Ֆիզիկական անձիք

Ֆիզիկական անձ են հանդիսանում բոլոր մարդիկ՝ քաղաքացիություն ունեցող ,քաղաքացիություն չունեցող մարդւկ,օտարերկրյա քաղաքացիներ,երկքաղաքացիներ։

Ֆիզիկական անձանց նման տարաբաժանումը կայանում է նրանում, որ միայն քաղաքացիություն ունեցող ֆիզիկական անձինք կարող են ընրտել և ընտրվել Հայաստանի պետական պաշտոններում, պետությունն է ստանձնում նրա պաշտպանությունը, որտեղ էլ որ նա լինի։ Մնացած բոլոր իրավունքներով և պարտականություններով նրանք հավասար են։
Ֆիզիկական անձինք ի ծնե իրավունակ են։ 18 տարեկանից սկսած ձեռք են բերում նաև լրիվ գործունակություն։ Իրավունակությամբ և գործունակությամբ օժտված ֆիզիկական անձինք ձեռք են բերում իրավասուբյեկտություն։ Ֆիզիկական անձանց մասին հիմնական դրույթները ամրագրում են ստացել Հայաստանի Սահմանադրությունում և մարդու իրավունքների մասին համընդհանուր հռչակագրում։

Իրավաբանական անձ

Իրավաբանական անձը օրենքով սահմանված կարգով գրանցված կազմակերպություն է, ընկերություն, այն տիրապետում կամ շահագործում է առանձին գույք և պատասխանատվություն է կրում այս գույքի նկատմամբ իր պարտավորությունների համար, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ և կրել պարտավորություններ,դատարանում հանդե գալ որպես հայցվոր կամ պատասխանող ։

Իրավաբանական անձիք լինում են երկու տեսակի ՝ առևտրային և ոչ առևտրային ։

•Առևտրային են համարվում շահույթ ստանալու համար ստեղծված կազմակերպությունները։
Առևտրային հանդիսացող իրավաբանական անձիք կարող են ստեղլվել տնտեսական ընկերությունների և ընկերությունների ձևով։

•Ոչ առևտրային են համարվում այն կազմակերպությունները որոնք շահույթ չեն հետապնդում։
Ոչ առևտրային կազմակերպություն համարվող իրավաբանական անձիք կարող են ստեղծվել հասարակական միավորումների, հիմնադրամների, իրավաբանական անձանց միությունների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ ձևով։

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրոյն հաշվեկշիռ։

Կոպերատիվները՝ կախված իրենց գործունեության բնույթից կարող են լինել առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություններ։


Իրավաբանական անձի ստեղծումը

Իրավաբանական անձի հիմնադիրները կնքում են պայմանագիր,որով որոշում ն իրավաբանական անձի հիմնադրման համար համատեղ գործունեության կարգը,իրավաբանական անձին իրենց գույքը հանձնելու և նրա կառավարմանն իրենց մասնակցության պայմանները։

Պայմանագրի հիմնման վրա մշակում եմ ստեղծվող իրավաբանական անձի կանոնադրությունը ։

Արտակարգ դրություն

Այս թագավարակի ընթացքում շատ երկրներ են գտնվում արտակարգ դրության մեջ։

Հայաստանում արտակարգ դրությունը իրենից ներկայացնում է՝

• Անձանց տեղաշարժման ազատության սահմանափակում, ինչպես նաև նշված տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմի սահմանում, ներառյալ` օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց՝ տվյալ տարածք մուտք գործելու և այնտեղ գտնվելու սահմանափակումները։

•Պարետային ժամի սահմանում։Այսինքն ՝ ամբողջ օրը կամ օրվա որոշակի ժամանակահատվածում առանց անձը հաստատող փաստաթղթերի և (կամ) հատուկ թույլտվության փողոցներում ու այլ հասարակական վայրերում գտնվելու արգելում։

(Ավելի մանրամասն այստեղ՝ https://www.arlis.am/documentview.aspx?docID=75358)

Արտակարգ դրության պայմաններում ՀՀ ողջ տարածքում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցությունը, արգելվում են բոլոր ուսումնական հաստատությունների ոչ հեռավար աշխատանքները:

Արտակարգ դրության պայմաններում արգելվում է կորոնավիրուսով վարակակիրների մասին որևէ տեղեկատվություն կամ դեպք քննարկել սոցցանցերում կամ լրատվամիջոցներում, բացառապես պաշտոնականի։

Նաև արտակարգ դրության տեղի ունեցան հետևյալ իրադարձությունները.

Փետրվարի 23-ին փակվեց հայ-իրանական սահմանը։

Կողմերի փոխադարձ համաձայնությամբ մարտի 14-ին 10 օրով փակվել է հայ-վրացական սահմանը։

Մարտի 15-ին ժամը 23։00-ից սահմանափակվել է Էջմիածին քաղաքի մուտքն ու ելքը։ Քաղաքի 27 մուտքերից 24-ը փակվել են, իսկ 3 մուտքերում իրականացվում են ելումուտի հատուկ հսկողություն։