Խորխե Բուկայ/Ստեղծագործությունների վերլուծություններ

Խորխե Բուկայ
Ժամանակակից գրող, արգենտինացի հոգեբան, հոգեբանական գրքերի հեղինակ։
Խորխե Բուկայը համարվում է Արգենտինայի ժամանակակից գրականության աստղ։ Նրա գրքերը թարգմանվել են աշխարհի 18 լեզուներով, իսկ գրքերի ամբողջ տպաքանակը գերազանցում է 2 միլիոնը։ Խորխե Բուկայի իսպանական տպագրողները ասում են, որ իսպանական հասարակական տրանսպորտում ամեն օր կարելի է հանդիպել 1-3 մարդու, ովքեր տարված կարդում են բժիշկ Բուկայի գրքերը։

Խորխե Բուկայի ստեղծագործությունները աչքի են ընկնում գրավիչ սյուժեով, հումորով և իմաստությամբ։ Դրանք ուղղակի հասարակ գրքեր չեն, դրանք իսկական վեպեր են, որոնց հիմքում հյուսված են պատմություններ, հեքիաթներ, առակներ։ Բուկայի գրքերը լավատեսություն են ներշնչում և օգնում են ապրել, սիրել և հասկանալ ինքդ քեզ։ Այնպիսի թեմա չկա, որ Բուկայի գրքերում չհանդիպի՝ դեպրեսսիա, նյութական խնդիրներ, ընտանեկան կոնֆլիկտներ, սիրո բացակայություն, ընտանիքից կախվածություն…
Ինչպես շեշտում են քննադատները. «Այս իմաստուն և լավատես մարդը անխոս տիրապետում է դժվարի մասին հեշտ գրելու կարողությանը։ Նրա գրքերը կարդալը նույնն է, ինչ այցելել հոգեբանին»։

«Չեմ կարողացլ, չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա» պատմվածքը։
«Երեխանեը մենակ էին»
Կարդացեք, վերլուծեք պատմվածքները։


,,Չեմ կարողացել,չեմ կարողանում ու երբեք էլ չեմ կարողանա,, պատմվածքը շատ հետաքրքիր և խորիմաստ պատմվածք է: Պատմվածքի բուն իմաստը կայանում էր մարդու ինչ-որ մի բան չկարողանալու մեջ:Մարդը դեռ մանկուց երբ մի բան փորձում է և նրա մոտ չի ստացվում,նա իրեն ներշնչում է և ստիպում համակերպվել այն փաստի հետ,որ նա չի՛ կարողացել այդ բանը անել,հետևաբար ո՛չ կարողանալու է,ո՛չ էլ կարողանում է: Գիտե՞ք ցավոք,բայց դա փաստ է:Ստեղծագործությունը կարդալուց հետո ինքս ըստ իմ օրինակի հասկացա,որ իրո՛ք այդպես է: Եվ այդ ժամանակ դու պետք է փորձես և կրկին փորձես և արդյունքում այնպես անես,որ քեզ մոտ այն ստացվի:

,,Երեխաները մենակ էին,, պատմվածքը շատ հետաքրքիր և զարմանահրաշ պատմվածք է:Հետևյալ ստեղծագործության մեջ հեղինակը շատ հետաքրքիր և անսովոր կերպով փորձում է բացատրել,որ ՝ եթե քեզ չեն ասում ,որ դու չես կարող,այլ ընդհակառակը քեզ հավատում են և մոտիվացնում ,ապա իմացիր ՝ քեզ համար անհնարինը չկա:Երբ ինչոր բան թվում է անհնարին,դա չի նշանակում,որ դու պետք է հետ գնաս և երբեք չփորձես անել այն..

Ահմադը/Առաջադրանքներ վերբերյալ պատմվածքին

Ահմադը: Հովհաննես Թումանյան
Ա
Ես իմ մանկության գարունները անց եմ կացրել մեր սարերում:
Շատ էի սիրում իմ տատոնց տունը ու միշտ այստեղ էի լինում: Իմ քեռիներից ամենից փոքրը՝ Ահմադը, հովիվ էր:
Նա ինձ տանում էր, ման էր ածում գառների մեջ, հետը հանդից հաղարջի կարմիր ճյուղեր էր բերում ինձ համար, իսկ իրիկունները հանում էր սրինգն ու ածում:
Ու աստղալի, լուսնյակ գիշերները, ահագին խարույկի շուրջը բոլորած, ծափ էին տալի, խնդում էին իմ պապն ու տատը, իսկ ես թիթեռի նման թրթռում, պար էի գալի նրանց շրջանի մեջ:

Read More »

Դասարանական աշխատանք 27/09/19

Անկեղծ լինելու սովորությունը
Առակ
Ռազմական փորձի մի հայտնի վարպետի մոտ եկավ մի շատ վախկոտ մարդ և խնդրեց, որ վարպետն իրեն սովորեցնի Խիզախություն: Վարպետը մի ակնթարթ նայեց այդ մարդուն և հայտարարեց իր որոշման մասին.
– Ես կսովորեցնեմ քեզ միայն այն բանից հետո, երբ դու մեկ ամիս շարունակ կապրես մի խոշոր մեգապոլիսում, և ամեն անգամ երբ ճանապարհիդ մարդ կհանդիպես, բարձրաձայն, բացահայտորեն և դիմացինի աչքերի մեջ նայելով կհայտարարես, որ դու վախկոտ ես:
Մարդը շատ հուսահատվեց՝ նրան այս առաջադրանքը անհաղթահարելի էր թվում: Նա մի քանի օր անցկացրեց տրտմության և մտածմունքների մեջ, սակայն վախկոտության հետ ապրելը նրա համար այնքան անտանելի էր դարձել, որ նա ճամփա ընկավ դեպի մեգապոլիս, որպեսզի կատարի վարպետի տված առաջադրանքը…
Սկզբում նա հանդիպելով ինչ-որ մեկի՝ ամաչում էր, կորցնում խոսելու ունակությունը…, սակայն Ուսուցիչ-Վարպետի տված առաջադրանքը պետք էր կատարել, և նա ստիպված եղավ հաղթահարել իրեն: Ամեն մի նոր հանդիպմանը, երբ նա պատմում էր անցորդներին իր վախկոտության մասին, նրա ձայնն ավելի խրոխտ ու բարձր էր հնչում, և ահա եկավ մի պահ, որ մարդը իրեն բռնեց այն մտքի վրա, որ այլևս ոչնչից չի վախենում, և ինչքան երկար է նա շարունակում կատարել վարպետի հանձնարարությունը, այնքան ավելի էր համոզվում, որ վախը լքել է իրեն…
Մեկ ամիսը անցավ… Մարդը վերադարձավ վարպետի մոտ, ցածր խոնարհվեց նրան ու անկեղծորեն ասաց.
– Շնորհակալ եմ, ուսուցիչ: Ես սերտեցի քո տված դասը: Հիմա ես այլևս վախ չունեմ…
Բայց ինչպե՞ս դու իմացար, որ այդ հանձնարարությունը ինձ կօգնի:

*********************************************************************************************************
1․Ի՞նչ պատասխանեց ուսուցիչը:
Ավարտեք պատմությունը։
Կարծում եմ ուսուցիչը ասաց,որ այդ մարդը յուրաքանչյուրի մոտ ասելով ճշմարտությունը,առանց ինչոր բան թաքցնելու ավելի է խիզախանում:Այդպես նա սկսեց բոլորին ասել,որ վախկոտ է,սկզբում դժվար էր,բայց ժամանակ անց այդ ամենը իր համար դարձավ մի հեշտ գործ և նա անտեսելով ուրիշի կարծքը սկսեց բարձրաձայնել,որ վախկոտ է:
2․Բառարանի օգնությամբ բացատրեք մեգապոլիս բառը։
մեգապոլիս-գերմեծ քաղաք
3․ Խմբավորել հոմանիշները․
Խիզախություն, թախիծ, վախկոտություն, խրոխտ, արիություն, գոռ, հուսահատվել, առաջադրանք, տրտմություն, հանձնարարություն, վհատվել, երկչոտություն։
Խիզախություն-արիություն
Թախիծ-տրտմություն
Վախկոթություն-երկչոտություն
Խրոխտ-գոռ
Հուսահատվել-վհատվել
Առաջադրանք-հանձնարարություն


Պտուղ գաղութ
Խաղաղասեր փրփուր
սրբավայր կերակուր
խրձադեզ կարոտագին
բուժօգնություն բուրմունք
անուշ սեղանատամ

Պտուղ+կերակուր=պտղակեր
Խաղաղասեր+կարոտագին=սիրակարոտ
Սրբավայր+գաղութ=գաղութավայր
Խրձադեզ+փրփուր=փրփրադեզ
Բուժօգնություն+սեղանատամ=ատամնաբույժ
Անուշ+բուրմունք=անուշաբույր

Գրականություն տնային առաջադրանք 26/09/19

Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքները.

Սև քթերի երկիրը: Ջանի Ռոդարի

Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը:
Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:

Read More »

Գրականություն տնային աշխատանք 22/09/19

1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա և բ առաջադրանքները.

ա) Ո՞րն էր այդ երեք օրերի ընդհանուր փոխաբերական իմաստը: Հիմնավորե՛ք Ձեր կատարած ընտրությունը.
• այդ օրերը բոլորն էլ անցած էին,
• երեք օրերում էլ սիրելի էակներ էին,
• երեք օրերում էլ մնացել էր մեղքի զգացում,
բոլոր օրերն էլ շպրտվել էին քարափին:

Հիմնավորում.

Ես ընտրեցի հետյալ պատասխանը, քանի,որ վերին նշված բոլոր պատասխանները գրված էին ուղիղ իմաստով և միայն վերջինն էր,որ ուներ փոխաբերական իմաստ կապված պատմվածքի հետ:

բ) Հիմնավորե՛ք հետևյալ մտքերի անհրաժեշտությունը ստեղծագործության մեջ.
• -Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:

Հիմնավորում.

Հետևյալ տողերը մեզ հասկացնում են ,որ հենց ժամանակը ամենաթանկ բաներից մեկն է աշխարհում ,այն բանն է ,որը պետք է շատ ուշադիր օգտագործես,և ինչքան էլ միլիոնավոր գումարներ դու ունենաս ,մեկ է այն չես կարող ետ բերել…

• -Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Հիմնավորում.

Հետևյալ տողերը մեզ փորձում են ասել ,որ յուրաքանչյուրս էլ սպասելով հաջորդ օրվա գալը անխնա օգատգործում ենք նրան և կորցնում այն…

Կորսված օրեր: Դինո Բուցատի

Մի քան օր հետո, ինչ դարձել էր շքեղ ամառանոցի տեր, Էռնեստ Կաձիրան տուն վերադառնալով, հեռվից նկատեց մի մարդու, ով մի արկղ ուսերի վրա դրած` դուրս ելավ ցանկապատի երկրորդական դռնից ու այն դրեց մի բեռնատարի վրա: Չհասցրեց հասնել նրան` նախքան նա կմեկներ: Այդժամ նստեց մեքենան ու գնաց նրա ետևից: Բեռնատարը գնաց երկար, մինչև քաղաքի ամենահեռու ծայրամասը ու կանգ առավ մի ձորի պռնկին:
Կաձիրան իջավ մեքենայից ու գնաց տեսնելու: Անծանոթը վայր բերեց արկղը բեռնատարի վրայից, ու մի քանի քայլ անելուց հետո, այն շպրտեց քարափին, ուր լցված էին արդեն հազարավոր այդպիսի արկղեր:
Մոտեցավ այդ մարդուն ու հարցրեց.
-Տեսա, թե ինչպես այս արկղը դու տարար իմ այգուց: Ի՞նչ կար դրա մեջ: Եվ ի՞նչ են նշանակում այս բոլոր արկղերը:
Մարդը նայեց նրա ու ժպտաց.
-Դրանցից դեռ էլի կան բեռնատարի վրա, որ պիտի դեն նետվեն: Չգիտե՞ս: Դրանք օրեր են:
-Ի՞նչ օրեր:
-Քո օրերը:
-Իմ օրե՞րը:
-Քո կորսված օրերը: Օրերը, որ դու կորցրել ես: Դրանց սպասում էիր, ճի՞շտ է: Դրանք եկան: Ի՞նչ արեցիր դրանց հետ: Նայի՛ր դրանց, անփոփոխ են, դեռևս լիքը: Իսկ հիմա՞:
Կաձիրան նայեց: Կազմել էին մի ահռելի կույտ: Դարալանջով իջավ ներքև ու բացեց դրանցից մեկը:
Ներսում մի աշնանային ճանապարհ էր, իսկ ծայրին՝ Գրացիելան էր՝ իր հարսնացուն, ով հեռանում էր ընդմիշտ: Իսկ ինքը նրան նույնիսկ չէր կանչում:
Բացեց մեկ ուրիշը ու դրա մեջ տեսավ հիվանդանոցային մի սենյակ, իսկ մահճակալին՝ իր եղբայր Ջոզուեին, որի վիճակը վատ էր, որը նրան էր սպասում: Բայց ինքը գործերով ինչ-որ տեղ էր մեկնել:
Բացեց երրորդը: Հինավուրց խունացած տան ճաղերի ետևում Duk-ն էր` իր հավատարիմ գամփռը, որ սպասում էր նրան արդեն երկու տարի, և որի կաշին ու ոսկորներն էին մնացել: Իսկ ինքը չէր էլ մտածում վերադառնալու մասին:
Ինչ-որ ցավ զգաց իր ներսում, ստամոքսի մեջ: Բեռնաթափող մարդը կանգնած էր ուղիղ ձորի պռնկին, անշարժ՝ որպես դահիճ:
-Պարո՛ն, -գոռաց Կաձիրան. -Լսեցե՛ք: Թողե՛ք, գոնե այդ երեք օրերը վերցնեմ: Աղաչո՛ւմ եմ ձեզ: Գոնե այդ երեքը: Ես հարուստ եմ: Ձեզ կտամ ինչ-որ ուզենաք:
Բեռնաթափող մարդը մի շարժում արեց աջ ձեռքով, կարծես մատնանշելու համար մի անհասանելի կետ, կարծես ասելու համար, թե արդեն չափազանց ուշ է և ոչ մի դարմանում այլևս հնարավոր չէ: Հետո չքացավ օդի մեջ, ու վայրկենապես անհետացավ նաև առեղծվածային արկղերի ահռելի կույտը:
Ու թանձրանում էր գիշերվա խավարը:

Հայոց լեզու և գրականություն 18/09/19

2․ Գործնական աշխատանք Առաջադրանք-9
Հելլենական մի ընտանիքում երկվորյակ աղջիկներ ծնվեցին: Մեկի անունը դրին Սուտ, մյուսինը՝ Ճշմարտություն: Սուտը թխամորթ էր, ոչ ակնահաճո, Ճշմարտությունը խարտիշահեր էր, ուներ վճիտ ու հոգեթով հայացք և մշտապես ճերմակ զգեստ էր կրում: Սուտը մշտապես շպարվում էր, որ քրոջից առավել առինքնող երևա: Սուտը սկզբում հրապուրում էր մարդկանց, բայց շուտով ամենքը հիասթափվեցին նրա պճնված ու անբնական տեսքից: Չարացավ Սուտը և սկսեց սուտ բամբասանքներ տարածել: Մարդիկ, որ սիրում և հավատում էին միմյանց, սկսեցին գժտվել: Երբ հասկացան, որ դրա մեղավորը Սուտն է, որոշեցին պատժել ամբարիշտ աղջկան: Իմանալով այդ մասին՝ Սուտը դիմեց հերթական ստորության: Նա քրոջն առաջարկեց գետում լողալ: Բարեհամբույր աղջիկը, ոչինչ չկասկածելով, հանվեց ու մտավ գետը: Սուտն անմիջապես հափշտակեց նրա զգեստն ու փախավ: Ճշմարտությունը կռահեց քրոջ նենգ մտադրությունը. բոլորին մոլորեցնելու համար քույրն ուզում է կրել իր ճերմակ զգեստը: Պետք էր անհապաղ օգնել մարդկանց, և Ճշմարտությունն առանց վարանելու սկսեց մերկ շրջել, որ ամենքը տեսնեն իրեն ու չհավատան ճերմակ զգեստով աղջկան: Շատ տարիներ են անցել: Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև սուտը երկար չի տևում,և օրերից մի օր այն դուրս է գալու ջրի երես:
Իսկ այդ օրերից մեզ է հասել «Ստի ոտքը կարճ է » արտահայտությունը:

Ավարտի՛ր տեքստի նախավերջին նախադասությունը իմաստին համապատասխանող 2 առած-ասացվածքով կամ թևավոր խոսքով: Լրացրու՛ վերջին նախադասության մեջ բաց թողնված արտահայտությունը։
Երբեմն Ստին հաջողվում է մարդկանց խաբել, բայց դա երկար չի տևում, որովհետև սուտը երկար չի տևում,և օրերից մի օր այն դուրս է գալու ջրի երես:
Իսկ այդ օրերից մեզ է հասել «Ստի ոտք կարճ է » արտահայտությունը:

Գրի՛ր ամբարիշտ, վարանել, բարեհամբույր, նենգ, առինքնող բառերի երկուական հոմանիշ:

Ամբարիշտ-անկրոն,դաժան

Վարանել-հերկել,ցելել

Բարեհամբույր-սիրալիր,քաղցրահամբյուր

Նենգ-խարդախ,խաբեբա

Առինքնող-գրավել,դյութել

Բառակազմորեն վերլուծի՛ր տեքստում ընդգծված բառերը (արմատը՝ մեկ, ածանցը երկու գծով)՝ նշելով հնչյունափոխության դեպքերը:

Երկվորյակ-երկ,վոր,յակ

Ակնահաճո-ակն,ա,հաճ,ո

Խարտիշահեր-խարտիշ,ա,հեր

Հոգեթով-հոգե,թով

. Վերածի՛ր աշխարհաբարի և մեկնաբանի՛ր:
Զայն գիտեմ, զի ոչինչ գիտեմ :

Ես գիտեմ,որ ոչինչ չգիտեմ:

Գրականություն 17/09/19

«Հայ մուկը» պատմվածքը

Վերլուծիր պատմվածքը:

Վիլյամ Սարոյանի ,,Հայ մուկը,, պատմում է հայ ազգի ուժի, քաջության, համարձակությա մասին:Ստեղծագործությունը սկսում է մկների մասին պատմելով,հետո անցնում Ադամին և Եվային ,և վերջում էլ արդեն անրադառնում ենք մեր հայ մկանը:Ըստ Սարոյանի ՝ մկները շատ են և ամենուր,նրանք նույնիսկ մարդկանց ացնում են քանակով… Է՜հ,երբեք չէի մտածի,որ մկները իրենց քանակով կանցնեն մարդկանց ,առավելևս չէի մտածի ,որ մկների մասին այսպիսի երկար և ընդարձակ ստեղծագործություն կգրվեր:Լավ, անրադառնանք պատմվածքին: Սարոյանը պատմում է մկների քանակի մասին ,այնքան շատ են նրանք, և այնքան արագ են ծնվում…Մկները շատ-շատ են ,և պատկերացրեք նրանց ՝ ի՞նչ կլիներ, եթե նրանց անուն դնեին: Է՜հ,մինչև մեկին անուն որոշես,մյուսը կհայտնվի ,մինչև երկրորդին ՝ կհայտնվի երրորդը:Այսպիսով որպես օրինակ Սարոյանը անվանում է առաջին մկանը Ադամ ,եվ երկրորդին Եվա ,հաջորդներին՝ Աբել և Կայեն: Եվ այդպես մինչև հասանք մեր մկանը:Մեր մուկը անուն չունի,բայց շրջապատում սովորաբար նրան Արտաշ են անվանում:Այսպիսով հանկարծ մեր Արտաշին տանում են կենդանաբանական այգի,որպես օձի կեր:Իսկ օձը՝ Ռալֆը արդեն պատրաստ էր նրան ,որ Արտաշը մնացած մկների նման ճվճվալու է ,վախենալու է և սարսափի մեջ ընկնելու:Բայց ո՛չ :Արտաշը ընդհակառակը լինելով հայ մուկ ,նա չէր կարող թույլ տալ,որ նրան ինչ-որ մեկը ուտի,առավելևս օձը:Այապիսով նա իր ամբողջ ուժով հարձակվում է Ռալֆի վրա ,և ահա ՝ թախկ,թրխկ: Այսպիսով Ռալֆը վնասվածքներով լի փորձում է թաքնվել մեր Արտաշից և կուչ է գալիս մի անկյունում:Հետաքրքիրն էլ այն է,որ այդ ամենին ականատես էր կենդանաբանական այգու աշխատողը:Եվ այդ դեպքից հետո Արտաշը ցուցադրվեց կենդանաբանական այգում որպես Արտաշ,մուկ որը կարողացել է անել անհնարինը…

Հիմնավորիր վերնագիրը, նրա թելադրանքր:
Կարծում եմ ,որ Սարոոյանը անվանել է հետևյալ ստեղծագործությունը ,,Հայ մուկը,, ,քանզի հենց գլխավոր հերոսը ամբողջ պատմվածքի հայ մուկն էր:

Ներկայացրու հերոսին իբրև ընդհանրացում։

Մեր գլխավոր հերոսը՝ Արտաշը, հայ ազգի մարմնացումն է մկան մեջ: Նա իր մեջ հավաքել է հայի համարձակության և քաջության բոլոր գծերը:Չնայած թշնամը մեծությաը և նրա վտանգավոր լինելուն նա մեկ է կարողանում է հաղթել թշնամուն,պատկերացնու՞մ եք ՝ մուկը ծեծել է օձին, ուղղակի անհավանական է:Չնայած ,թե մուկը հայ է ,ապա նրա առաջ անհնարինը չկա…

Առանձնացրու նկարագրության, գույնի, ձայնի, թռիչքի տարրերը։
Նա ունի գեղեցիկ գույներ, հիանալի գլուխ ու հրապուրիչ աչքեր, որոնց նայող մուկն ակնթարթաբար դյութվում է:
Արտաշը դարձյալ ու դարձյալ ցատկեց ու թախկ, թուխկ ահարկու հարվածներ հասցրեց օձի գլխին:

Գրականություն տնային առաջադրանք

Նախագիծ՝ «Կարդում ենք»
1. Վ․ Սարոյանի «Գյուղացին» պատմվածքը։
1.Ներկայացրեք գործողության տեղը:
Գործողությունները տեղի էին ունենում ԱՄՆ-ում՝ Նյու Յորքում,Մասաչուսեթսում,Կալիֆորնիայում և Գյուլտիկ գյուղում:

2.Ի՞նչի մասին է ստեղծագործությունը:
Ստեղծագործությունը պատմում է մի գյուղացու մասին ,ով լքել էր իր հարազատ Գյուլտիկ գյուղը և եկել ԱՄՆ :

3.Ներկայացրեք հերոսի տարիքը, նկարագրեք:
Ըստ հեղինակը հերոսը նույնիսկ երեսուն տարեկան չկար,խիտ,կարճ կտրած մազեր ուներ,քաշը մոտ 100 կիլո,բայց այդքան էլ գեր չէր երևում:

4.Գտեք տողեր, որտեղ կա հակադրություն, համեմատություն, մակդիր և փոխաբերություն:

Հակադրություն

Փոխաբերություն

սոխակի ձայն ունի

Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ:

Համեմատություն

Բոլորովին նման չէին Գյուլտիկի հայերին:

Մակդիր
Ստամոքսս այս երկրի կերակուրներից խենթացել է
Գյուղացին կոտրված սրտով կանգնել էր տան առաջ:

Առակներ/Սողոմոն Իմաստունի առակները

Առակների մասին նյութ

Առակը բարոյախոսական բնույթի գրական ստեղծագործություն է, որտեղ այլաբանության միջոցով ներկայացվում, ծաղրվում և քննադատության են ենթարկվում մարդկանց արատները։ Առակի հերոսները կենդանական և բուսական աշխարհի ներկայացուցիչներ են, իրեր, լուսատուներ և այլն։ Անտիկ շրջանում և միջնադարում առակները արձակ ժանրի ստեղծագործություններ էին, սակայն հետագայում դրանք սկսեցին հիմնականում գրվել չափածո։ Առակի վերջում սովորաբար հեղինակը դրսևորում է իր հստակ վերաբերմունքը նկարագրածի հանդեպ, որն էլ առակի բարոյախոսությունն է։

Առակի վարպետներ են Եզովպոսը, Ֆեդրոսը, Ժան դը Լաֆոնտենը, Իվան Կռիլովը, հայ հեղինակներից՝ Մխիթար Գոշը, Վարդան Այգեկցին, Խնկո Ապերը։
Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից։
Սյուժեն դեպքերի, իրողությունների սեղմ շարադրանքն է, իսկ բարոյախոսությունը՝ առակի սկզբում կամ մեծ մասամբ վերջում արտահայտված եզրակացությունը։ Առակի հերոսը մարդն է, ում կյանքի, բնավորության բացասական գծերը ծաղրվում են այլաբանորեն։ Առակներում կենդանիներն ու բույսերը խոսում են մարդկային լեզվով, աշխատում են, օգնում կամ խանգարում միմյանց։ Առակներում գովաբանվում և խրախուսվում են լավը, բարին, բարոյականությունը, ջանասիրությունը, ազնվությունը, հայրենասիրությունը, ընկերասիրությունը, գեղեցիկը, մարդկայինը և, ընդհակառակը, ծաղրվում ու դատապարտվում են վատը, չարը, տգեղն ու անմարդկայինը, դավաճանությունն ու վախկոտությունը։

XI–XIII դարերում ձևավորվել է հայ ինքնուրույն առակագրությունը։ Մեծ ժողովրդականություն են վայելել Մխիթար Գոշի և Վարդան Այգեկցու առակները։ Վարդան Այգեկցու անունով պահպանվել են առակների ժողովածուներ, որոնցից ամենահայտնին «Աղվեսագիրքն» է ։ Հայ գրականության մեջ առակներ են գրել նաև Խաչատուր Աբովյանը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Խնկո Ապերը, Հովհաննես Շիրազը, Մկրտիչ Կորյունը և ուրիշներ։Հայ գրավոր գրականության մեջ առակները թափանցել են միջնադարում. գիտնական, պետական գործիչ, մանկավարժ Գրիգոր Մագիստրոսն իր թղթերում օգտագործել է ամենատարբեր առակներ։ Նա, ինչպես երևում է իր նամակներից մեկի մեջ, պատվիրում է դպրոցներում աշակերտներին սովորեցնել քերականության և ճարտասանության հետ նաև առասպելավարժություն, այսինքն՝ աշակերտներին գրել, անգիր անել և մեկնել տալ առակներ, որը շատ հարմար վարժություն է եղել ապագա մեկնաբաններ պատրաաստելու համար։

Կարևորը և գլխավորն այն է, որ 12-13-րդ դարերում և հետո ամեն տեղ առհասարակ սիրում էին առակներ ու զրույցներ։ Ուստի առակների ժողովածուները դառնում էին հաճելի ընթերցանության գրքեր և զարգանում զանազան տիպերով և զանազան ծավալով։ Փաստորեն առակը՝ որպես գրական տեսակ, ստեղծվեց, քանի որ մարդ արարածը սիրում է սովորել օրինակով. ընդօրինակելը նրա համար ավելի հեշտ է, քան վերացական խրատը։ Այն դաստիարակչական նպատակ ունեցող գրական տեսակ է և օգնում է մարդուն իրական կյանքում ավելի հեշտ ապրելու. ահա այս առումով էլ առակները հին ժամանակներից մինչև այսօր սիրված են ու շարունակվում են մնալ որպես գրական տեսակ։

Հնում «առակ» բառը նշանակել է նաև խրատ, իմաստություն։ Այդպիսիք են Աստվածաշնչում պահպանված Սողոմոնի առակները, որոնք մեծ ազդեցություն են թողել գրեթե բոլոր ժողովուրդների մտածելակերպի վրա։ Առակների առաջին հայտնի հեղինակը հույն Եզոպոսն է։ Առակներով հարուստ է նաև հին հնդկական գրականությունը։ Արևելյան ժողովուրդների մեջ տարածված են եղել Խիկար Իմաստունի և Մոլլա Նասրեդինի առակները։

Սողոմոնը պատանի հասակում թագավոր է դառնում։ Նա հետևում էր իր հոր՝ Դավթի տված իմաստուն խորհուրդներին։ Եհովան հավանում է նրան ու մի գիշեր երազի մեջ հարցնում է. «Սողոմո՛ն, ի՞նչ կուզեիր ինձանից ստանալ»։ Ի պատասխան՝ Սողոմոնն ասում է. «Ո՜վ իմ Աստված, ես շատ երիտասարդ եմ ու երկիր կառավարել չգիտեմ։ Ուստի, տո՛ւր ինձ իմաստություն, որպեսզի քո ժողովրդին ճիշտ ձևով առաջնորդեմ»։ Աստծուն դուր է գալիս Սողոմոնի խնդրանքը։ Հետևաբար, նա ասում է. «Քանի որ դու իմաստություն խնդրեցիր ու ոչ թե երկար կյանք կամ հարստություն, ապա դու կլինես այնքան իմաստուն, որքան աշխարհում դեռ ոչ մի մարդ չի եղել։ Բայց դրա հետ մեկտեղ ես քեզ կտամ նաև այն, ինչ որ չխնդրեցիր՝ թե՛ հարստություն և թե՛ փառք»։ Երբ Սողոմոնը՝ Դավթի որդին, մ.թ.ա. 1037թ.-ին դարձավ Իսրայելի թագավոր, «երեք հազար առակ գրեց»: Նրա իմաստուն խոսքերի որոշ մասն արձանագրվեց Աստվածաշնչի «Առակներ» գրքում։ Այս առակներում հավիտենական ճշմարտություն է ամփոփված։ Դրանք այսօր նույնպես ժամանակահարմար են։

Սողոմոնի իշխանության տարիները նպաստավոր ժամանակաշրջան էին :Այդ ժամանակ Իսրայելի թագավորությունն իր ծաղկման գագաթնակետին էր գտնվում : Այնուամենայնիվ, մարդիկ անձնական խնդիրներ ու դժվարություններ ունեին, որոնց պատճառը մարդկային անկատարությունն էր։ Ուստի զարմանալի չէ, որ իր խնդիրները լուծելու համար ժողովուրդը դիմում էր իմաստուն Սողոմոն թագավորին։ Բազմաթիվ հարցերի առնչությամբ վճիռներ կայացնելիս նա առակներ էր ասում, որոնք վերաբերում էին առօրյա կյանքի տարբեր ոլորտներին։ Այդ կարճ, բայց դիպուկ առածները շատ բարձր էին գնահատում նրանք, ովքեր ցանկանում էին իրենց կյանքը ներդաշնակեցնել Աստծու կամքին։

Աստվածաշունչը չի ասում, թե Սողոմոնն է գրել «Առակներ» գիրքը։ Այնուամենայնիվ, նշում է, որ նա «խոսեց» առակներ, նաև՝ «նա ամեն ինչ մանրակրկիտ քննում էր, որպեսզի բազում առակներ շարադրի»՝ այդպիսով ցույց տալով, որ թագավորն ուզում էր, որ դրանք պահպանվեին ապագայի համա։ Դավթի և Սողոմոնի օրերում պալատական պաշտոնյաների մեջ կային նաև քարտուղարներ, ովքեր և կառավարչի խոսքերը խոր հարգանքով էին ընդունում ու գրի առնում դրանք։ Գրքի մեծ մասը, անկասկած, գրվել է Սողոմոնի իշխանության տարիներին (մ.թ.ա. 1037–998թթ.): Եբրայերեն Աստվածաշնչերում «Առակներ»-ը սկզբում անվանվում էր գրքի առաջին խոսքով՝ միշլեհ, որը նշանակում է «առակներ»։ Միշլեհ բառը եբրայերեն մաշալ գոյականի հոգնակի ձևն է, որը ակներևաբար ծագում է «նման լինել» կամ «համեմատելի լինել» նշանակությունն ունեցող բառի արմատից։ Այս ձևակերպումները ճշգրտորեն բնութագրում են գրքի բովանդակությունը, քանի որ առակները սեղմ ասացվածքներ են, որոնք հաճախ նմանություններ կամ համեմատություններ են, և դրանց նպատակը ունկնդրին մտածելու տեղիք տալն է։ Սեղմ կառուցվածքը հեշտացնում է առակների ընկալումը, դրանք դարձնում է հետաքրքիր։ Բացի այդ, կարճ առակները հեշտ է սովորել ու հիշել։ Առակի հիմնական միտքը չի մոռացվում։
Սողոմոն Իմաստունի առակները

Հարցաշար

1. Ի՞նչ գիտես առակի ժանրի մասին, քանի՞ մասից է այն բաղկացած
Առակը իրենից ներկայացնում է բարոյախրատական ստեղծագործություն,որտեղ քննադատվում են մարդու չար արարքները՝ ագահություն,ժլատություն,չարություն և այլն:Առակը բաղկացած է 2 մասից՝ սյուժեից և բարոյախոսությունից:
2. Ի՞նչ առակագիրներ գիտես, համառոտ ներկայացրու:
Առաջին առակագիրներից հանդիսանում է ՝ Եզոպոսը, իսկ հայ առակագիրներից են ՝ Խնկո ապերը ,Վարդան Այգեկցին ,Մխիթար Գոշը և այլն:
3. Ինչպե՞ս են գրվել ու կազմվել Սողոմոնի «Առակներ»-ը:
Սողոմոնը անձամբ գրի չի առել իր առակները,բայց նա ցանկաանում էր որ իր խոսքերը հասնեն մեզ:Այսպիսով նրա ժողովուրդը,քարտուղարները լսելով իր առակները գրի են առել,որպեսզի նրանք պահպանվեն :
4. Ընթերցի՛ր առակները և գրի՛ր, թե ո՞րն է յուրաքանչյուրի ասելիքը, գաղափարը:
Առաջին առակը պապու մասին մեզ ցանկանում էր հասկացնել ,որ ինչպես վարվես այդպես էլ քեզ հետ են վարվելու ,այսպիսով վարվիր այնպես ինչպես կցանկանայիր ,որ վարվեն քեզ հետ:
Իսկ երկրորդ առակը երկու մայրերի մասին պատմում էր մայրական սիրո մասին,մայր նույնիսկ պատրաստ է իր երեխային տալ ուրիշին,միայն թե նրան ոչինչ չլինի:
5. Ի՞նչ են մեզ սովորեցնում դրանք, դու համամիտ ես…մտքի հետ, դու համամիտ չես…մտքի հետ: Ինչու՞:
Հետևյալ առակները մեզ սովորեցնում են կատարել ճիշտ ընտրություն և ճիշտ քայլեր մեր կյանքում,և այո ես համամիտ եմ առակների մտքերի հետ:Նրանք մեզ ծանոթացնում են կյանքի դժվարություններր հետ և մեկտեղ սովորեցնում մեզ ըստ հետևյալ առակների օրինակների:

****
Պապը շատ էր ծերացել: Նրա աչքերը լավ չէին տեսնում, ականջները ծանրացել էին, ձեռքերն ու ոտքերը ծերությունից դողում էին այնպես, որ գդալը բերանը տանելու ժամանակ կերակուրը վրան էր կաթեցնում:
Այդ բանը չէին հանդուրժում որդին ու հարսը: Նրանք պապին իրենց հետ չէին նստեցնում, այլ վառարանի հետևի մի անկյունում և նրան կավե ամանով էին կերակուր տալիս: Խեղճ ծերուկի աչքերը արցունքով էին լցվում. Նա տխուր-տրտում նայում էր այն կողմը, ուր սեղանն էր պատրաստվում: Մի անգամ կերակուր ուտելիս, ծերունու ձեռքերը դողացին ու ամանն ընկավ կոտրվեց: Հարսն ու որդին ավելի բարկացան: Նրանք մի փայտե պնակ գնեցին և այնուհետև դրանով էին ուտելիք տալիս իրենց հորը: Ծերունին չորս տարեկան մի թոռնիկ ուներ: Մի անգամ մանկիկը, տախտակամածին նստած, փայտե իր էր շինում:
-Ի՞նչ ես շինում, զավակս, – հարցրեց մայրը:
-Փայտե պնակ եմ շինում, – պատասխանեց երեխան, – որ երբ դուք ծերանաք, դրանով կերակուր տամ ձեզ: Հայրն ու մայրը իրար նայեցին ու ամոթից կարմրեցին: Դրանից հետո նրանք սկսեցին ծերունուն իրենց հետ սեղան նստեցնել և միշտ հարգանքով էին վարվում նրա հետ:

****
Մի անգամ դժվար հարցով երկու կին են գալիս Սողոմոնի մոտ։ «Մենք երկուսով ապրում ենք նույն հարկի տակ,— բացատրում է նրանցից մեկը,— ես մի որդի ունեցա, իսկ դրանից երկու օր հետո արու զավակ ունեցավ նաև այս կինը։ Բայց մի գիշեր նրա որդին մահացավ։ Օգտվելով առիթից, որ ես քնած եմ՝ նա իմ կողքից վերցնում է երեխայիս, ու տեղը իր մահացած որդուն դնում։
Երբ ես արթնացա ու նայեցի մեռած երեխային, իսկույն նկատեցի, որ նա իմը չէ»։
Այդ ժամանակ երկրորդ կինն առարկում է. «Ո՛չ, ողջ մանուկը իմն է, իսկ մեռածը՝ նրանը»։ Առաջին կինը թե՝ ո՛չ, մեռած մանուկը քոնն է, իսկ կենդանին՝ իմը։ Եվ նրանք այսպես վիճում են։ Ինչպե՞ս պիտի վարվի Սողոմոնը։ Նա հրամայում է մի սուր բերել, ապա ասում է. «Ողջ երեխային երկու կտոր արեք. կեսը տվեք մեկին, մյուս կեսը՝ մյուսին»։
— Ո՛չ,— ճչում է իսկական մայրը։— Խնդրում եմ, մի՛ սպանեք նրան, այլ տվեք այդ կնոջը։— Իսկ մյուս կինն ասում է. «Մանուկը ո՛չ ինձ լինի, ո՛չ էլ քեզ։ Կիսե՛ք նրան»։
Վերջապես այստեղ Սողոմոնը միջամտում է. «Մի սպանեք երեխային։ Տվեք նրան առաջին կնոջը։ Նա է իսկական մայրը»։ Սողոմոնը գլխի է ընկնում, թե ով է իսկական մայրը, քանի որ վերջինս այնքան է սիրում իր զավակին, որ անգամ պատրաստ է նրան տալու ուրիշին, միայն թե երեխան կենդանի մնա։ Երբ մարդիկ լսում են, թե Սողոմոնն ինչպես լուծեց այդ հարցը, շատ են ուրախանում, որ այդքան իմաստուն թագավոր ունեն։
Սողոմոնի իշխանության տարիներին Աստված իր ժողովրդին օրհնում է բարիքների առատությամբ՝ ցորենով, գարիով, խաղողով, թզով և այլ պտուղներով։ Ժողովուրդը լավ է հագնվում և ապրում է հարմարավետ տներում։ Բոլորն ապրում են առատության մեջ և ոչ մի բանի կարիք չունեն։

Հարցաշար

• Երկու կանայք ի՞նչ դժվարին հարց են ներկայացնում Սողոմոնին։
Երկու կանայք եկել էին Սողոմոնի մոտ և ցանկանում էին հասկանալ, թե հետևյալ երեխան ումն է:
Ինչպես տեսնում ես նկարում, Սողոմոնն ինչպե՞ս է լուծում այդ հարցը։
Սողոմոնը որոշում է կիսել երեխային ,մի կեսը տալ մի կնոջ,մյուս կեսը մյուս կնոջը:
Սողոմոնի իշխանության տարիները ինչի՞ են նմանվում, և ինչո՞ւ, պատմիր համառոտ:
Սողոմոնի իշխանության տարիներին Իսրայելը ծաղկում էր ,ունենալով Սողոմոն Իմաստունի պես թագավոր Իսրայելի ժողովուրդը ապրում է առատության մեջ,ոչ ոք ոչնչի կարիք չունի,բերքը առատ աճում է ,բոլոր խնդիրները թագավորի կողմից լուծված են և Իսրայելը ծաղկում է:
Ինչպես կմեկնաբանես Սողոմոն իմաստունի որոշումը:
Սողոմոն Իմաստունի որոշումը շատ սրամիտ և խելացի էր, քանզի բնականաբար իրական մայրը պատրաստ էր հրաժարվել երեխայից,միայն թե նրան ոչինչ չլինի :Եվ այդպես մայրական բնազդին ազդելով Սողոմոնը գտնում է երեխայի իրակա մորը: