,,Այլընտրանքային պատմություն,, նախագիծ /,,ԱՐՑԱԽԸ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ,,

ԱՐՑԱԽԸ և ՀԱՅՈՑ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ

Այն փաստը, որ XXI դարում ջրային ռեսուրսները լինելու են ինչպես ժողովուրդների զարգացման անվտանգության կարևորագույն բաղադրիչներից մեկը, ոչ մի կասկած չի առաջացնում: Այսօր աշխարհի բոլոր անկյուններում շարունակաբար աճում է ջրային ռեսուրսների համար պայքարը, դրանց հասանելիությունը, անվտանգ և անխափան ջրամատակարարում ապահովումը ինչպես խմելու, այնպես էլ սոցիալ-տնտեսական կարիքների համար:

Զարգացող երկրներում մոտ 1 միլիարդ մարդու հասանելի չէ խմելու ջուր, իսկ 2,5 միլիարդը չունի սանիտարական ծառայությունների հասանելիություն:

Ջրային ռեսուրսների պակասը սրվում է նրանով, որ աշխարհի բնակչությունը բավականին արագ է աճում, պետք է նշել նաև գլոբալ տաքացումը:

Ջրային ռեսուրսի համար կոնֆլիկտը մարդկության համար նոր չէ: Հայտնի է Միջագետքում ջրային պատերազմի պատմությունը՝ Լագաշ և Ումմա քաղաք-պետությունների միջև: 1503 թվին Իտալիայի Ֆլորենցիա և Պիզա քաղաքների միջև կոնֆլիկտ սկսվեց Առնո գետի ընթացքը փոխելու Լեոնարդո դա Վինչիի և Մակիավելիի ծրագրերի շուրջ: 1975-ին հարավաֆրիկյան ուժերը մտան Անգոլա՝ գրավելու Ռուականայի հիդրոէլեկտրակայանը մտադրությամբ ՝ պաշտպանելու հարավ-արևմտյան Աֆրիկայի և Նամիբիայի ջրային ռեսուրսները նպատակով: Մերձավոր Արևելքը, ինչպես Աֆրիկան, ջրային անվտանգության առումով պայթուցիկ տարածաշրջաններից մեկն է:

Read More »

Սկիզբ հաղորդաշարի ,,Ազատության շունչը,, տեսաֆիլմի վերլուծություն

Դիտեցի Սկիզբ հաղորդաշարի ,,Ազատության շունչը,, տեսաֆիլմը: Այն իրենց վերջին ֆիլմն էր,և հետաքրքիր էր,թե ինչի մասին կլիներ այն:

Ազատությունը յուրաքանչյուր անձին սահմանադրությամբ տրված իրվունք է: Ընդհանրապես ազատությունը շատ հարաբերական բան է: Յուրաքանչյուրն ունի իր ազատության սահմանումը, և շատերի համար այն սահման չունեցող, յուրաքանչյուր գործողություն թույլատրող իրավունք է: Բայց ինչպես յուրաքանչյուր իրավունք ազատությունը նույնպես ունի սահման,և պետք չէ այն չարաշահել:

ԽՍՀՄ ժամանակ կարելի է ասել խիստ որոշված էր՝ ինչ են դիտելու քաղաքացիները հեռուստացույցով, ինչ տեղեկություն նրանք կկարդան թերթում,ինչպիսի երաժշտություն կլսեն,ինչպիսի շորեր կհագնեն և այլն: Բայց ԽՍՀՄ-ի «պերեստրոյկայից» հետո մարդիկ սկսեցին իրենց ավելի և ավելի ազատ զգալ: Սկսեցին հագնվել այնպես ինչպես,որ չէին կարող հագնվել առաջ,սկսեցին ուրիշ երգեր լսել,ուրիշ ֆիլմեր դիտել:Մարդիկ ազատ էին որոշելու մեջ ,թե ինչ լսեն,ինչ հագնեն, և նրանք ունեին ընտրության հնարավորություն: Մարդկանց տրվեցին ազատություն և նրանք այն վայելում էին: Կարելի է ասել,որ ԽՍՀՄ-ում մարդիկ փակված էին “իդեալական” աշխարհում և նրանք չունեին ազատություն: Նույն ջինսերը,ռոք երաժշտությունը և հանրահայտ կոկա-կոլան համարվում և ընկալվում էին որպես բուրժուական գաղտնի զենքեր:

Ես ուղակի զարմանում եմ՝ ինպե՞ս էին մարդիկ այդպես ապրում:Հիմա, երբ մենք ունենք լրիվ ազատություն՝ մեր հագուստը ընտրելու,ունենք հնարավորություն ընտրել՝ մենք ինչ ենք լսելու և դիտելու,շատ դժվար է պատկերացնել այդպիսի կյանք՝ առանց ազատության: Ազատությունը մեր կյանքի ամենակարևոր և գլխավոր ինքնաարտահայտման, զարգացման,ինքնակրթման ձևերից մեկն է: Յուրաքանչյուրս պետք է ունենանք մեր ազատ իրավունքը անելու ինչոր գործողություն,առանց ուրիշներին ցավ պատճառելու կամ վնասելու:

Ազատությունը նույնպես լինում է չարաշահել:Կարծում ես ՝ ախր այդ ազատ ազատությունը ինչպե՞ս կարող ես չարաշահել,ախր այն ամբողջությամբ ազատ է ՝ առանց սահման և առանց որևէ եզրագիծ բան է: Բայց վատագույն դեպքերում մարդիկ սկսում են առանց մարդու իրավունքը և նրա ազատությունը հարգելու նրան թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեբանական վնաս պատճառել:Չնայած հենց դա չի՞ ազատությունը, երբ դու անում ես ամեն բան, ինչ ցանկանում ես:Այսինքն ՝ ազատությունը կարող է լինել վատը:Կարծում եմ,որ մարդկանց պետք է տալ սահմանված ազատություն,չնայած դա արդեն ազատություն էլ չէ…

90-ականներում Հայաստանում նույնպես հայնվեցին առաջին ձայնագրման ստուդիաները և երգչախմբերը: Ամենահայտնիներից էր՝ ,,Արձագանք,, պրոդյուսերական կենտրոնը: ,,Արձագանք,,-ի օգնությամբ հայտնաբերվեցին շատ երգիչներ,ովքեր սկսեցին իրենց կարիերան:Իսկ հայկական հեռուստատեսությունը հայտնվել էր ճգնաժամում՝ հովհարային անջատումների պատճառով:

Հետևյալ տեսաֆիլմը ինձ նույնպես դուր եկավ:Հետաքրքիր էր ընդհանուր թեման և մատուցման ձևը:Հետաքրքիր էր դիտել և տեղեկանալ իննսունականներում հայկական երաժշտական եվ հեռուստատեսային ինդուստրիյաների զարգացման և առաջընթացման մասին:

,,Սկիզբ,, հաղորդաշարի Ստվերային դիվանագիտություն ֆիլմի վերլուծություն

Դիտեցի ,,Սկիզբ,, հաղորդաշարի Ստվերային դիվանագիտություն ֆիլմը։ Դիտեցի և ընտրեցի այն՝ իր վերնագրի պատճառով, շատ հետաքրքրեց՝ ինչեր են թաքցրել մեզնից,և ինչ ստվերային դիվանագիտության մասին է խոսքը:

ԽՍՀՄ֊ն արդեն գոյություն չուներ,և շատ երկրներ արդեն անկախացել էին։ Թուրքիան թիկունք է կանգնում Ադրբեջանին, Ուկրաինան և Բելառուսը դեռ ԽՍՀՄ֊ին ՄԱԿ֊ի անդամներ էին, Մոլդովայի թիկունքին էլ Ռումինիան է։ Ի՞սկ ինչ կարելի էր ասել Հայաստանի մասին։Կարելի էր ասել այն,որ նա երկու կողմից թշնամիներով շրջապատված է, հյուսիսում Վրաստանն է,հարավում Իրանի մեծ մասամբ ադրբեջանաբնակ նահանգները,իսկ Ռուսաստանի հետ ընդհանուր սահման չկա։
Մեծ մասամբ ռազմական գործողությունները տեղի էին ունենում Արցախա֊Ադրբեջանական սահմանին,բայց ժամանակ անց պարզվեց ,որ միայն Ադրբեջանը չէր մեր հակառակորդը։Կային նաև ուրիշ վտանգներ, որոնք չեզոքացնելու համար հարկ էր լինում կազմակերպել գաղտնի դիվանագիտական հանդիպումներ։

Այդ պահից ինձ հետաքրքրեց,թե ինչը՞ կլիներ այդ հանդիպումների քննարկման թեման,ո՞ր երկրները կմասնակցեին և ո՞վքեր կներկայացնեին նրանց:

Ժնևում տեղի էին ունենում հանդիպումներ,որտեղ ներկա էին լինում Հայաստանի,Թուրքիայի,Ադրբեջանի,Ռուսաստանի և ԱՄՆ֊ի ներկայացուցիչները։Հանդիպումների ժամանակ,եղել են դեպքեր,որ ճնշել են Հայկական կողմին,նաև եղել է որ մնացած չորս երկրները միակարծիք փորձել են իրենց դիրքորոշումը պարտադրել Հայաստանին։

1993թ. ին Թուրքիայի նախագահ Թուրգութ Օզալը սկսեց սպառնալ Հայաստանին,որ եթե հայկական կազմավորումները դուրս չգան նախկին ԼՂՀ֊ի ինքնավար մարզին չպատկանող տարածքից,ապա նրանք կմիջամտեն պատերազմին։Ստացվեց այնպես,որ իր սպառնալիքից միքանի շաբաթ անց Օզալը վախճանվեց։

Թուրքիան ուղարկեց հուղարկավորությանը մասնակցելու հրավեր,և արդյունքում Օզալի հուղարկավորությանը մասնակցեց Հայաստանի պատվիրակությունը՝ պետության ղեկավարի մակարդակով։

Կարծում եմ,որ տարօրինակդիվանագիտական քայլ էր Հայաստանի կողմից։
Ադրբեջանին ձեռնտու էր կռիվը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։Այդպես նրանք ստացան օգնություն մոջահեդներից ։

1992թ. ֊ին մայիսի 7ին , Իրանի նախագահի նախաձեռնությամբ տեղի էին ունենում բանակցություններ ՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև։ Եվ հենց նույն օրը սկսում է Շուշիի ազատագրման օպերացիան։ Այդ հանդիպման ժամանակ Վահան Փափազյանին մոտեցավ Իրանի արտգործնախարարը և ասաց,որ լուրեր կան,որ հայկական զորքերը մտել են Շուշի։ Նա ասաց,որ տեղյակ չէ այդ ամենի մասին։ Նա կապվեց նախագահի աշխատակազմի հետ ,ունեցավ կես րոպեանոց խոսակցություն,որից հետո Լևոն Տեր Պետրոսյանի մոտ գնաց և տեղեկացրեց որ զորքերը արդեն Շուշիում են։

Հաշվի առնելով այն փաստը, որ ավելի մանրամասն եմ ծանոթ Արցախյան շարժման մանրամասներին, նկարագրված նյութը չեմ դիտարկում որպես Արցախյան շարժման դիվանագիտական ձեռքբերում: Զինադադարը հաջողվեց կնքել 1994 թվականի մայիսի 12-ին եռակողմ`Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից` Ռուսաստանի միջնորդությամբ:
Ինձ շատ դուր եկավ հետևյալ հաղորդումը և նրա ձևաչափը։ Երբեք չէի մտածի,որ այսպիսի հետաքրքրությամբ կդիտեմ այսպիսի հաղորդումներ։

Սկիզբ հաղորդաշարի ,,Պարտադրված պատերազմ,, ֆիլմի վերլուծություն

Դիտեցի Սկիզբ հաղորդաշարի ,,Պարտադրված պատերազմ,, ֆիլմը: Հետաքրքրեց՝ ինչ պարտդրված պատերազմի մասին է խոսքը:

Ֆիլմը պատմում էր Արցախյան պատերազմի մասին: Իրադարձությունները տեղի էին ունենում ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ,որը նաև հադիսացել է Արցախյան պատերազմի հիմքը: Արցախը հայտնելով,որ ցանկանում է միանալ Հայաստանին, պատճառ հանդիսացավ Ադրբեջանի կողմից լայնամշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար:Սակայան հայատյաց գործողությունները ուղղված հայ ազգի վերացման Ադրբեջանը սկսել էր դեռ վաղուց:Նա սկսել է վերաբնակեցնել հայկական տարածքները ՝ ադրբեջանցիներով:

1988թ.-ին փետրվարի 27-ին հայատյաց գործողությունները Բաքվից 20կմ հեռու՝ Սումգայիթ քաղաքում ,վեր են ածվել ցեղասպանության:Սպանվել են հայեր՝ երեխաներ,կանայք,ծեր մարդիկ, և արդյունքում հայաթափել Սումգայիթը:

Ադրբեջանի իշխանությունը որոշում կայացրեց,և Արցախի բոլոր հայաբնակ քաղաքների մերձակայքում հիմնել էր ադրբեջանական գյուղեր: Այդպես ադրբեջանաբնակ գյուղերի օղակի մեջ էին հայտնվել՝ Ստեփանակերտը,Մարտակերտը, Հադրութը և Մարտունին:Կենտրոններն իրար կապող ճանապարհների վրա նույնպես ադրբեջանաբնակ գյուղեր էին:Իսկ ճանապարհներն անցնում էին Աղդամով և Ֆիզուլիով:Այդպես նրանք վերահսկողության տակ էին պահում հայկական բնակավայրերը:

Ստեփանակերտը գնդակոծվում էր Կրկժանից և Շուշիից:Հաշվի առնելով,որ երկուան էլ,քան Ստեփանակերտը ,այդ հանգամանքը առավելություն էր տալիս թշնամուն: Կրկժանը հաջողվեց վերցնել մեր ջոկատների կողմից,սակայն Շուշին բերդաքաղաք էր,և թվում էր,թե անհնարին էր այն գրավելը: Շուշիի ազատագրման գործողությունը նախատեսված էր 1992թ.-ի ապրիլի վերջին,հետո մայիսի 4-ին:Մարտավարական նկատառումներով այն մի քանի անգամ հետաձգվեց,պատճառներից էին՝ անսպասելի տեղացած ձյունը,պետք էր ապահովել զենքի և զինամթերքի պաշարները,պետք էր նախապես ամրապնդել Մարտակերտի և Ասկերանի պաշտպանական շերտերը:Շուշիի ազատագրումը ընթանում էր չորս ուղղություններով ,հիմնականում հարավային կողմով:

Այդպես հայկական զորքերը մայիսի 9-ին դիմավորեցին լուսաբացը Շուշիում:Հայկական զորքերը ունեցան հիթսունյոթ զոհ,հակառակորդը մոտ երեք հարյուր զոհ և վեց կամ յոթ հարյուր վիրավոր: Շուշիի ազատագրումից հետո պետք էր ազատագրել Լաչինը,որպեսզի ունենալ Հայաստանի հետ կապող ճանապարհ:

Հետևյալ տեսաֆիլմը ինձ շատ դուր եկավ,այն շատ հետաքրքիր էր:Հետևյալ ֆիլմի օգնությամբ ավելի մանրամասն ծանոթացա Արցախյան պատերազմի,Շուշիի ազատագրման և այլ հետաքրքիր իրադարձությունների հետ:Ֆիլմի օգնությամբ ծանոթացա ազատագրման շատ նրբությունների հետ,ինչպես նաև շարժման դիվանագիտական լուծումների ասպեկտների հետ:

Պլուտոն մոլորակի հայտնագործման պատմությունը

1930-ի փետրվարի 18-ին ամերիկացի աստղագետ Քլայդ Տոմբոն Լոուելի աստղադիտարանում (Ֆլայսթաֆ Արիզոնա, ԱՄՆ) հայտնաբերեց արևային համակարգի իններորդ մոլորակը `Պլուտոնը:
1840-ական թվականներին ֆրանսիացի աստղագետ Ուրբեն Լե Վերյերը կանխատեսում էր այն ժամանակ դեռ չբացահայտված մոլորակի դիրքը, Ուրանի ուղեծրի վերլուծության հիման վրա: Արդեն Նեպտունի (որը հայտնաբերվել է 1846 թ.) հետագա դիտարկումները աստղագետներին հուշել են, որ դրանից բացի, մեկ այլ մոլորակ ազդում է Ուրանի ուղեծրի վրա:
1906-ին Պերկիվալ Լոուելը, ով ստեղծեց իր իսկ անվանումով աստղադիտարան, նախաձեռնել էր արևային համակարգի իններորդ մոլորակը գտնելու ծավալուն նախագիծ, որը նա տվել է «X մոլորակ» անվանումը:
Մինչև 1909 թվականը Լոուելը և Ուիլյամ Հենրի Փիքինգերը հաշվարկել էին նրա համար մի քանի հնարավոր երկնային կոորդինատներ:
Լոուելը և նրա աստղադիտարանը շարունակեցին որոնել մոլորակը մինչև իր մահը 1916 թ., բայց այդ ամենը անօգուտ եղավ:
Առավել տխուր էր այն փաստը, որ նույնիսկ Լոուելի կյանքի ընթացքում նրա աստղադիտարանում ստացվել էին Պլուտոնի երկու անորակ պատկերներ (1915թ. Մարտի 19 և ապրիլի 7): Սակայն հայտնագործությունը տեղի չի ունեցել, քանի որ երկար սպասված մոլորակը հնարավոր չէր ճիշտ ճանաչել:
Կոնստանտ Լոուելի հետ (Պերսիվալ Լոուելի այրին) տասնամյա դատական գործի պատճառով, ով փորձում էր իր ժառանգության մաս կազմել Լոուել աստղադիտարանից և միլիոնավոր դոլարներ ստանալ, X մոլորակի որոնումը չվերսկսվեց:
Եվ միայն 1929-ին աստղադիտարանի տնօրեն Մելվին Սլիֆերը հրամայեց շարունակել որոնումները 23-ամյա Կանզաս Քլայդ Տոմբոյին: Այդ պահին նա նոր էր ընդունվել աստղադիտարան, բայց չնայած դրան ՝ Սլիֆերը ընտրեց նրան: Տնօրենը տպավորված էր երիտասարդ աշխատողի աստղագիտական գծագրերով:
Տոմբոն աստղադիտարանի 13 դյույմանոց աստղագրությունն օգտագործել է տարբեր գիշերների երկնքի նույն մասի լուսանկարներ ստանալու համար: Պատկերները համեմատելու համար օգտագործվել է շողոքորթ մանրադիտակ, ինչը հնարավորություն է տվել արձանագրել երկնային մարմինների շարժը:
1930-ի փետրվարի 18-ին ՝ գրեթե մեկ տարվա աշխատանքից հետո, հունվարի 23-ից 29-ը Տոմբոն հայտնաբերեց պատկերների մեջ շարժվող առարկա: Հունվարի 21-ի ցածրորակ լուսանկարը հաստատեց դրա գոյությունը: X մոլորակը հայտնաբերվեց:
«Պլուտոն» անվանումը առաջարկել է 11-ամյա անգլիացի Վենետիկ Բուրնի կողմից, ով մինչև իր մահը ապրեց Անգլիայում (30 ապրիլի,2009թ.): Վենետիկը հետաքրքրված էր ոչ միայն աստղագիտությամբ, այլև դասական առասպելաբանությամբ, և որոշեց, որ այս անունը (հին հռոմեական ստորերկրա աստծո անվան տարբերակը) հարմար է այդպիսի մութ ու ցուրտ աշխարհի համար:
1930-ի մայիսի 1-ին Լոուելի աստղադիտարանային շրջանի կազմում պաշտոնապես հայտարարվեց, որ մոլորակը կոչվելու է Պլուտոն անունով: Անունն առավել ևս հաջողված էր թվում, քանի որ նրա առաջին տառերը ՝ «Պ» և «Լ», կրկնում էին Պարսիվալ Լոուելի- ի անվան և ազգանվան առաջին տառերը:
Պլուտոնի հայտնաբերման համար Քլայդ Տոմբոն պարգևատրվել է Լոնդոնի Թագավորական աստղագիտական ընկերության Հաննա Ջեքսոն-Գվիլտ մեդալով (1931)` Ուիլյամ Հերշելի պատկերով և այլ մրցանակներով:
Պլուտոնը ի սկզբանե համարվում էր մոլորակ, բայց այժմ այն համարվում է գաճաճ մոլորակ և Կուպեր գոտու ամենամեծ օբյեկտը: Այս երկնային մարմինը, որը բաղկացած է հիմնականում քարից և սառույցից, նախատիպն է տրանս-Նեպտունի օբյեկտների համար ՝ «պլուտինո» անունով:

