Թարգմանություն
Երիտասարդ տիրուհին և նրա հյուրերը
Ափխազական առակ
Երիտասարդների մոտ հարսանիքից հետո եկան հյուրեր: Այդ ժամանակ ամուսինը տանը չէր: Ցանկանալով ցույց տալ իր հյուրընկալությունը՝ երիտասարդ տիրուհին գնաց և բռնեց երկու հավ:Նա ցանկանում էր միայն մեկ հրավը եփել, բայց չիգիտեր, թե որը ընտրեր : Նրա շփոթությունը նկատեց հյուրերից մեկը:
-Մեկը եփիր, իսկ մյուսը տապակիր,- ժպտալով նրան խորհուրդ տվեց հյուրը:
Շփոթված տիրուհին ստիպված մորթեց երկու հավերը:
‹‹Իմ կյանքի ժամերը…››
Իմ կյանքի ժամերը անցնում են շատ արագ : Նրանք կարծես կայծակնային արագությամբ անցնում են, և ես չեմ հասցնում դա նկատել , այդպես էլ անցնում է իմ ժսմանակը :
Իմ կյանքի ժամերը շատ հետաքրքիր են անցնում՝ մեկ- մեկ ժպիտով ,մեկ- մեկ մռայլ դեմքով, մեկ- մեկ էլ՝ հետաքրքրասիրությամբ :Բայց այդ ամենի ժամանակ ես միշտ հիշում եմ, որ իմ ժամանակը պետք է օգտագործեմ խելքով ՝ չծախսեմ այն հենց այնպես,և դա բոլորին է վերաբերվում:
‹‹Ամեն մարդ իմ նմանակն է››
Ամեն մարդ ինձ նման է :Ինչքան էլ իրարից տարբեր լինենք , մեկ է ՝ մենք իրար նման ենք ՝ մենք նույն շնչող, տեսնող, ապրող, մտածող էակն ենք: Ես մտածում եմ, որ բոլոր մարդիկ հանդիպած կլինեն մի մարդու, ով իրենց պես է, դա լավ է, թե՝ վատ, արդեն դուք մտածեք , օրինակ ՝ինձ համար լավ է ,քանի որ կարողանում ես գտնել այնպիսի մարդու,ով քեզ մտերիմ է և հարազատ :Այդպիսինն են նաև ընկերները :