Ահա շուտով ավարտվում է մեր այս ուսումնական տարին և բացվում է նոր դուռ դեպի ավագ դպրոց:Այսպիսով մենք բացում ենք նոր դուռ ,նոր աշխարհ,նոր դասեր և նոր նախագծեր:Բայց մինչ այդ կցանկանայի ներկայացնել այս տարվա իմ կողմից կատարված,ստացված և սիրված նախագծերը:
- ,,Կրթական ինքնավարություն,, (սովորող-սովորեցնող)
Հետևյալ նախագծի շրջանակներում սովորողը հանդես է գալիս որպես սովորեցնող՝ ուսուցիչ:Հետևյալ նախագծին ես մասնակցել եմ երկու անագամ ՝ դասավանդել եմ 7.1 դասարանին և 6.5 դասարանին:Երկու դասարաններին էլ դասավանդել եմ պատմություն: Առաջին դասը ունեցել եմ 7.1 դասարանում և դասավանդել եմ իմ դասընկերուհիների հետ:Դա եղավ իմ առաջին քայլը հետևյալ նախագծի մեջ և ժամանակ անց ես կատարեցի երկրորդը:Դասավանդելով 6-րդ դասարանին ամրապնդեցի իմ ունակությունները հետևյալ նախագծի շրջանակներում:Նախագիծը իրոք շատ հետաքրքիր է և շատ յուրօրինակ:
- ,,Քաղաքագիտական ակումբ ,,
Մոտ մի քանի ամիս է ,ինչ գոյություն ունի մեր քաղաքագիտական ակումբը,որի շրջանակներում մենք ունեցել ենք շատ այցեր ,հանդիպումներ և հյուրեր ,այնպիսիք ինչպիսիք են ՝ Հրանուշ Խառատյանը, Ստեփան Գրիգորյանը, Լաուրա Բաղդասարյանը և այլերը:Ունեցել ենք այցեր դեպի ԵՊՀ ,,,Ցեղասպանության թանգարան,, :Քննարկել ենք շատ քաղաքական թեմաներ ,այնպիսիք ինչպիսիք են ՝ ցեղասպանություը, նրա տարածվածությունը և ընդունումը, Արցախի հակամարտությունը և կոնֆլիկտը, և այլ բազում թեմաներ: Քաղաքագիտական ակումբը նոր հայացք է դեպի քաղաքականությանը ,նոր հայացք որը օգնում է ձևավորել նոր աշխարհայացք:
- ,,Գրում եմ ու կգրեմ… ,,
Հետևյալ նախագիծը հենց իմ անձնական նախագիծն է ,որով ես զբաղվում եմ մոտ երկու կիսամյակ: ,,Գրում եմ ու կգրեմ… ,, նախագծի շրջանակներում ես տալիս եմ իմ ստեղծագործական մտքերին ազատություն :Նախագծի շրջանակներում ես գրում էի գիրք ՝ ,,Մեդիսոն,, ,որը վերջերս տեխնիկան խնդիրների պատճառով ջնջվել է և չի հրապարակվի իմ բլոգում: Բայց ես որոշել եմ չհանձնվել և գրել նոր գիրք՝ ,,Ժամանակի տիրակալները,, ,որի վրա հիմա շատ ակտիվ աշխատում եմ ,և ինքս ունեմ մեծ սպասելիքներ:Հույս ունեմ հետևյալ աշխատանքս կունենա արդյունք:
Այս տարին ունեցավ իր յուրահատկությունները և իր նոր երանգները մեր նախագծերի մեջ ,որի համար շատ ուրախ եմ:Յուրաքանչյուր նախագիծ ունի իր յուրօրինակությունը և առանձնահատկությունը…Մեկը մյուսից լավն է …