1.Ալյումին անվան առաջացում
Ալյումինի քիմիական նշանը Al-է , ատոմային համարը 13 է: Լատիներեն aluminium բառը գալիս է նույն լատիներեն alumen բառից ,որը նշանակում է պաղլեղ,հետևաբար այն կոչվեց aluminium:
2. Ֆոսֆոր անվան առաջացում
Ֆոսֆորի քիմիական նշանը P-ն է ,ատոմային համարը 15 է: Ֆոսֆորը իր անունը ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։

3.Սելեն անվան առաջացում
Սելենի քիմիական նշանը Se-ն է ,ատոմային համարը 34-ը: Այն անվանել են Լուսնի անունով հունարեն σελήνη – լուսին ։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։

4.Հելիում անվան առաջացում
Հելիումի քիմական նշանը He-ն է ,ատոմային համարը 2-ն է:1868թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» հին հուներեն ἥλιος – «Արեգակ»։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը:

5.Ջրածնի անվան առաջացում
Ջրածնի քիմիական նշանը H-ն է ,ատոմային համարը 1: 1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène– «ջուր ծնող»։ Հին հունարենում ὕδωρ նշանակում է – «ջուր» և γεννάω նշանակում է- «ծնում եմ» ,այդ պատճառով էլ հենց ջրածին :

6. Թթվածնի անվան առաջացում
Թթվածնի քիմիական նշաննը O-ն է ,իսկ ատոմային համարը 8-ն է։ 1775 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց օդի բաղադրությունը, ցույց տվեց, որ թթվածինը համարվում է թթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene – «թթու առաջացնող» հին հունարենում ὀξύς – նշանակում է «թթու» և γεννάω — նշանակում է«ծնում եմ», այստեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը։
7.Յոդի անվան առաջացումը
Յոդի քիմիական նշաններն են I կամ J տառերը ,իսկ ատոմային համարը 53։Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հունարեն ἰώδης – «մանուշակագույն»բառից, որը կապված է տարրի գույնի հետ։

8.Նիկելի անվան առաջացումը
Նիկելի քիմիական նշանն է Ni-ն է ,իսկ ատոմային համարը 28։ Նիկելը հայտնաբերել, անջատելն անվանել է շվեդ, քիմիկոս Ս․ Քրոնստեդտը ։Անվանումը ծագում է կուպֆերնիկել միներալի (NiAs) անունից։ 17-րդ դարից հայտնիից այդ միներալը արտաքին տեսքի պատճառով շփոթության մեջ էր գցում պղնձահանք փնտրող լեռնագործներին, որոնք էլ նրան անվանեցին kupferni– cel, գերմաներեն Kupfer – պղինձ և Nickel – լեռնային ոգի, չար ոգի ։

9.Նիոբիում անվան առաջացումը
Նիոբիումի քիմիական նշանն է Nb-ն է ,իսկ ատոմային նշանը 41-ն է։Նիոբիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Չ․ Հատչետը Կոլումբիայում գտնված միներալում և անվանել «կոլումբիում»։ 1844 թվականին գերմանացի քիմիկոս Հ․ Ռոզեն հայտնաբերեց «Նոր» տարր, որին, տանտալին նման լինելու պատճառով, անվանեց նիոբիում (հին հունունական դիցաբանական Տանտալոսի դուստր Նիոբեի անունով)։ Հետագայում պարզվեց, որ այն և կոլումբիումը միևնույն տարրն են։

10.Բորի անվան ծագումը
Բերի քիմիական նշանն է B-ն ,իսկ ատոմային նշանը 5։ Անվանումը ծագել է արաբերեն բուրակ կամ պարսկերեն բուրախ բառերից, որոնք օգտագործվում են բորակ իմաստով։Ստացված տարրը անվանեցին բորա (Bora) կամ բորեն (Bore)՝ անվանումը վերցնելով բորաքս բառից։ Բորի բնական միացություններից բորաքսի մասին տեղեկություններ են հասել մեզ վաղ միջնադարից։
