Նախագիծ ,,Կարդում ենք Չարենց,,

1.Փետրվարյան նախագծերի ամփոփում, ինքնագնահատում
Հետևյալ ամիս կատարել եմ հետևյալ առաջադրանքները՝
Վահան Տերյան
1 2
Հովհաննես Թումանյան
1 2 3
Ստեղծագործական աշխատանքներ
1
Հստակ չեմ կարող ինքս ինձ գնահատել,բայց կարծում եմ,որ լավ եմ աշխատել:

2․ «Կարդում ենք Չարենց» նախագծի մեկնարկ․

•Կարդում ենք Չարենցի մասին (կենսագրություն, գրական անունը, հետաքրքիր դեպքեր նրա կյանքից)

Կարդացի հետևյալ նյութերը՝

Նյութ 1
Նյութ 2

•Սովորում ենք Չարենցի ստեղծագործությունները

•Ութնյակներ արևին, առանձին բանաստեղծություններ, «Տաղարան» ժողովածուն, «Տաղ անձնական» բանաստեղծությունը

•Մեկնաբանում, վերլուծում ենք տարբեր ստեղծագործություններ

•Նկարում ենք դուր եկած ստեղծագործություների կերպարներ

Ռադիոնյութի պատրաստում

•Աշխատանքները տեղադրվում են բլոգներում, հրապարկվում կայքերում

•Համացանցում եղած չարենցյան նյութերի ունկնդրում, ընթերցում, կարծիքների փոխանակում:

•«Պատգամ» բանաստեղծությունը

•Քննարկման նյութ՝ իսկապես ո՞րն է բանաստեղծի ծննդավայրը՝ Կա՞րսը, թե՞ Մակուն…

•Չարենցի մասին պատմող տեսանյութի, ֆիլմի դիտում

Դիտեցի հետևյալ ֆիլմը

•Նյութեր Չարենցի մասին՝

Չարենցի գաղտնագիրը

Չարենցի կանայք

Արևի նման նայեք աշխարհին

Արևի նման նայեք աշխարհին…
Մենք երկրից նայում ենք արևին,իսկ նա հեռվից նայում է մեզ: Նայում է ու տեսնում դեմքեր, որոնք նայում են նրան կիսափակ աչքերով,մի ձեռքը դեպի վեր են բարձրացնում ու փորձում են հիանալ նրանով: Նա նայում է այս աշխարհին և տեսնում ամեն բան, տեսնում է մարդկանց, բնությունը,տեսնում է զգացմունքներ՝ ուրախություն, երջանկություն, ինչու ոչ, նաև տխրություն: Նա տեսնում է ամեն-ամեն բան և մեկ է, տալիս է մեզ իր տաքությունն ու սերը: Տալիս է անխնա, տալիս է ամեն օր: Բայց երբ մենք արթնանում ենք ու տեսնում ենք ամպամած երկինք, կամ անձրև, ձյուն, իսկույն սկսում ենք բողոքել արևից, որ նա չեկավ, չուրախացրեց մեզ: Բայց արևը եկել է, արևը կա ու կլինի, նա դեռ նայում է մեր աշխարհին և ժպտում, հետո ինչ, որ ամպերը փակել են նրան: Դու գնա՛ և գտի՛ր նրան, գտիր և զգա նրա տաքությունը, նրա սերը և ջերմությունը և ինքդ նայիր աշխարհին արևի նման… Նվիրվիր աշխարհին և սիրիր նրան, տուր նրան քո սերը, և թող նա զգա քո ջերմությունը…

Ի՞նչ է պոեմը

Պոեմը իրենից ներկայացնում է մեծածավալ կամ չափաածո ստեղծագործություն,որի տարբեր մասերը միավորվում են սյուժեի կամ կերպարի ընդհանրությամբ։ Պոեմը չափածո բոլոր գրական ժանրերից ամենամեծն է իր ծավալով և ընդգրկումներով։ Նրան հատուկ են թե՛ վիպերգական, թե՛ քնարական հատկանիշներ։

Պոեմի վիպերգական հատկանիշներից են սյուժետային տարրերի և կերպարների առկայությունը, պատմողական շարադրանքը, նկարագրությունները։
Սակայն պոեմին հատուկ են նաև հուզական ուժեղ երանգը, հեղինակային բազմազան շեղումները։ Օրինակ, Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմում ծավալվող դեպքերի պատմությունն ուղեկցվում է բազմաթիվ քնարական շեղումներով։ Ինչպես նախերգանքում ու վերջերգում, այնպես էլ ողջ շարադրանքի մեջ արտահայտված է ստեղծագործության հիմնական գաղափարը՝ բարի, հայրենասիրական գործի գեղեցկության և անմահության միտքը։

Պոեմների օրինակներ.

Հովհաննես Թումանյան ,,Թմկաբերդի առումը,,

Հովհաննես Թումանյան ,,Անուշ,,

Գրիգոր Նարեկացի ,,Մատյան ողբերգության,,

Վահան Տերյանի նամակի վերլուծությունը Անթառամ Միսկարյանին

Հետևյալ նամակով Վահան Տերյանը պատասխանում էր Անթառամ Միսկարյանի նամակին։Նամակի մեջ նա պատմում էր իր տարօրինակ(ըստ ինձ) զգացմունքի մասին՝լավ տխրության մասին,նաև նրա կարծիքը Անթառամի ՝ «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում» տողերի մասին։Տերյանը պատմում է իր զգացմունքների մասին՝ ուրախ թախծի,լավ տխրության մասին։Ըստ նրա այդ ուրախ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում,և ոչնչի համար չե ափսոսում։Հետո նա անրադառնում է Անթառամի հետևյալ տողերին՝«Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»։Տերյանը ինքը ասում է ,որ շատ անգամներ է զգացել դա։Նամակը ինքս կարդալուց հետո շատ մտածմունքների մեջ ընկա:Նամակը իրոք մտածելու տեղ է տալիս…

Ձեր նամակն ստացա և կարդալով՝ երկար ժամանակ տրտում էի ինչ-որ տարօրինակ (թեև ինձ տարիներե ի վեր ծանոթ) տրտմությամբ: Դա մի տեսակ մեղմ, համակերպված, հեզ, թերևս նույնիսկ ուրախագին թախիծ է, որը մեր մեջ ծնվում է, երբ անձնատուր ենք լինում հուշերին կամ երբ լսում ենք լավ, տխուր երաժշտություն: Այդ թախծի ժամանակ քեզ ազատ ես զգում և ոչինչ չես սպասում և ոչնչի համար չես ափսոսում: Այնպե՜ս տխուր ու լավ է: Եվ մեկ էլ Ձեր նամակում մի նախադասություն կար. «Ես մեռած եմ, միայն իմ մարմինն է ապրում»:
Ճշմարիտ, դա այնքան ծանոթ միտք է, որ նույնիսկ մի տեսակ տարօրինակ զգացի, որովհետև դա Ձեզնից լսում եմ երկրորդ անգամ, իսկ իմ մեջ այդ բացականչությունը լսել եմ հազար անգամ: Եվ ահա այդ հավերժական շշուկից այն մասին, որ ես մեռած եմ, որ ես մեկի ստվերն եմ, որը մի ժամանկ ապրում էր, մի տեսակ տարօրինակ եմ զգում՝ լավ և տխուր: Այդ պահերին զգում եմ ինչ-որ ազատություն. խանդաղատագին հնազանդություն և «մեղմություն»:
Կարծես թե հարություն եմ առնում, բայց հարություն եմ առնում մի տեսակի կյանքով, ապրում եմ ինչ-որ այլ տեսակի զգացմունքներով՝ սրված ու նուրբ, ես կասեի՝ «երաժշտական» զգացմունքներով: Ահա այդ պահերին զգում եմ, որ հարկավոր է երաժշտություն, և միայն երաժշտությունը կարող է արտահայտել դա: Չէ՞ որ հոգին ինքը երաժշտություն է, միևնույն է, հոգին մեռած է, թե կենդանի: Եվ ինձ թվում է, թե չկա օբյեկտիվ երաժշտություն: Երաժշտությունն իմ հոգին է, որին ինչ-որ հրաշքով լսում եմ: Իսկ եթե երաժշտության մեջ ես չեմ լսում իմ հոգին, նշանակում է, որ դա արդեն երաժշտություն չէ… Երբեմն ինձ համար այնպես ծանր է լինում, որ ինձ չեն հասկանում: Չէ՞ որ իմ հոգին ընդունակ է այնպիսի մաքրության, որի մասին «ողջախոհ խելոքներն ու խելոքուհիները» հասկացողություն իսկ չունեն:
13.08.1912 թվական

Դինո Բուցատի «Սիրո դեմ»

Սիրո դեմ: Դինո Բուցատի

Հիմա, երբ նա մեկնել է, ու այլևս չի վերադառնա, անհետացել է, ջնջվել իր կյանքից, ճիշտ այնպես, ասես մեռած լինի, իրեն` Իրենային մնում է միայն զինվել ողջ քաջությամբ, որ որևէ կին կարող է խնդրել Աստծուց, և արմատախիլ անել բոլոր կապերը, որոնցով այդ տարաբախտ սերը կապվել էր իր էությանը: Ինքը միշտ ուժեղ աղջիկ է եղել, այս անգամ էլ չի թուլանա:
Ահա և վերջ: Այնքան էլ սարսափելի չէր, որքան ինքն էր կարծում, ու պակաս երկարատև: Չորս ամիս էլ չի անցել, և ահա ինքը լրիվ ազատ է: Մի քիչ նիհարել է, ավելի գունատվել, ավելի թափանցիկ է դարձել, սակայն ավելի թեթև է զգում իրեն, ապաքինման քաղցր թուլություն է վրան իջել, որի մեջ արդեն բաբախում են նոր, աղոտ պատրանքները: Ո՜հ, ինքը կեցցե, հերոսուհի է, կարողացավ ինքն իր հանդեպ անողոք լինել, վճռականորեն վանեց հուշերի բոլոր շողոքորթանքները, որոնց տրվելն այնքա՜ն գայթակղիչ էր:

Ոչնչացնել այն ամենը, ինչ մնում էր նրանից իր մոտ, անգամ մի քորոց, այրել բոլոր նամակներն ու լուսանկարները, դուրս նետել իր հագած բոլոր շորերը, երբ նա իր կողքին էր, որոնց վրա գուցե նրա նետած հայացքները թողել էին մի անշոշափելի հետք, ձերբազատվել այն գրքերից, որ նա էլ էր կարդացել, և որոնց մասին իրենց երկուսի իմացությունը նման էր գաղտնի հանցակցության, վաճառել շանը, որն ամիջապես ճանաչում էր նրան ու վազում նրան ընդառաջ, երբ բացում էր պարտեզի դուռը. խզել կապերը բոլոր այն ընկերների հետ, որոնք ընդհանուր էին իրենց երկուսի համար էլ, մինչև անգամ փոխել տունը, քանզի այս բուխարու գոգին մի երեկո նա արմունկով հենվել էր, քանզի մի առավոտ այդ դուռը բացվեց ու հայտնվեց նա, քանզի դռան զանգը շարունակում է նույն կերպ հնչել, ինչպես այն ժամանակ,երբ նա էր զանգը տալիս, ու բոլոր սենյակների մեջ իրեն թվում էր, թե նրա խորհրդավոր հետքերն էին:

Ու նաև վարժվել մտածելու այլ բաների մասին, նետվել մի կլանող գործի մեջ, որից հետո, երեկոյան, երբ վտանգը վերստին արթնանար գաղտագողի, անհաղթահարելի քունը իրեն զգետներ. ճանաչել նոր մարդկանց, հաճախել նոր միջավայրեր, փոխել նաև մազերի գույնը:
Այդ ամենն իրեն հաջողվել էր անել, հուսահատ վճռականությամբ, չթողնելով ոչ մի բաց անկյուն, ոչ մի ճեղք, որոնցից հիշողությունը կարողանար սպրդել: Ինքն արել էր դա: Եվ… ապաքինվել:
Հիմա առավոտ է, մի գեղեցիկ կապույտ զգեստով, որ իր դերձակը քիչ առաջ էր ուղարկել, Իրենեն պատրաստվում է դուրս գալ տնից: Դրսում արև է: Նա իրեն զգում է առողջ, երիտասարդ, ներսում՝ լրիվ լվացված, թարմ, ինչպես տասնվեց տարեկան հասակում: Երջանի՞կ: Գրեթե:

Բայց ահա, հարևան տնից երաժշտության ելևէջներ են լսվում: Ինչ-որ մեկը միացրել էր ռադիոն, կամ էլ գրամոֆոնը, ու բաց թողել լուսամուտը: Բաց թողել ու փակել անմիջապես:
Դա բավական եղավ: Վեց-յոթ նոտա, ոչ ավել, մի հին մեղեդու, իր սիրած երգը: Դե՜հ, վե՛րջ տուր Իրենե, էդ ստից բանի համար չկորցնե՛ս քեզ, վազի՛ր աշխատավայրդ, կանգ մի՛ առ, ծիծաղի՛ր:
Բայց մի սոսկալի դատարկություն արդեն գոյացել էր իր ներսում, անտակ մի անդունդ: Ամիսներ շարունակ, սերը` այդ տարօրինակ դատավճիռը, քնած էր ձևացել` մոլորեցնելով Իրենեին: Ու հիմա, չնչին մի բան բավական եղավ, որպեսզի նորից արթնանար:
Դրսում անցնում են մեքենաները, մարդիկ ապրում են. ոչ ոք չգիտե մի կնոջ մասին, ով իր տան հատակին մեկնված, որպես մի պատժված երեխա, փչացնելով իր նոր շրջազգեստը, արտասվում է դառնագին:
Նա հեռու է, այլևս երբեք չի վերադառնա, ամեն ինչ անօգուտ եղավ:

ա) Ընտրե՛ք և հիմնավորե՛ք Ձեր ընտրածդ միտքը:
Պատմվածքի գաղափարը (հեղինակի ասելիքը) այն է, որ.

  • ամեն ինչ պետք է անել տանջող հուշերից ազատվելու համար,
  • երբեմն իրերը կարող են հիշողություններ արթնացնել,
  • սիրո իրական զգացումից ազատվել հնարավոր չէ,
  • չպետք է տրվել կորցրած սիրո հիշողություններին,
  • պետք է ազատվել սիրո զգացումից, երբ կորցնում ես սիրած մարդուն,
  • ամեն ինչ պետք է անել թեթև ու անհոգ ապրելու համար:
    բ) Ինչո՞ւ է ստեղծագործությունը կոչվում «Սիրո դեմ»: Ցո՛ւյց տվեք ստեղծագործության գաղափարի կապը վերնագրի հետ:

Կարծում եմ,որ ստեղծագործությունը անվանվել է ՝,,Սիրո դեմ,, ,քանի որ գլխավոր հերոսուհին՝Իրենան դեմ գնաց սիրուն,ոչնչացրեց այն ամենը ինչը նրան և իր սիրուն կապում էր,բայց մեկ է հիշողությունները մեկ է մնացել էին,և դրանցից նա չէր կարող ազատվել: