Մարմնով այնտեղ ես, ուր գտնվում ես, բայց հոգով՝ ուրիշ տեղ»

Մարմնով այնտեղ ես ,

Ուր գտնվում ես ,

Բայց հոգով ՝ ուրիշ տեղ ,

Այնտեղ, որտեղ դու ես :

Այս կյանքի մեջ 

Անընդհատ երազում ես ,

《Երբ է գալու այդ օրը》,_

Դու մտածում ես :

Կյանքը սև է ,

Այդպես ես մտածում ,

Բայց կա մի լույս ,

Կոչվում է դա հույս  :

Աստղիկ Ավագյան և Նանե Վարդումյան :

Իմ սիրտը

Իմ սիրտը

Իմ սիրտը լցված է տխուր մտքերով ,

Տառապում եմ անչափ այդ դառը հուշերով ,

Լցված է իմ սիրտը սև անցյալով ,

Կա մի ապագա , մռայ մոխիրով :

Ես այս ցավին էլ չեմ դիմանա ,
Բայց երբ հիշում եմ , որ կա ապագա ,

Հոգիս ազատվում է այդ տխրությունից,

Ու ուրախանում է իմ սիրտը նորից :

Նանե Վարդումյան և Աստղիկ Ավագյան

Առակ 

Մի օր մի շատ  բարի արջ,

Քայլում էր շատ զարմացած,

Թե ինչպես է  ագահ ագռավը,

Ստով հաղթահարել իր ահը :

Ագռավը բոլորին խաբել է  ,

Մի մեծ գլուխգովան նա դարձել է ,

Բոլորի մոտ մեծախոսել է ,

Եվ շատ ագահ նա դարձել է :

Արջը շատ է զայրանում,

Որպես պատիժ ագռավին ուտում:

Բայց գլուխ գովան ագռավը ,

Երբ զգում է սուր ցավը,

Ընդունում է իր սխալը :

Սակայն ուշ էր չափազանց,

Արջի ստամոքսը գռգռաց:

Իսկ այստեղից հասկացեք ՝գլուխգովան պետք չէ լինել :

Друг + Друг + Друг = Счастливый человек

Я всегда думала что если совместить меня ,моих подруг Нане и Мане получится человек .Я так подумала по тому  что я и они представляют человека : я это ум и интеллект ,Нане это правда и семя а Мане это счастье и веселие  .И вы видите что у каждого есть то что я написала ,по есть если нас объединить получается  человек. И я об этом так мечтала что однажды увидела такой сон и назвала его : Друг + Друг + Друг = Счастливый  человек. В этом сне мы объединились и стали одно целое . Это была девочка ,у кого корни из Арцаха ,из Лори и из деревни Аревик . Одна бабушка из Арцаха ,ругая из Лори ,а мамина сестра родилась в деревне Аревик которая находится в Армении : в Армавире .А это девочку назвали Монализой .Она была красивый ,умный ,верной ,любила танцевать ,петь ,виселица . Монализа хорошо рисовала ,танцевала и пела ,и шутила .У меня было такое ощущение что я и мои подруги в голове Монализы .Монализа еще хорошо плавала ,говорила на английском и на русском .Монализа была смесь меня и моих подруг .Она была очень счастливой ,радостной ,верной ,умной и была похожа на меня и моих подруг .

Ճաղճոտ ճանճը

Ճաղճոտ ճանճը
Մի ճանճ կար ,այդ ճանճը իր ցեղից միակն էր, ով մազ չուներ. նա ճաղճոտ էր:Այդ պատճառով նրա ծնողները երկար ժամանակ մտածում էին, թե նրան ինչպես անվանեն ,քանի որ նա յուրահատուկ էր, իր անունն էլ պետք է այդպիսին լիներ :Քանի որ նա անուն չուներ, որպես ժամանակավոր անուն նրան անվանեցին Անանուն: Երբ Անանունը տասներկու տարեկան դարձավ, նրան որպես անուն դրեցին Ճաղճի:Ճաղճին երկար ժամանակ չէր շփվում ոչ մեկի հետ ,չէր խաղում:Նա նեղվել էր իր անունի պատճառով ,որովհետև մի օր հարցրեց իր ծնողներից:
-Ինչո՞ւ է իմ անունը Ճաղճի:
-Դու ճաղճոտ ես, այդ պատճառով էլ մենք քո անունը Ճաղճի ենք դրել:
Ճաղճին հասկանալով ,որ Ճաղճի անունը շատ նման էր Ճաղճ բառին , հասկացավ ,որ  մազ չունի , չի համապատասխանում իր ցեղին ` բոլորը մազեր ունեն, իսկ ինքը՝ ոչ:

Անձրևից հետո

Անձրևից հետո

Անձրևն եկավ , վերացավ ,

Եվ հետո էլ վերջացավ ,

Բերեց իր հետ մուգ ամպեր,

Եվ հետո էլ  պատկերեց

Մի մութ երկինք ամպամած:

Ծիածանը վառվռուն,

Արևի շողից փայլուն ,

Յոթ գույներով նա երգեց,

Ու բոլորին արթնացրեց :

 

 

Մի շան օրագիրը

Մի շան օրագիրը
Գլուխ 1
Առաջ ես թափառական շուն էի:Ես ուտելու ոչինչ չունեի:Ես քնում էի փողոցի նստարանների տակ:Ոչ ոք ինձ վրա ուշադրություն չէր դարձնում:Ձմռանը մրսում էի, այդ պատճառով մտնում էի շենք , որպեսզի չմրսեի:Մի օր մի փոքրիկ տղա ինձ տեսավ և խղճելով ինձ վերցրեց ու տարավ իրենց տուն:
Գլուխ 2
Նա ինձ ընտելացրեց,անուն տվեց `Դոլֆ: Տղայի մայրիկը և հայրիկը դեմ էին,որ ես իրենց հետ ապրեմ,բայց նրանք ,երբ տեսան թէ ինչ լավն եմ , ինձ սիրեցին:Ես տղայի հետ մասնակցեցի տարբեր հետաքրքիր մրցույթների:Մենք միշտ հաղթում էինք:
Գլուխ 3
Օրինակ մեր 5-րդ մրցույթը ամենալավն էր:Մենք մասնակցեցինք դետեկտիվի մրցույթին:Ես իմ լավ տեսնելու և նկատելու ունակությամբ գտա թե ինչ իր էր կորել: Իմ հոտոտելու ունակությամբ ես դա արագ և հարմարավետ ճանապարհով գտա:Արդեն պարզ է, մենք հաղթեցինք:Այդ մրցույթները մեզ ավելի մտերմացրին:

Իմ հորինած ստեղծագործությունը ` ,,Բարոն Մյունխհաուզենը, սարսափելի ձմեռը և անհավանական որսորդությունը,,

 

Ինչպես հասկացաք իմ քաղաքում սառնամանիք էր,ասես Արկտիկայում լինեինք:Բոլորը դրսում սառչում էին:Բայց , տների ,հյուրանոցների և այլ տաք վայրերում ,ինչպես հասկացաք տաք էր:Ես հեռուստացույց էի դիտում :Այնտեղ բժիշկներն էին խոսում և ասում էին.

 

-Այս ձմռանը արգելված է դուրս գալ տներից,որսորդություն անել…..

 

Եվ երբ ես լսեցի որսուրդություն բառը ես անջատեցի հեռուստացույցը,և բժիշկի ասածին ուշադրություն չդարձնելով ,գնացի որսորդության:Դուք ինձ գիտեք ես շատ խիզախ եմ և ուժեղ,և ոչմի եղանակի ուժը իմ ուժից շատ չէ:Ես այդ որսորդության ժամանակ այցելեցի Արկտիկա :Քանի ,որ այս սառնամանիքին բոլոր կենդանիները տաքանում են,իսկ Արկտիկայում պինգվիններ կան ,սպիտակ արջեր ,այդ պատճառով ես գնացի այնտեղ:Ես սպանեցի քսանհինգ պինգվին և երկու սպիտակ արջ:Քանի ,որ նրանք շատ ծանր էին ,ես կանչեցի իմ ընկեր արծաթե լուսնին , և նա ինձ իր հետ տարավ տիեզերք,դրանից հետո իմ քաղաքը:Բայց ես իզուր չլսեցի բժիշկին:Նա ճիշտ էր:Ես հիվանդացա և ամբողջ ձմեռ և գարուն որս չարեցի:

Ուշ աշուն

Եղանակների երկրում հայտարարություն եղավ ` որ աշունը կուշանա և արքայադուստր Ամառը պետք է փոխարինի իր եղբորը Աշնանը,քանի որ նա շատ է շփոտվել իր մտքերում և անհանգստանում է :Ամառը երու ամիս փոխարինեց նրան և թագուհի Արևը և թագավոր Լուսինը որոշեցին ,որ Աշունը պետք է դուրս գա իր սենյակից և տա բոլորին աշուն:Նա արագ,ուրախ  դուրս եկավ և միանգամից տաք,ցուրտ,

տերևաթափ,  քամի:  Մարդիկ արդեն մտածում էին թէ Աշունը էլ չի գալու և այդ ամսերին անվանել էին ` ուշացած աշուն: Աշունը էլ չէր ուշանում և ժամանակին տալիս էր մարդկանց աշուն: