :Տարածքում միասին ապրելով կենդանի օրգանիզմների հետ առաջանում են փոխադարձ կապեր և հենց դա էլ բնական համակեցության հիմքն է :
Տարբեր կենդանիներ կատարում են իրենց դերը և ըստ դրա կարելի է տարբերել կենդանի օրգանիզմի երեք խումբ .
Առաջին խումբի մեջ մտնում են կենդանի օրգանիզմները ,որոնք անօրգանական նյութերը դարձնում են օրգանական :Սովորաբար դրանք ֆոտոսինթեզ իրագործող կանաչ բույսերն են և կոչվում են արտադրողներ:
Երկրորդ խումբը սնվում է օրգանական նյութերով ,և անվանում են նրանց սպանողներ:Այս խմբի մեջ մտնում են գիշատիչ բույսերը և համարյա թե բոլոր կենդանիները :
Իսկ վերջին խումբի սնկերը սնվելով փոքր կենդանիներով քայքայում են այդ նութերը,երրորդ խումբն էլ կոչվում է քայքայողներ :
Այդ խմբերի շնորհիվտեղի է ունենում նյութերի շրջապտույտ ,որը շատ կարևոր է այս համակեցության և նրա կայուն լինելու համար:
Բույսերի աճը և զարգացումը
Կենդանի օրգանիզմներին բնորոշ հատկություններից է նրանց աճը և զարգացումը: Դրանում կարելի է հեշտությամբ համոզվել՝ դիտելով բույսերը, խնամելով դրանք:Բույսերը, նրանց առանձին մասերն անընդհատ աճում են, մեծանում իրենց չափերով և զանգվածով: Այդպիսի աճը տեղի է ունենում հիմնականում գոյացնող հյուսվածքի բջիջների կիսման, դրանց հետագա ձգման, ինչ պես նաև՝ մասնագիտացման հաշվին: Գոյացնող հյուսվածքը տեղաբաշխված է բույսերի օրգանների տարբեր մասերում. արմատում և ցողունում գտնվում է դրանց գագաթում, իսկ տերևում՝ հիմքում: Ուստի արմատին և ցողունին բնորոշ է գագաթնային աճը, իսկ տերևին՝ հիմքայինը:
Բույսերը ոչ միայն աճում են, այլև` կյանքի ընթացքում առաջանում են նոր կառուցվածքներ, նրանք զարգանում են:Բույսերի աճի և զարգացման վրա ներգործում են շրջակա միջավայրի պայմանները: Ցուրտ, չորային պայմանները, լուսային օրվա տևողու թյունը, եղանակային փոփոխությունը և այլ գործոններ կարող են փոփոխել աճը և զարգացումը:Շատ բույսերի աճը տեղի է ունենում որոշակի պարբերականությամբ,արագաճին հաջորդում է դանդաղը: Սա բույսերի աճի և զարգացման առանձին հատկությունն է:
Բույսերի զարգացումը
Նկարագրված է բույսերի բազմացման երկու ձև՝ սեռական և անսեռ։ Անսեռ բազմացման ձևերից տարածված է վեգետատիվ բազմացումը։ Վեգետատիվ օրգաններից բացի բույսերն ունեն նաև մասնագիտացված գեներատիվ օրգաններ, որոնց կառուցումը կախված է կենսացիկլի հետ։ Բույսերի կենսացիկլում հերթափոխվում են սեռական, հապլոիդ սերունդը (գամետոֆիտ) և անսեռ, դիպլոիդ սերունդը (սպորոֆիտ)։ Համետոֆիտի մոտ ձևավորվում են սեռական օրգանները՝ արական անտերիդիումներ և իգական արխեգոնիումներ (բացակայում են որոշ գնետանմանների և ծածկասերմերի մոտ)։ Սպերմատոզոիդները (բացակայում են փշատերևների, գնետանմանների և ծածկասերմերի մոտ) բեղմնավորում են արխեգոնիայում գտնվող ձվաբջջին, որի արդյունքում ձևավորվում է դիպլոիդ զիգոտ։ Զիգոտից ձևավորվում է սաղմը, որն աստիճանաբար հասունանում է և վերածվում սպորոֆիտի։ Սպորոֆիտներում զարգանում են սպորանգիները (հաճախ մասնագիտացված սպորակիր տերևների վրա կամ սպրոֆիլների վրա)։ Սպորանգիներում տեղի է ունենում մեյոզ և ձևավորվում են հապլոիդ սպորներ։ Տարասպորավոր բույսերի մոտ այդ սպորները երկու տիպի են՝ արական (նրանցից զարգանում են գամետոֆիտները, միայն անտերիդիաների հետ) և իգական (նրանցից զարգանում են համետոֆիտները, որոնք կրում են միայն արխեգոնիաներ), համասպորների մոտ սպորները միանման են։ Սպորից զարգանում է համետոֆիտը և ամեն ինչ սկսում է նորից։ Այդպիսի կենսացիկլ ունեն մամռանմանները և ընդ որում, առաջին խմբի մոտ կենսացիկլում գերիշխում է համետոֆիտը, իսկ երկրորդի մոտ՝ սպորոֆիտը։ Սերմնավոր բույսերի մոտ պատկերը բարդանում է այն բանի հաշվին, որ իգական համետոֆիտը զարգանում է ուղիղ մայրական սպորոֆիտի վրա, իսկ արական համետոֆիտը (ծաղկափոշու հատիկ) պետք է հասցվի այնտեղ փոշոտման ընթացքում։ Սերմնավոր բույսերի մոտ սպորոֆիլներրը հաճախ բարդ են կառուցված և միավորվում են այսպես կոչված ստրոբիլներում, իսկ ծածկասերմ բույսերի մոտ՝ ծաղիկների մեջ, որոնք կարող են իրենց հերթին միավորվել ծաղկաբույլերի մեջ։ Բացի դրանից սերմնավոր բույսերի մոտ ծագում է մասնագիտացված մի քանի գենոտիպներից կազմված կառուցվածք՝ սերմ, որը կարող է պայմանականորեն դասվել գեներատիվ օրգանների շարքին։ Ծածկասերմ բույսերի մոտ ծաղիկը փոշոտումից հետո հասունանում է և ձևավորում պտուղը։
Սննդային շղթաներ
Բոլոր կենդանիները պետք է սնվեն :Կանաչ բույսերը օգտագործելով արեգակի էներգիան ,ջուրը և օդի ածխաթթու գազը ,սինթեզում են իրենց կենսագործունեության համար:Կենդանիները իրենց անհրաժեշտ նյութերը ստանում են սննդի միջոցով, սնվելով կենդանիներով կամ բույսերով :
Սինթեզելով սննդային նյութերը ,բույսերը իրենց քիմիական կապերում կուտակում են արևի էներգիան ,բույսերը և կենդանիները սնվում են բույսերով ,և ստանում այդ էներգիան :
Օրինակ երբ որ որդը ուտում է կաղամբ ,իր կերած կաղամբի մասի էներգիան նրան է գնում ,երբ որդին ուտում է մի ծիտ օրինակ ՝ կնեխը ,որդի և այդ կաղամբի էներգիան նրան է գնում :Եվ այդպես կաղամբը ,որդը և կնեխը իրար կապված են սննդային շղթաներով:
Արևադարձ (բույս)
Արևադարձ վույսը պատկանում է գաղտրիկազգիների ընտանիքին :Արևադարձի ցողունի բարձրությունը սովորաբար հասնում է 20-40 ամենաշատը 100 սմմ:Արևադարձի տերևները հերթադիր են ,պարզ ,ամբողջաեզր:Ծաղկաբույլը միակողմանի ոլորք է ,ծաղիկներն էլ սպիտակ ,դեղին ,մանուշակագույն :Արևադարձը ծաղկում է հուլիս-սեպտեմբերին:Պտուղը քառաբաժան է :Բույսի տեսակներից միքանիսը դեղաբույսեր են:Արևադարձը տարածված է Լոռու ,Արագածոտնի ,Կոտայքի ,Շիրակի,Տավուշի,Սյունիքի և ուրիշ մարզերում :Եվ ցավոք այն գրանցված է ՀՀ կարմիր գրքում :
Օրգանիզմների բնակեցման վայրերը
Բույսերը և կենդանիները, ինչպես նաև սնկերն ու բակտերիաները Երկրի վրա զբաղեց նում են իրենց կեն սա գործոնեության համար նպաստավոր տարբեր միջավայրեր։Ջրային միջավայրում ապրելուն հարմարվել են ջրիմուռները և քիչ թվով բարձրակարգ բույսեր։ Այս միջավայրում բույսերը կարող են աճել մի այն համեմատաբար փոքր խորություններում՝ միայն այնտեղ, որտեղ լույս է թափանցում։ Ջրային կենսակերպին հարմարված են շատ կենդանիներ (ձկներ, կետեր, խեցգետիններ և այլն)։ Օդացամաքային միջավայրում են ապրում համարյա բոլոր բարձրակարգ բույսերը։ Այստեղ բնական պայմանները շատ բազմազան են, անտառները, մարգագետինները, տափաստանները, այգիներն ու դաշտերը բնորոշվում են իրենց յուրահատուկ կենսաբազմազանությամբ։ Այս միջավայրում առատ են օդն ու լույսը, սակայն շատ վայրերում, տարվա եղանակից,օրվա ժամից, աշխարհագրական դիրքից կախված, նկատվում են ջերմաստիճանի և խոնավության խիստ տատանումներ։ Մեծ դեր ունի նաև քամին։ Կենդանիներից օդացամաքային միջավայրում ապրում են միջատները, սողունները, թռչունները, կաթնասունները։Հողային միջավայրում, հատկապես նրա բերրի, հումուսով հարուստ մասում (դուք արդեն գիտեք հողի կազմությունը) ապրում են բազմաթիվ մանր ջրիմուռներ, կան տարբեր բույսերի արմատներ, սերմեր և սպորներ։ Հողում ապրում են նաև տարբեր կենդանիներ` անձրևորդեր, տարբեր միջատներ և նրանց թրթուրները, բազմաթիվ մանրէներ և սնկեր։Օրգանիզմային միջավայրն այն օրգանիզմն է, որտեղ ապրում են մակաբույծ բույսեր (գայլուկ), կենդանիներ (մակաբույծ որդեր, նախակենդանիներ), մանրէներ և սնկեր։