Ֆիզիկական անձիք

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ՝ քաղաքացիություն ունեցող ,քաղաքացիություն չունեցող մարդւկ,օտարերկրյա քաղաքացիներ,երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ միայն քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։
Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպություն է, ընկերություն, այն տիրապետում կամ շահագործում է առանձին գույք և պատասխանատվություն է կրում այս գույքի նկատմամբ իր պարտավորությունների համար, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտավորություններ,դատարանում հանդե գալ որպես հայցվոր կամ պատասխանող ։

Իրավաբանական անձիք լինում են երկու տեսակի ՝ առևտրային և ոչ առևտրային ։

•Առևտրային են համարվում շահույթ ստանալու համար ստեղծված կազմակերպությունները։
Առևտրային հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղլվել տնտեսական ընկերությունների և ընկերությունների ձևով։

•Ոչ առևտրային են համարվում այն կազմակերպությունները որոնք շահույթ չեն հետապնդում։
Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևով։

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրոյն հաշվեկշիռ։

Կոպերատիվները՝ կախված իրենց գործունեության բնույթից կարող են լինել առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններ։


Իրավաբանական անձի ստեղծումը

Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր,որով որոշում ն իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը,իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները։

Պայմանագրի հիմնման վրա մշակում եմ ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը ։

Արտակարգ դրություն

Այս թագավարակի ընթացքում շատ երկրներ են գտնվում արտակարգ դրության մեջ։

Հայաստանում արտակարգ դրությունը իրենից ներկայացնում է՝

• Անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները։

•Պարետային ժամի սահմանում։Այսինքն ՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում։

(Ավելի մանրամասն այստեղ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=75358)

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները:

Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որևէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի։

Նաև արտակարգ դրության տեղի ունեցան հետևյալ իրադարձությունները.

Փետրվարի 23-ին փակվեց հայ-իրանական սահմանը։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ին 10 օրով փակվել է հայ-վրացական սահմանը։

Մարտի 15-ին ժամը 23։00-ից սահմանափակվել է Էջմիածին քաղաքի մուտքն ու ելքը։ Քաղաքի 27 մուտքերից 24-ը փակվել են, իսկ 3 մուտքերում իրականացվում են ելումուտի հատուկ հսկողություն։

Քվեարկություն

Քվեարկությունը ունի մեծ տարածում համարյա թե բոլոր երկրներում:Քվեարկում են ՝ քաղաքական ընտրությունների ժամանակ, քվեարկում են իրենց “ձայնը” ուրիշ մեկին տալու համար:Բայց բացի այդ ամենից քվեարկությունը հանդիսանում է կոնֆլիկտը լուծելու շատ լավ տարբերակ:Յուրաքանչյուր մասնակից կքվեարկի և կընտրի իր համար ամենաձեռնտու և ամենճիշտ տարբերակը:Այսպիսով կհաղթի այն տարբերակը ,որը որ ավելի շատ ձայն քվեարկություն է ստացել: Բայց շատ հաճախ քաղաքականության մեջ քվեարկությունը “առված” է լինում:Այսինքն քվեարկությունից առաջ մարդուն կա՛մ կաշառում են ,կա՛մ շանտաժի են ենթարկում ,կա՛մ սպառնում են:

Սոցիալական խմբեր

Սոցիալական խմբերը հիմա շատ տարածված են:Նրանք իրենցից ներկայացնում են ՝ մարդկանց մի խումբ ,որը հետապնդում է՝ ընդհանուր շահ,հետաքրքրություններ,նպատակներ: Հիմա այդպիսի խմբերը շատ տարածված են դպրոցներում,համասարաններում և այլ վայրերում:Մեծ մասամբ դա չափահաս մարդիկ են լինում: Հիմա այդպիսի խմբերը շատ հաճախ կոչում են ՝,,թայֆա,, այսինքն թիմ:Բայց շատ հաճախ խմբերում առաջանում են կոնֆլիկտներ,որոնք դառնում են խմբի բաժանման պատճառը: Բայց պետք է պահպանել հորմանիա և համերաշխություն ,դրանք հանդիսանում են սոցիալական խմբերի պահպանման գլխավոր պահանջները: Համերաշխությունը ,միմյանց հարգանքը անտեսելու դեպքում արդյունքում այդ սոցիալական խումբը կենթարկվի բաժանմանը:

Հասարակական հարաբերություններ

Ընկերները կազմում են մեր կյանքի գլխավոր մասերից մեկը :Նրանք հանդիսանում են մեր երկրորդ ընտանիքը և միշտ պատրաստ են մեզ օգնելու,բայց լինում են պահեր երբ նրանք մեզ հիասթափեցնում են և դա հանդիսանում է կյանքի ամենավատ պահերից մեկը:

Ընկերները լինում են տարբեր տեսակների:Որոշների կարիքը դու ունես յուրաքանչյուր օր,յուրաքանչյուր վարկյան ՝ օդի նման,մյուսները գալիս են և հարված են կատարում քո կյանքում ՝կարծես հիվանդությունը,մյուսների կարիքը ունենում ես այն ժամանակ երբ քեզ վատ ես զգում,մյուսներն էլ ՝կարծես սնունդ լինեն,առանց նրանց չես կարող ապրել:Ընկերությունը շահի համար հիմա ամենատարածվածն է,ինչքան էլ լավ և հավատարիմ ընկերներ ունենաս՝ իմացիր որ նրանցից մեկը իր անձնական շահի համար է քեզ հետ մտերիմ: Մտերիմ ընկերությունը ընկերություն առանց ստի և շահի ,առանց երկերեսության դա ամենալավ բաներից է ինչը կարող է տեղի ունենալ քեզ հետ:

Մարդու պահանջմունք

Յուրաքանչյուր մարդ իր կյանքում ունենում է շատ պահանջմունքներ: Այդ պահանջները իրենցից ներկայացնում են ՝ ինքնադրսեվորումը, հարգանքի պահսնջմունքը, պատկանելիության պսհսնջմունքը, անվտանգության պահանջմունքը և ֆիզիոլոգիսկան պահանջմունքը:

Կարծում եմ նախ պահանջելը, մարդ պետք է իրեն դրսեվորի իր պահանջներին համապատասխան, և արժանանա իր պահանջները իրականացնելուն: Պահանջները պետք է համապատասխանեն նորմերին: Պահանջները մեծ մասամբ անրադառնում են կյանքի որակական դրսեվորմանը, աշխատանքի և ուսման հետ կապված խնդիրներին:

Հայերը Իրանում

Ժամանակին Իրանում ապրում էր մոտ 400.000 հայ ,իսկ տվյալ պահին ՝ 80.000 հայ :Հայերը և պարսիկները դեռ հին ժամանակներից գտնվում են լավ հարաբերությունների մեջ:Իրանում կան տասնյակ դպրոցներ և եկեղեցիներ ,որը շատ հարմարավետ է Իրանում ապրող հայերի համար :

Իրան մեկնում կամ ուղեվորովում են շատ հայեր առևոտրի համար,քանզի Իրանում իրենց դրամը արժեզրկված է և այնտեղ ամենինչ շատ մատչելի է :

Հայերը նաև երկրի կառավարման մեջ են մասնակցում ՝ նրանց խորհրդարանը ունի 290 պատգամավթր ,որոնցից պարտադիր երկու տեղը պատկանում է հայերին :

Կարո՞ղ է արդյոք լինել հավասարություն տղայի և աղջկա մեջ

Իհարկե այդպիսի բան ամբողջությամբ անհնար է :Աղջկա և տղայի մեջ կարող է թեթևակի լինել հավասարուն :Ճիշտ է կարող է աղջիկը մեքենա վարել ,իսկ տղան ճաշ պատրաստել ,բայց մեկ է տարբերությունները զգացվում են :Աղջիկները ունեն իրենց գործերը ,բնավորությունը,տեսքը տղաներն էլ իրենցը :Աղջիկները ինչքան էլ փորձեն չեն կարող ունենալ այն ուժը,հզորությունը ,որը որ ունեն տղաները ,իսկ տղաներն էլ իրենց հերթին չեն կարող ունենալ այն նրբությունը և հանգստությունը ,որը ունեն աղջիկները :Տղաները մեծ մասամբ ավելի զբաղված ենք ,քան աղջիկները :

Թրաֆիքինգ

Թրաֆիքինգը համարվում է քսանմեկերորդ դարի ստրկություն :Մարդկանց ուժի կամ խաբկանքի օգնությամբ առեվանգումը ,սպառնալը ,թաքցենելը համարվում է թրաֆինգ :Քսանմեկերորրդ դարում թրաֆիքինգի օգնությամբ շատերը վաստակում են մեծ գումարներ ,մարդիկանց խաբում են ,առեվանգում,սպառնալում :Ըստ որոշ տվյալների ,ամեն տարի մոտ մեկ միլիոն մարդ դառնում է թրաֆիքինգի զոհ :Թաֆիքինգը պատժվում է հինգից ութ տարի ազատազրկումով : Թրաֆիքինգի զոհ դարձավ մարդիկ շատ հաճախ ունենում են հոգեկան խնդիրներ :