Մենք այցելեցինք մեր դպրոցի հայրենագիտական կենտրոն:Այնտեղ շատ հետաքրքիր էր, իմացանք մեր հնադարյան գործիքների մասին: Մի գործիքը ցորեն էր աղում , կար կուժ,կողպեք, մկրատ ,կաթսա ,արդուկներ ,որոնք պետք է տաքացնեին վառառանի վրա :Այնտեղ շատ հետաքրքր էր, թեկուզ ես սա ասում եմ երկրորդ անգամ ,քանի որ հնադարյան իրերը ավելի հետաքրքիր են :Տեսանք շատ նվագային գործիքներ:Մենք շատ բաներ իմացանք նաև մեր դպրոցի ճամբարական իրերի մասին: Ունենք շատ խոհանոցային պարագաներ, քնապարկեր ,դահուկներ , փոքրիկ սառնարաններ , վրաններ ,փչովի նավեր : Պատրաստ ենք մեծ և գիշերակացով ճամփորդությունների: Այնտեղ առաջ պահեստ էր ,բայց այդ տեղը դարձավ շատ հետաքրքիր և գիտական տեղ :
Category: Հայրենագիտություն
Իմ տոհմածառը
Իմ տոհմը Ղարաբաղյան տոհմ է :Իմ պապիկի պապիկը ` Արտեմը Ղարաբաղի գյուղ Թալինի գյուղապետն էր :Իսկ իմ պապիկ Շմավոնը աշխատում էր կահույքի գործարանում:Տան համար շատ իրեր է պատրաստել փայտից :Մեր ընտանեկան ժառանգություններից մեկը ընտանեկան նարդին է :Իմ պապիկ Էդուարդը մասնակցել է պատերազմի ,հիմա Արցախ Ուղի-ի տնօրենն է :Իմ պապիկ Էդուարդը ոստիկան է եղել ինչպես […]
Տրնդեզ
Սարուշեն գյուղ
Իմ ընտանիքի ամանորյա ավանդությունները
Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ընտանեկան ամանորյա ավանդություններից: Սկսենք տան մեծերից ` ամեն տարի իմ տատիկի մայրիկը նստում է մեր տան սեղանի ամենակարևոր տեղում ` սեղանի մեջտեղում:Նոր տարի չկա առանց նվերների,իսկ եթե ես ուզում եմ համոզվել,որ իմ ընտանիքի անդամները չեն բերում ինձ և եղբորս նվերներ, ես բոլորին հավաքում եմ խոհանոցում, երբ ժամը տասներկուսն է և կամաց-կամաց փախչում և նայում եմ, թե ով է բերում,սակայն լինում է հրավառություն ,որը ինձ մի քանի անգամ չի թողնում ,որ ես գնամ և տեսնեմ:Մենք ամեն ինչ միասին ենք անում:Ամանորին նաև ես պատուհանից գլուխս դուրս եմ հանում ,որ զգամ ամանորյա սառնության օդը:Ամանորին մենք սեղանի շուրջ ունենք երեք փուլ է ճաշկերույթ,մրգեղեն և քաղցր բաներ:Սեղանին ամպայման պետք է լինի մեր ընտանեկան (որովհետև իմ մորեղբայրներն են դա պատարաստում) և սիրելի խորովածը: Նոր տարուն մենք անպայման պետք է գրենք նամակ: Ըստ ավանդույթի, մեր տան ամենափոքրը չպետք է քնի մինչև չստանա իր նվերները:Երեխաներից մեծը և փոքրը Ձմեռ պապիկի համար անուշեղեն են դնում սեղանին:
Նոր տարին գալիս է , ես ձեզ մաղթում եմ ուրախ տարի:
Իմ ընտանեկան ավանդույթները
Այսօր ես ձեզ կպատմեմ իմ ընտանեկան ավանդույթների մասին:Իմ իմացած առաջին ավանդույթը սա է ` ես և իմ ընտանիքը պետք է այցելենք Ստեփանակերտ ամռանը հանգստանալու:Իսկ մնացած ավանդույթները ես իմացա մի քանի տարի հետո:Օրինակ`պետք է պատրաստել ժինգյալով հաց,պետք է միշտ արդար լինել , անարդարություն մեզ մոտ գոյություն չունի,պետք է միշտ աշխատել:Պապիկս ասում է , որ եթե ես,եղբայրս,քույրս լավ ուսում ստանանք ըստ ավանդույթի ընտանիքը մեզ կգօնի մեր երազանքներին մոտ գալ և , եթե կարողանում ենք , իրականացնենք : Ըստ ամեն ուսումնական տարվա գնահատականներին մեզ պետք է տան նվերներ,ինձ արդեն տվել են: Կարծում եմ հետաքրքիր էր ձեզ համար իմանալ իմ ընտանեկան ավադութների մասին: