Իմ կողմից ճամբարի ընթացքում բացահայտված նոր ընկերները

Ահա ավարտվում է ճամբարը… Ավարտվում են շաբաթներ, որոնք մենք շատ սիրեցինք և որոնք մեզ արդեն շատ հարազատ են, շաբաթներ որոնք մենք սկսել և ավարտել ենք միասին ,շաբաթներ որոնց մենք կկարոտենք…
Ահա եկավ այդ օրը, որը պատճառ հանդիասացավ ճամբարի ավարտին։ Տխրելը, իհարկե, տխրում ենք ,բայց չենք մոռանում իրար հետ անցկացրած անմոռանալի պահերը։ Պահերը, որոնք միշտ մեր կողքին են։
Ճամբարը անցկացրեցինք մի հիանալի շրջապատում, առանց որի ես չեմ կարողանում պատկերացնել ճամբարը։
Մեր խմբում շատ և շատ լավ սովորողներ կային , որի համար ես շատ ուրախ եմ։ Շատերին ճանաչել եմ, բայց ոչ այնքան մոտիկից, ինչքան հիմա։
Կցանկանայի անդրադառնալ համարյա թե բոլորին։
Դեռ վաղ ժամանակից ես գիտեի Սվետլանային և Մերիին ,բայց այդքան էլ նրանց հետ ծանոթ չեի։ Չնայած նրան, որ ես գիտեի, որ նրանք շատ լավն են, բայց ճամբարին շատ անգամներ դրա մեջ համոզվեցի։ Նրանք շատ լավ ընկերներ են ,շատ բարի և հոգատար են։
Նաև ճամբարին ավելի մոտիկից ծանոթացա Նարոտի և Ստելլայի հետ։ Ստելլային ես գիտեի, .բայց Նարոտի հետ նոր ծանոթացա ։Նրանք երկուսն էլ շատ լավն են։
Դէ ինչ, անցնենք «բուն թեմային» ` Սամվելը։ Չնայած նրան ,որ Սամվելը մեր դասարանից է ,և ես նրան, դէ, բնականաբար, գիտեմ, բայց ճամբարի ընթացքում նա շատ փոխվեց։ Սամվելը համեմատաբար ավելի բարիացել է, սկսել է ավելի հարգանքով բոլորին վերաբերվել։ Ճիշտն ասած, այն, որ մենք նրան կարողացել ենք համոզել գրել օրվա պատում, դա արդեն մեծ բան է: Ճիշտ է, դեռ թերություններ քիչ թե շատ կան ,բայց հուսով եմ՝ դրանք շուտ կանցնեն։
Դէ ինչ, եկավ ժամանակը այս գրառումը ավարտելու…
Կասեմ միայն միքանի խոսք `Շնորհակալ եմ ընկեր Մարալ, մեզ այսպիսի անմոռանալի, հիասքանչ, տպավորիչ ճամբար պարգևելու համար, հուսով եմ՝ այն կկրկնվի…

16/01/19 Օրվա լուսաբանում

Այսօր ինչպես միշտ ունեցանք տողան։ Հետո մեզ սպասվում էր խեցեգործության դաս։ Դասաժամին մենք պատրաստեցինք կավից ձնեմարդիկներ։ Չնայած նրան ,որ վերջում այն ընկավ մեկ է բարձր տրամադրությունը և ուրախությունը մեզ չլքեցին։ Հետո ըստ դասացուցակի մեզ մոտ պար էր։ Պարի ժամանակ դէ իհարկե պարեցինք։ Հետո եկավ ամենասպասված դասաժամը `թեյախմությունը։ Այդ դասաժամը անցկացրեցինք շատ հավես և ուրախ։ Սկզբում առաջացան խնդիրներ թեյնիկի պահով, քանի որ այն կորել էր ,բայց շուտով այն գտնվեց։ Թեյնիկը տաքացնելուց և աղանդերները ամանների մեջ դնելուց հետո բարձրացանք վերև թեյը լցնելու համար։ Երբ թեյը արդեն պատրաստ էր ,բոլորս նստեցինք սեղանի առաջ և սկսեցինք խաղալ մաֆիա։ Խաղը անցավ շատ հավես և հիասքանչ։ Կարծում եմ այսօր ամենալավ օրերից մեկն էր…

15/01/19 Օրվա լուսաբանում

Այսօրվա օրը սկսվեց երգառատ տողանով ,որը շարունակվեց նախագծային աշխատանքով ։Հետո մեզ մոտ տեխնոլոգիա էր ,որի ժամանակ անցկացրեցինք շատ ուրախ և հիասքանչ ժամանակ։Հաջորդեց ամենինչին ընտրության գործունեությունը (ինձ մոտ այն կինո-ֆոտոն է)։ Ճանապարհին մեզ հետ վերցրեցինք ստվարաթուղթ,և ուղեվորվեցինք մեդիա կենտրոն։ Երբ հասանք արդեն մեծերը սկսել էին ֆիլմ նկարահանել և սրահն էին պատրաստում։ Մենք նրանց իհարկե օգնեցինք։ Հետևել ֆիլմի ստեղծման մի հիասքանչ և հիանալի զգացողություն է ։Օրը ավարտեցինք արդեն ավանդույթ դարձած մաֆիայով։

10/01/19 Օրվա լուսաբանում

Այսօր մենք ունեցանք շատ հիասքանչ օր,որը լի էր խաղերով : Օրը ինչպես միշտ սկսվեց պարով ու երգով: Հետո շարունակեցինք օրը ինտելեկտուալ խաղեր խաղալով: Խաղացինք ՝ Մաֆիա, Զանգի, Զիլ-զառ, Այլկերպ, Տարբերակ և այլն :Ընդհանուր ժամանակը անցկացրեցինք շատ ուրախ և լավ : Մաֆիան և Զանգին խաղացինք բոլորից շատը ,նաև խաղերի օգնությամբ իրար ավելի լավ ճանաչեցինք ,զարգացրեցինք մեր ինտելեկտը և այլն:Հետո մեզ մոտ նախագիծ էր ,իմը ՝ քարտեզագրում : Մենք որոշեցինք պատրաստել քարտեզ ըստ հեռախոսի արտադրանքի :Ընդհանուր առմամբ օրը անցավ շատ իմաստալից և հետաքրքիր:

09/01/19 Օրվա լուսաբանում

Այսօրը սկսվեց ուրախ և երաժշտական տողանով ,բոլորս պարեցինք և երգեցինք: Հետո մեզ մոտ կավագործություն էր: Դասին բաժակներ էինք պատրաստում, գործը մնաց կիսատ: Հետո պարատուն էր: Բոլորս միասնական պարում էինք :Անցավ շատ հետաքրքիր և զվարթ: Հետո գնացինք գնումների ,որպեսզի պատրաստենք ,,Կեսար,, աղցան և ,,Վիտչինայով և պանրով ռոլլեր,, :Գնեցինք պետքական բաղադրիչնռրը և սկսեցինք պատրաստել աղցանը և ռոլլերը :Բաժանվեցինք մասերի ՝ երկու հոգի լվանում էին բանջարեղենները ,երկու հոգի տապակում էին հավի միսը ,մյուս մասը կտրատում էր վիտչինան,հազարը ,պանիրը: Բաղադրինչները երբ եղան պատրաստ սկսեցինք այդ ամենը պատրաստել: Մինչ այդ էլ շարեցինք ամանները, բաժակները և այլն : Ամենինչ շատ լավն էր և շատ համեղ: Օրը ավարտեցինք միասին սեղանին նստած …

2-րդ ուսումնական շրջանի անհատական ուսումնական պլան

09/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:05- Խեցեգործություն

10:10-10:55- Ճամբարային պարատուն

11:05-11:50- Անհատական պլանների լրացում, ճամբարային նախագծերի քննարկում

11:55-12:40- Խոհանոցային գործունեյություն

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Մարզական ժամ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


10/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:55- Ինտելեկտուալ գիտական խաղեր

11:05-12:40- Կինո-ֆոտո ընտրության գործունեություն

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Նախագիծ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


11/01/19

9:00-9:30- Առավոտյան ընդհանուր պարապմունք

9:30-10:05- Ճամբարային պարատուն

10:10-10:55- Նախագիծ

11:05-11:50- Երգ

11:55-12:40- Նախագիծ

12:40-12:55- Ընդմիջում

12:55-14:00- Նախագիծ

14:00-14:30- Օրվա լուսաբանում


14/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:10-Նախագիծային գործուներություն

10:10-10:30-Ձմեռային մարզական խաղերի բացում

10:30-14:00-Սահադաշտ

14:00-14:30-Օրվա լուսաբանում


15/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:05-Նախագծային գործունեություն

10:10-10:55-Տեխնոլոգիա

11:05-12:40-Ընտրության գործունեություն

12։40-12:55-Ընդմիջում

12։55-14։00-Նախագծային գործուներություն

14:00-14:30-Օրվա լուսաբանում


16/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:05-Խեցեգործություն

10:10-10:55-Ճամբարային պարատուն

11:05-12:40-Նախագծային գործունեություն-Թեյախմություն

12։40-12:55-Ընդմիջում

13։55-14։00-Մարզական

14:00-14:30-Օրվա լուսաբանում


17/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-10:55-Նախագծային գործունեություն

11:05-12:40-Ընտրության գործունեություն

12։40-12:55-Ընդմիջում

13։55-14։00-Նախագիծ

14:00-14:30-Օրվա լուսաբանում


18/01/19

09։00-09։30-Ընդհանուր պարապմունք

09։30-13:30-Այցելություն Էջմիածին

14:00-14:30-Օրվա լուսաբանում