Ուսումնական ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան

Փետրվարի 19… Կարծես սովորական օր լինի,այդպես չէ՞։Սովորական հինգշաբթի կլիներ,եթե չլիներ նա…Մի հիասքանչ և հանրահայտ գրող,մարդ ով թողեց իր հետքը հայոց գրականության մեջ և ոչ միայն։Նա մեր գրականությունը հասցրեց մի ուրիշ մակարդակի և վերջում թողեց ավելի քան հարյուրավոր բանաստեղծություններ,առակներ և ստեղծագործություններ։Նա՝ ամենայն հայոց բանաստեղծը,Հովհաննես Թումանյանն է։Եվ փետրվարի 19֊ին լրացավ նրա 151 ամյակը։

Հովհաննես Թումանյանի 151 ամյակի կապակցությամբ,որոշեցինք կազմակերպել ճամփորդություն դեպի Հովհաննես Թումանյանի թանգարան։Սկզբում օպերայից քայլքով գնացինք դեպի թանգարան,և իհարկե Թումանյան արտասանեցինք ճանապարհին։Թանգարան հասնելուց անմիջապես հետո ունեցանք շրջայց թանգարանով մեկ։Քանզի՝ դեռ փոքրուց շատ եմ եղել այդ թանգարանում,ամեն բան արդեն ծանոթ էր։Շրջայցից հետո փոքրիկ,բայց շատ հետաքրքիր ներկայացում կատարվեց,որի մեջ նաև խաղում էր մեր դասընկերը։

Ճամփորդությունը անցավ շատ հետաքրքիր և մտերմիկ միջավայրով։Շնորհակալ եմ տիկին Սոֆյաին այս ճամփորդությունը կազմակերպելու համար…

Գյումրի

Ինչպես հայտնի է շատերին Գյումրի քաղաքը ըատ մեծության երկրորդն է ամբողջ Հայաստանում:Շիրակ մարզում գտնվող քաղաքը հայտնի է իր տեսարժան վայրերով և հին պատմությամբ:
Գյումրին հիմնադրվել է V դարում: Այն հին և միջին դարերում անվանվել է Կումայրի, մինչև 1837 թ-ը՝ Գյումրի, 1837-1924 թթ-ին՝ Ալեքսանդրապոլ, 1924-90 թթ-ին՝ Լենինական:

Գյումրին իր պատմության ընթացքում ցեղային բնակատեղիից վերածվել է նախարարական նստավայրի, բերդ-ամրոցի, բերդաքաղաքի, կարգվել գավառական կենտրոն՝ այս ամբողջ ընթացքում պարբերաբար դառնալով պատերազմական գոտի:

Բայց մեկ է քաղաքը միշտ կանգուն է եղել, դիմակայել է ցանկացած փորձության, շարունակ զարգացել է, կառուցապատվել, տարածվել, մշտապես ունեցել է զարգացած տնտեսություն և մշակույթ, եղել է կարևոր ռազմաքաղաքական և տնտեսական տարածաշրջան:Գյումրին իր բնակչության քանակով ու մշակութային նշանակությամբ Հայաստանի երկրորդ քաղաքն է, գտնվում է հյուսիս-արևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, մայրաքաղաք Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հա։


Ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մ։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։Գտնվում է 8-9 բալանոց սեյսմիկ գոտում։ Վերջին ուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1988 թ. դեկտեմբերի 7-ին։ Նախորդ երկրաշարժը տեղի է ունեցել 1926 թ. հոկտեմբերի 22-ին։

Ճամփհորդություն դեպի եկեղեցի և Մուսալեռ

Այսօր ՝դեկտեմբերի 14-ին 8.5 դասարանի սովորողների հետ միասին ունեցանք ճամփհորդություն դեպի Մուսալեռ: Ունեցանք նաև հեգևոր զրույց Արգավանդի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգորի հետ: Ճամփորդությունը բաժանվեց երեք մասերի ՝ այցելություն դեպի եկեղեցի ,այցելություն դեպի Մուսալեռ և մեր՝ սովորողներիս խոսակցությունները,խաղերը և այլն :Սկսենք եկեղեցուց .

Երբ եկանք եկեղեցի առաջինը ինչ աչկիս ընկավ դա եկեղեցու փոքր չափսերն էին :Համեմատած մնացած եկեղեցիների հետ նա փոքր է , բայց իր կարևորությունը և նշանակությունը չափսի պատճառով չի կորցրել և չի էլ կորցնի: Եկեղեցին շատ գեղեցիկ էր և հյուրընկալ :Քահանայի հետ խոսակցություն ունենալիս քննարկեցինք բամբասանքը, երդումը, և այլ թեմաներ: Խոսեցինք նոր և հին կտակարանների մասին ,ինչով են իրարից տարբերվում ,խոսեցինք եկեղեցու առկա լինելու իմաստի մասին :Տալով բազմաթիվ դժվար և հետաքրքիր հարցեր ստացանք մեր հարցերի յուրօրինակ պատասխանները :Վերջում այն երեխաները ովքեր որ մկրտված էին համբուրեցին խաչը և խաչակնքվեցին ,իսկ մյուսներին քահանան օրհնեց խաչով :

Դեպի Մուսալեռ և դեպի Արգավանդ ճանապարհներին բոլորս խաղում էինք ,զրուցում և դէ իհարկ է կապիկություններ էինք անում :Չնայած նրան ,որ շուտով փոխվելու ենք իններորդ դասարան ,մենք մինչ դեռ մեր հոգիներում փոքրիկներ ենք մնացել :Սկսեցինք իրար նկարել ,կապիկություններ անել ,խաղալ,քննարկել քահանայի պատասխանները ,Մուսալեռի գեղեցկությունը :Ճանապարհին ունեցանք շատ ուրախ տրամադրություն ,որը երկար ժամանակ պահպանվեց :

Մուսալեռում գեղեցկության չափ և սահման չկար :Բարձրացանք տասնյակ աստիճանների վրայով և հոգնեցինք ,բայց Մուսալեռի գեղեցկությունը այդ տանջաքներից ավելիին էր արժանի :Այդ թեթև մառախուղը,մերկացած ծառերը և ցուրտ քամին ստեղծեցին մի հրաշալի ձմեռային մթնոլորտ ,միայն թե ձյունն էր պակասում :Մուսալեռում նկարեցինք բազում-բազում նկարներ որոնք շատ ծորն են տպավորվել մեր մեջ :

Ընդհանուր ճամփհորդությունը ստացվեց հրաշալի :Շատ հավես և հետաքրքիր անցավ …

,,Չարենցի հետ չարենցյան քաղաքում,, 

Մեծ բանաստեղծ Չարենցի ծննդյան առթիվ մենք ,,Չարենցի հետ չարենցյան քաղաքում,, նախագծով մենք այցելեցինք Չարենի տուն-թանգարան և այգին, ուր գտնվում է Չարենցի արձանը:


Սկզբում գրադարանում հավաքվեցինք և, իհարկե, Չարենց արտասանելուց հետո նոր գնացինք դեպի երթուղային :


Երթուղայինը մեզ թողեց Չարենցի արձանից ոչ հեռու, դեպի արձան մենք ինքներս քայլեցինք: Քայլելուց մենք նորից արտասանեցինք Չարենց: Երբ հասանք բանաստեղծիարձանի մոտ, սկսեցինք պարել մեր ազգային պարերը և, դե իհարկե, Չարենց արտասանեցինք:


Պարերը շատ հավեսով պարելուց հետո մենք քայլելով ուղևորվեցինք դեպի Չարենցի տուն- թանգարան: Մենք այդպես էլ չդադարեցինք արտասանել Չարենց: 


Չնայած նրան, որ մենք այսօր չմտանք Չարենցի տուն թանգարան, այսօրը Չարենցի պես շատ հավես անցավ :

Մաթոսավանք

Մաթոսավանքը Հայ առաքելական եկեղեցու համարիլ է ,որը գտնվում է Տավուշի մարզում ՝ Դիլիքջան քաղաքից 4կմ արևմուտք ՝ Ջուխտանք վանքի դիմացի լեռնաշրջանին ՝ Շամախյան գյուղից ոչ հեռու : Եկեղեցին կառուցվել Է 1205 թվականին կիսամշակ խոշոր քարերով։Կառուցումը ավարտվել է ՝ 1251 թ.-ին :

Ճամփհորդություն դեպի Զանգու գետ 

Ապրիլի 27-ին մենք գնացինք Զանգու գետի հետքերով (Զանգու գետը նույն Հրազդան գետն է ): Մենք իրականացնում քինք ,,Գետը քաղաքում ,, նախագիծը :Մենք երկար քայլում էինք :Ճամփհորդությունը անցավ շատ հետաքրքիր ,բայց հոգնացուցիչ :Մենք այդպես շրջեցինք Երևանի մեծ մասով :Մենք այնպիսի տեղերով անցանք որ կարծես այդ վայրերը ,,թաքնված ,, ,,պահված,, լինեին ,կարծես թե այնտեղ երբեկ էլ մարդ չկար :Այնտեղ շատ հանգիստ էր :Ահա այսպես էլ անցավ մեր ճամփհորդությունը:

Ճամփհորդություն դեպի ձկնաբուծարան

Մենք ամսի 25-ին գնացինք Մասիսի ձկնաբուծարան :Այնտեղ մենք տեսանք տարբեր տեսակների ձկներին :Ձկներին պահում են առանձին ըստ իրենց տեսակներին ,և պահում են շատ մեծ լողավազաններում :Այն ջուրը որը արդեն ձկների համար պիտանի չէ ,նրանք խողովակների օգնությամբ այն թափում են :Եվ այդպես այդ ձկնաբուծարանի մոտ մի փոքրիկ ճահիճ կա :Շատ երեխաներ փորձում էին ձուկ բռնել ,բայց չեր ստացվում :Հետո մենք գնացինք Սուրբ Թադեոս եկեղեցին ,մոմ վառեցինք :Իսկ հետո մենք պաղպաղակ կերանք և գնացինք դպրոց :Այս ճամփհորդությունը շատ հետաքրքիր անցավ :