Նախագիծ ,,Ապրիլյան օրացույց,,/ Ապրիլի 22-ը որպես ,,Երկրի միջազգային օր,,

Ապրիլի 22-ին Երկրի օրը սովորաբար նշվում է բացօթյա ներկայացումներով, որտեղ անհատները կամ խմբերը օգնում են Երկրին՝ ծառ տնկելով ,աղբ հավաքելով և այն վերամշակելով, նաև Երկրին օգնելու համար տարբեր ծրագրեր են անցկացնում:Որոշ մարդիկ նաև ստորագրահավաք են անցկացնում,կառավարությանը կոչ անելով,որպեսզի ավելի ուժեղ կամ անհապաղ գործողություններ կիրառեն՝ գլոբալ տաքացումը դադարեցնելու և շրջակա միջավայրին օգնելու համար:Հեռուստատեսային ալիքները հաճախ եթերներ են հեռարձակում բնապահպանական խնդիրների հետ կապված:

Երկրի միջազգային օրը պետական տոն չէ: Երթուղայինները այդ օրը աշխատում են,դպրոցները և աշխատանքային վայրերը նույնպես:

Ապրիլի 22-ին 1970թ.-ին սենատոր Գայլորդ Նելսոնը հիմնադրեց Երկրի օրը,որպեսզի մոլորակի էկոլոգիական,օդի, ջրի և հողերի աղտոտման աճող խնդիրները լուծվեն:
Որոշ մարդիկ նախընտրում են համարել Երկրի օրը մարտի գիշերահավասարի օրը: 1978 թ.-ին ամերիկացի մարդաբան Մարգարետ Մեյդը ավելացրեց իր աջակցությունը Ջոն Մաքքորնելի կողմից հիմնադրված Երկրի օրվան: Նա հայտարարել է, որ «մարտի գիշերահավասար»-ի ընտրությունը Երկրի օրվա համար հնարավոր դարձրեց համատեղ իրադարձության մոլորակի դիտարկմանը:

Երկրի օրը նկարագրելու համար մարդիկ օգտագործված խորհրդանիշները ներառում են Երկիր մոլորակի, ծառի, ծաղկի, տերևների կամ վերամշակման խորհրդանիշի պատկերնե կամ նկարներ: Երկրի օրվա համար օգտագործվող գույները ներառում են բնական գույներ ՝ կանաչ, շագանակագույն կամ կապույտ:

Երկրի դրոշը, որը նախագծվել Ջոն Մաքքորնելի կողմից, նկարագրվել է որպես «դրոշ բոլոր մարդկանց համար»:

Աղբյուրը՝https://www.timeanddate.com/holidays/un/earth-day

Ինչու է գեյզերի մեջ գտնվող ջուրը տաք 

 

Նույնիսկ եթե գեյզերից դուրս չգար հսկայական ջրի հոսք , այն մեկ է, մնալու էր ամենահետաքրքիր բնության հրաշալիքներից մեկը: Գեյզերը իրենից ներկայացնում է տաք աղբյուր , իսկ տաք աղբյուրը արդեն ինքն իրեն զարմանալի է : Գեյզերը իրենից ներկայացնում է տաք աղբյուր ,իսկ տաք աղբյուրը արդեն ինքն իրեն զարմանալի է : Ահա անցք հողում ,որը լցված է տաք ջրով: Որտեղի՞ց է գալիս կամ առաջանում այդ ջուրը :Ինչու՞ է այն տաք:Ի՞նչն է նրան ստիպում «կրակել» ֆանտանով դեպի օդ

Բոլոր գեյզերները ունեն անցք ,որը կոչվում է խողովակ , այն տանում է երկրի մակերեսից դեպի ստորգետնյա ջրամբարներ, որոնք ծառայում են որպես ջրի պահեստ: Ջրի հիմնական աղբյուրը անձրևն ու ձյունն են:
Ներսում ՝ երկրի ժայռային, հանածոները շատ տաք են: Ավելի շուտ դա չչորացած լավան է ,որը կոչվում է մագմա: Այդ տաք ժայռերի գազերը, հիմնականում գոլորշին, բարձրանում են ճեղքերից և հասնում ստորգետնյա ջրամբարներին: Այստեղ նրանք ջուրը տաքացնում են մինչև եռալու կամ ավելի բարձր ջերմաստիճանին :

Այդպես ստացվում է տաք աղբյուր:Իսկ ի՞նչն է իրեն սարքում գեյզեր: Խողովակը կամ անցատեղը ,որը անցնում է մինչև տաք հանածոներից ներքև (այնտեղ ,որտեղից գալիս է ջերմությունը) ունի թեքված ,անկանոն վիճակ, որը խանգարում է գոլորշուն բարձրանալ դեպի մակերևույթ : Եթե գոլորշին և ջուրը ազատորեն դուրս գային ներքևից, ապա այն կլիներ անընդհատ եռացող աղբյուր:

Գեյզերը ժայթքում է ,որովհետև ջուրը քարերի թակարդներում ,ստորգետնյա ջրային համակարգը տաքանում է մինչև եռալը և միանգամից վերածվում գոլորշու:

Գոլորշուն հարկավոր է լինում ավելի մեծ տարածություն ,քան թե այն ջրին ,որից այն վերածվել է ,դրա համար այն մղում է իր վրա գտնվող ջրի սյունակը: Բացի դրանից ,երբ գոլորշին տեղափոխվում է դեպի վեր , ճնշումը ներքևում իջնում է ,և գոլորշու է վերածվում ավելի շատ ջուր : Փոխանակ հանգիստ ծորա մակերևույթի վրա ,ջուրը ուժեղ դուրս է պրծնում՝ իրեն մղող գոլորշու խատճառով-և մենք տեսնում ենք գեյզեր:
Թարգմանությունը ռուսերենից:

Թարգմանեց՝ Աստղիկ Ավագյանը

Աղբյուր ՝ http://www.filipoc.ru/interesting/pochemu-voda-v-geyzere-goryachaya-

Դինոզավրի պոչի մի մասը սաթի մեջ ` 99 մլն. տարի

99 միլիոն տարվա քարացած խեժի մեջ ` հյուսիսում Մյանմաում գտել են դինոզավրի պոչ :Պալենտոլոգ Լիդա Կսինգը տեսավ այն տեղական շուկայում :

Յանտարը ձևավորվել է փայտե խժի քարացման պրոցեսսում ,և սովորաբար նրա մեջ լինում են միջատներ և այլ փոքր օրգանիզմներ :Այդպիսի վահանակը լավ պահածոյացնում է ոսկոռները,ժանեզարդերը և փափուկ կտորները:Բժիշկ Կսինը և նրա կոլեգաները հետազոտել են յանտարի կտորը համակարգչային տոմոգրաֆիաի միջոցով , հրապարակելով իրենց արդյունքը հետազոտական ամսագրում ,որի անունն է ` Current Biology :

Գիտնականներն ասում են ,որ դա փոքր (տարիքով) տետռապոդա տեսակի դինոզավրի ամբողջական պոչն է ,որը ապրել է կավճե դարաշրջանի միջին հատվածում :Փետուրները մնում են միայն որպես գտածոների մի մաս , հակառակ դեպքում նրանք շատ արագ քայքայվում են արտաքին միջավայրի ազդեցուցյան տակ :Ահա թե ինչու այս նոր նմուշը ունի ադքան բարձր արժեք :

Նկարը ` Ռայեն Ք. ՄաքԿելլարի

Հետազոտողները ողերի միացության միջոցով բացահայտեցին ,որ փետուրները նման են թռչուններին փետուրներին ,բայց պատկանում են դինոզավրին :Նրանք չեն աճում այնպես ինչպես թռչունների մոտ ,բայց տեղակայված են իրարից բավականին հեռավորության վրա ,որպեսզի պոչը կարողանա ծալվել (այնպես ինչպես օձերի և սոցունների հետ է լինում):

Թարգմանությունը ` Աստղիկ Ավագյանի

Աղբյուրը ` http://www.nat-geo.ru/paleontology/964675-khvost-dinozavra-v-kuske-yantarya-nakhodke-99-mln-let/

Գրքերն անմահ են

Գրքերն անմահ են: Նրանք մարդկային գործունեության ամենաթարմ պտուղներն են : 


Մոտ 6000 տարի առաջ տարբեր ժողովուրդներ արդեն ունեին իրենց գիրը: Հին տեքստերը փորագրում էին, գրում էին կամ էլ նկարազարդում էին պատերի կամ էլ մագաղաթի, պապիրուսի , կաշվի և այլ բաների վրա : 


Առաջին գրքերը եղել էին պապիրուսից : Այդ գրքերը ստեղծել էին եգիպտացիները մոտ 3000 տարի առաջ: Հնդկաստանում գրքեր էին պատրաստում փայտե տախտակներից, որոնք ամրացվում էին արմավենու տերևներով: Միջնադարում գիրքը գրված էր ձեռագրով և շատ թանկ արժեր: Գիրքը համարվում էր իսկական արվեստի գործ: Այդպիսի գիրք պատրաստելու համար շատ ժամանակ էր պետք: Իսկ 1440 թվին նրանք պատրաստեցին գիրք տպող մեքենա: Դրանից հետո գրքի մասին պատկերացումը փոխվեց: Առաջին տպված գիրքը կոչվում է <<Ապոստոլ >> : Այն տպվել է Ռուսաստանում : 


Էվոլուցիան


Իսկ ի՞նչ է իրենից ներկայցնում գիրքը :Արդյո՞ք այն ներկայացնում է այն ամենը, ինչը պահպանում է և տալիս ինֆորմացիա: Գուցե բանը թղթի՞ մեջ է, կազմի՞, տառատեսակի՞, թանաքի՞, արդյո՞ք գիրքը քո ձեռքերի մեջ գտնվող ծանրությունն է, թե ՞՝ էջերի հոտը :


Գիրքը սա՞ է 




Թե՞՝ սա:




Այդ հարցերի պատասխանների համար մենք պետք է վերադառնանք առաջին գրքի ստեղծմանը և հասկանանք, թե ինչպես է այդ բոլոր էլեմենտների համադրությունը դարձել ինչ-որ մեծ բան: Ինչո՞վ է հեշտ այդ բոլոր բաղադրիչների անհատական պարզ գումարը: Ամենահին գիրքը կարող ենք անվանել ձեռագիր՝ իրար հետ հավաքված, փոխկապակցված էջեր :Սակայն գրքի ստեղծման մեջ շրջադարձ եղավ: 15-րդ դարում ստեղծվեց Յոհաննես Գուտենբերգի տպագրատունը: Շարժական տպարանի գաղափարը ավելի շուտ էր առաջացել Արևելյան մշակույթում, սակայն հենց Գուտենբերգի տպարանը հեղափոխական էֆեկտ թողեց: Անսպասելիորեն հոգևորականների և իշխանավորների շրջանը զրկեց տեքստերի տպագրման արտոնությունից: Հեշտ էր ոչ միայն տարածելը, այլ նաև պատճենելը, տպագրատներ սկսեցին առաջանալ Եվրոպայում նույնպես: Այսպես թե այնպես գրքային իրարանցման արդյունքին մենք ծանոթ ենք : Գրքի հիմքը թուղթն է, տպվածքը, կազմը: Թուղթը ստեղծվել էր Չինաստանում 2000 տարի առաջ, սակայն դրա ակունքները պապիրուսների տեսքով Հին Եգիպտոսում են: Մինչև 16-րդ դարը Եվրոպացիները գրում էին փայտի բարակ շերտերի և անասունների կաշվից պատրաստված դիմացկունմագաղաթի վրա :Հետագայում թղթի համբավը տարածվեց Եվրոպայով մեկ , և այն փոխարինեց մագաղաթին տպագրության մեջ, քանի որ այն տեղափոխելը ավելի մատչելի էր: Թանաքը ստանում էին բույսերի կամ կենդանիների օրգանական ներկանյութերը ջրի կամ գինու հետ խառնելիս, սակայն, քանի որ ջուրը մետաղական տպատառերին չի կպչում, տպագրությունը նախընտրում էր յուղային հիմքով թանաքը: Տպագրատներում օգտագործում էին լամպերի կերոսինի բլեկնախեժից, ընկույզի յուղից պատրաստված սև ներկ: Իսկ տառատեսակների չափը և ձև՞ը: 
Ամենավաղ նմուշներն իրենցից ներկայացնում էին շրջված տառատեսակներ, ռելիեֆով փորագրված կապարե կամ ալյումինե աղյուսների վրա: Դրանք ձեռքի աշխատանք էին և բավականին թանկ, իսկ ոճերը տարբեր էին, քանի որ դրանք տարբեր մարդիկ էին պատրաստում: Սրանց միօրինակությունը միայն ապահովվեց զանգվածային արտադրության և տպատառերի ընդհանուր համակարգի ստեղծման ժամանակ: Իսկ ոճի համար պետք է երախտապարտ լինենք Նիկոլաս Ջենսոնին, որի մշակած երկու Roman տառատեսակները հիմք դարձան մի շարք այլ տառատեսակների, այդ թվում քաջ հայտնի Times Roman-ի: Այս ամենը համատեղող մի լուծում էր պետք, և մինչ 15-րդ դարը, գրքերի կազմերը պատրասվում էին կամ փայտից կամ թղթի հաստ տրցակներից: Սրանց հետագայում կփոխարինեն մանրաթելային հաստ ստվարաթղթերը, որոնք 17-րդ դարում նախատեսված էին բարձրորակ կազմերի համար, հետագայում գերադասելի էր նաև էժան լինելու պատճառով: 

Այսօր գրքերի կազմերի զանգվածային արտադրությունը տնտեսական գործիք է, սակայն վաղ գրքերի կազմերը պատվերով էին հյուսվում: Անգամ գրքերի կռնակները երկար պատմություն ունեն: Սկզբում դրանք համարվում էին գեղագիտական ավելորդություն, և առաջին կռնակները ուղիղ էին և ոչ թե կուռ: Ուղիղ կռնակը հնարավորություն է տալիս ավելի հեշտ գիրք կարդալ՝ թույլ տալով այն հանգիստ սեղանին դնել: Սակայն գրքերի կռնակները հեշտությամբ ջարդվում էին ամենօրյան օգտագործումից: Կուռ կազմերը լուծեցին այս խնդիրը, և ավելին, մեկ այլ խնդիր ստեղծեցին` գիրքը անընդհատ փակվում էր: Սակայն ճկունությունը ավելի կարևոր էր, մանավանդ ակտիվ գրաքասերների համար: Գրքի և հրատարակությունների էվոլյուցիայի արդյունքում, իսկական գրքերը փոխարինվում են տափակ էկրաններով և թվային տառերով, բայց արդյո՞ այս առարկաները կփոխարինեն իսկական գրքերը: Արդյո՞ք շոշափելի էջերը կամ թղթի բույրը ընթերցանության ժամանակ առանձնահատուկ հաճույք են պատճառում: Գուցե գրքի կախարդանքը միայն բովանդակությա՞ն
 մեջ է և բացարձակապես կապ չունի դրա արտաքին ձևի հետ: Գրքերն անմահ են: Նրանք մարդկային գործունեության ամենաթարմ պտուղներն են :