Բնագիտական թարգմանություն ռուսերենից

Лимон — растение, приятное во всех отношениях: во время цветения наполняет воздух цитрусовым ароматом, вытягивает из воздуха лишнюю влагу. Листья выделяют огромное количество целебных веществ, стерилизуя пространство вокруг себя. Дерево любит солнечные ванны, регулярный полив и сухую почву. Больше всего лимонов в течение года дает Павловский сорт

Կիտրոնը բույս է ,որը հաճելի է բոլոր առումներով. ծաղկելու ժամանակ,այն լցնում է օդը կիտրոնի բուրմունքով , քաշելով օդից ավելորդ խոնավությունը:Տերևները առաջացնում են շատ մեծ քանակի առողջարար նյութեր,մանրէազերծելով տարածություն իր շուրջ:Ծառը արև է սիրում,օրական ջրում և չոր բացատ:Տարվա մեջ ամենաշատ քանակի կիտրոնները տալիս է Պավլովսկու տեսակը:

Թարգմանությունը ՝Աստղիկ Ավագյան և Մանե Նուրջանյան

Տանը

Շարունակիր դասարանում սկսած առաջադրանքները․ կատարիր չկատարածներդ։

Աստղանիշերի փոխարեն լրացնել համապատասխան տառերը։
Առանձնացնել ընդգծված բառերի արմատները։

«Այս մարդը արաբ էր, անունը՝ Խալիլ։ Ութ տարեկան տղայից խոշոր չէր նա, բայց, ինչպես իմ Խոսրով քեռին, շատ խոշոր բեղեր ուներ։ Վաթսունը անց էր հավանաբար։ Չնայած բեղերին, սակայն, նա հոգով ավելի երեխայի, քան հասուն մարդու նման լինելու տպավորություն էր թողնում։ Աչքերը երեխայի աչքեր էին, բայց ասես լցված էին տարիների հուշերով, երկար տարիների, որոնց ընթացքում բաժանված էր եղել խորապես սիրելի բաներից, ինչպես գուցե իր բնիկ երկրից, իր հորից, մորից, եղբորից, իր ձիուց կամ մի որևէ այլ բանից։ Գլխի մազերը փափուկ էին, խիտ, այնքան սև, որքան եղել էին միշտ, և ձախ կողմից բաժուկ արած, ճիշտ այնպես, ինչպես հին երկրից դեռ նոր Ամերիկա գաղթած ծնողները սովորեցնում էին իրենց փոքր տղաներին։ Նրա գլուխն իրոք որ դպրոցականի գլուխ էր, բացի բեղերից. այսպիսին էր նաև մարմինը, բացի լայն ուսերից։ Անգլերեն չգիտեր, միայն մի քիչ թուրքերեն էր խոսում, մի քանի բառ քրդերեն և շատ քիչ հայերեն, բայց բերանն էլ հազիվ էր բացում ընդհանրապես։ Ու երբ բացեր, խոսում էր մի ձայնով, որ ասես ոչ այնքան իրենից էր գալիս՝ որքան հին երկրից։ Նաև խոսում էր այնպես, որ կարծես թե խոսելու անհրաժեշտությունը ցավ էր պատճառում իրեն, կարծես թե սրտաճմլիկ բան է, որ մարդ աշխատի արտահայտել այն, ինչ երբեք չի կարելի արտահայտել, կարծես թե իր ամեն մի ասածը կարող էր միայն ավելացնել այն վիշտը, որ արդեն կար իր մեջ»։

Տարեկան-տարի

Տպավորություն-?

Ծնողներ-ծնող

Դպրոցական-դպրոց

Քրդեր- ?

Ընդհանրապես-ընդհանու

Տանը

Տանը․ շաբաթ, կիրակի

Նկարագրելով Վան Գոգի «Գիշերը» նկարը՝ գրիր շարադրություն հետևյալ վերնագրերից որևէ մեկով։
«Գիշերվա կախարդանքը»
«Խորհրդավոր կապույտը»
«Աստղերի վալսը»
«Վան Գոգի վրձնի կախարդանքը»
«Կապույտը գույն չէ,․․․»

Աստղերի վալսը

Աստղերը պարում ,պարում են անդադար :Մի վրձին նրանց պտտեց  և նրանք շարունակում են պարել :Մի գիշեր,խաղաղ գիշեր սկսեց նրանց անդադար վալսը ,և այն չի պատրաստվում վերջանալ :Կապույտ Երկինքը նվագում է իր երաժշտությունը ՝ անդադար ,և Աստղերը պարում են իրենց վալսը :

download

Առանձնացնել հետևյակ բառերի ածանցները․
տաղանդավոր-ավոր
գեղատեսիլ- ?
անբարենպաստ-ան
ապերախտ-?
դժգույն-դժ
չտես-չ
փոքրիկ-իկ
աչք-ք
մարզիչ-իչ
հնադարյան-յան

Ընթերցանության նյութ։

 

Տանը

Տանը

Աշխատում ենք բառարաններով։
Գտնել հետևյալ բառերի հոմանիշները․


երկարածամ-երկար մազեր ունեցող
բորբ-տաք
անտարբեր- առհամարող
գեր-չաղ
ստոր-անազնիվ
ստահակ-անկարգ
տիտան-շատ մեծ ,հսկա
հուժկու-հզոր
գերագույն-ամենամեծ
պանդուխտ-օտարական

Ավարտին հասցրու՛ դասարանում սկսած աշխատանքդ։
Մի քանի նախադասությամբ նկարագրի՛ր Մարտիրոս Սարյանի հետևյալ նկարը։

Այս նկարը շատ գեղեցիկ է և հանգիստ :Իմ կարծիքով այնտեղ պատկերված է Հայաստանի մի փոքրիկ վայր :

gazelles-1926

Տանը

Տանը

Ստեղծագործական աշխատանք,,Եթե Աստված…

Եթե Աստված …

Եթե Աստված …:Աստված կարող է ամենինչ փոխել :Բոլորը նրանց հույսը Աստծո վրա են դրել :Եվ ,,Եթե Աստված,,-ով շատ խոսքեր եմ լսել .

-Եթե Աստված հիմա ինձ օգներ 

-Եթե Աստված այստեղ լիներ 

-Եթե Աստված կարողանար մեզ անմահացու դարձնել

Շատերն են օգտագործում այդ արտահայտությունը ,հավատալով Աստծոն :

Ձայնագրություն/տեսանյութ պատրաստիր հավանածդ հատվածի շուրջ: 

Տանը

Տանը

Նամակից առանձնացրումքեզ դուր եկած հատվածը :

Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Մեկնաբանիր ՝ինչու հենց այդ հատվածն ընտրեցիր :

Քանի որ այդ հատվածը շատ խորը իմաստ ունի :

Տանը մեծերից հարցազրրույց վերցրու,ինչ հատկանիշ կցանկանան տեսնել քո մեջ:

Տանը

Տանը․ շաբաթ, կիրակի 

Կազմել բարդ բառեր հետևյալ բառերով։
Տուն, ոսկի, աչ(ք), գլուխ, հաց, պատ,  ծառ։

Հյուրատուն ,ոսկեզարդ,աչքալուսանք ,գլխավոր ,հացատուն,պատուհան ,ծառատունկ :

Առանձնացրու հետևյալ բառերի արմատները․

տնամերձ-տուն մերձ
պատուհան-պատ հան
բազմաժանր-բազում ժանր
հեռադիտակ-հեռու դիտակ
քչախոս-քիչ խոսք
բաժակաճառ-բաժակ ճառ
պատշար-պատ շարել

Կետադրե՛լ։

Արա՛մ փակի՛ր դուռը։
Երատասարդն ասաց ,որ խնդիրներ են ծագել։
Ծերունին կարծում էր , թե աշխարհը նույնն էր մնալու։
Զանգի՛ր ինձ, երբ ավարտես։
Ու՞մ էր հարկավոր այսքան տանջանքս ,եթե աշխարհը չէր փոխվելու։

Ընթերցանության փաթեթ
Նշված փաթեթից որևէ ստեղծագործություն կարդա։ Մեկնաբանիր ընթերցածդ մի քանի նախադասությամբ։

Ես կարդացի Լեոանիդ Ենգիբարյանի ,,Ձնծաղիկ,, ստեղծագործությունը :Այն պատմում է դժվարությունների մասին:

Տանը

Տանը

Լրացնել բաց թողնված տառերը։
Անգիր սովորել։
Ձայնագրություն/ տեսանյութ պատրաստել։

ՊՏՈԻՂԴ ՔԱՂՈՂ ՉԿԱ

Պտուղդ քաղող չկա, 

Մասրենի, սարի մասրենի, 

Պատիվդ պահող չկա, 

Մասրենի, բարի մասրենի։

Ասում են՝ էլ մարդ չկա, 

Որ փնտրի քնքշանքդ փշոտ, 

Քեզ գրկի ու տաքանա, 

Մասրենի, ժայռի մասրենի։

Երեսիդ նայող չկա, 

Մասրենի, վայրի մասրենի, 

Կրքերիդ կրակը քեզ

Թող այդպես այրի, մասրենի…

Կանգնել ես քո բարձունքին, 

Մեկուսի, մենակ, մենավոր…

Իմ երես առած դարում

Դու լքված այրի, մասրենի։

Գտի՛ր  տեղեկություն մասրենու մասին․ ներկայացրու տեսանյութի/ ձայնագրության/ պրեզենտացիայի ձևով։

Տանը

Տանը

Շաբաթ և կիրակի
Ձայնագրի՛ր/ տեսագրի՛ր հետևյալ բանաստեղծություններից  մեկը/երկուսը։
«Հոգնել եմ» 
«Հորովելը»
«Չես ասի ոչ մի բառով»
«Ինչու հիշեցրի»
«Կգամ» 
«Ես կուզեի»
Բանաստեղծություններից որևէ մեկի վերնագրով շարադրություն գրիր։

Ես կուզեի

Ես կուզեի ,որ այս աշխարհում բոլորը բարի ,հոգատար ,արողջ լինեն :Կուզեի որ բոլորը մաքրասեր լինեն :Կուզեի ,որ թուրքերը և ադրբեջանցիները չլինեին :Կուզեի որ աղքատ մարդիկ չլինեին :Ես շատ բաներ կուզեի ….. 


Հետևյալ բառերը որպես կոչական օգտագործելով՝ կազմի՛ր նախադասություններ։
Անի, երիտասարդ, վարորդ, զինվոր, Էդիկ, տղա, Ռեքս, հիմար, մատուցող, աշակերտ։


Անի՛ , գնա խանութ:

Երիտասա՛րդ ձեզ համեստ պահեք:

Վարո՛րդ ,մի քիչ կամաց վարեք :

Զինո՛ր ,կրակիր հիմա :

Էդի՛կ ,դու չես լսում քո տատիկին :

Տղա՛ , դու շատ լավ գիտես գեռմաներեն :

Ռե՛քս ,եկ այստեղ :

Հիմա՛ր , գնա այստեղից :

Մատու՛ցող ,կմոտենաք ?

Աշակե՛րտ ,արի գրատախտակի մոտ :

Ընդգծի՛ր կոչականները։
Ինձ
մո՛տ արի, փոքրի՛կ։
Դուռը,
Արա՛մ, խնդրում եմ փակի՛ր։
Աղջի՛կ
, հերիք է խոսես։
Դասարա՛ն
, լռությու՛ն պահպանեք։
Տիկնա՛յք
և , բարի գալուստ։

Տանը

Տանը

Ընթերցի՛ր «Պապը» բանաստեղծությունը։ Ի՞նչ կասես բանաստեղծության մասին։Այս բանաստեղծությունը լավն է ,հետաքրքիր և պատմում է ինչոր մեկի պապիկի մասին:


 Պատմի՛ր քո պապի մասին։ Ի՞նչ հատկանիշներ կցանկանայիր ժառանգել նրանից (ինչո՞վ կցանկանայիր նրան նմանվել)։

Իմ երկու պապաիկներն ել շատ լավն են և բարի :Նրանք երկուսն էլ Արցախցի են :Իմ հայրական կողմից պապիկի անունը Սլավիկ է ,իսկ մոր կողմից պպապիկի անունը Էդուարդ :

Իմ Սլավիկ պապիկը շատ է սիրում ինչոր իրեր պատրաստել ոչ պետքական իրերից :Եվ արդյունքը անկրկնելի է լինում :Իսկ իմ Էդուարդ պապիկը շատ լավ է ճարտարապետության մեջ :Իմ Էդիկ պապիկը փորձում է ամենինչ պատրաստել իր ձեռքերով և նրա մոտ դա շատ լավ է ստացվում :Ահա այդ պատճառներով էլ ես կցանկանաի նրանց նման լինեի :

Կարող ես պատմել տեսանյութի միջոցով։