Աղբյուրը՝ https://eadaily.com/ru/news/2019/02/18/etot-den-v-istorii-1930-god-otkrytie-planety-pluton
Թարգմանեց՝Աստղիկ Ավագյանը

«Մոնա Լիզա» նկարի պատմությունը

«Մոնա Լիզա» նկարի պատմությունը

Հավանաբար աշխարհում ավելի հայտնի կտավ չկա, քան Մոնա Լիզան: Այն հայտնի է բոլոր երկրներում ՝ տարածված է որպես ճանաչելի և գրավիչ պատկեր: «Մոնա Լիզան» իր չորս հարյուրամյա պատմության ընթացքում ապրանքային նշան է եղե, առևանգման զոհ է դարձել, հիշատակվել է Նաթ Քինգ Քոլի երգում, նրա անունը մեջբերվել է տասնյակ հազարավոր հրապարակումների և ֆիլմերի մեջ ,իսկ «Mona Lisa- ի ժպիտը» արտահայտությունը դարձել է կայուն արտահայտություն:

«Մոնա Լիզա» նկարի ստեղծման պատմությունը

Ենթադրվում է, որ նկարը Դել Ջոկոնդո անունոով, տեքստիլի վաճառականի կնոջ ՝ Լիզա Գերառդինիյի դիմանկարն է: Պատկերը նկարելու ժամանակահատվածներն էին՝ մոտավորապես 1503-ից 1505-ը : Կտավը ստեղծել էր Լեոնարդո դա Վինչին: Միգուցե, եթե նկարը նկարվեր մեկ այլ նկարիչի կողմից, ապա այն այդքան առեղծվածային չէր լինի:

Այս 76.8 x 53 սմ չափսի արվեստի գործը նկարված է յուղաներկերով, բարդու փայտից պատրաստված տախտակի վրա: Նկարը գտնվում է Լուվրում, որտեղ նրան հատկացվել է հատուկ սենյակ, որը կրում է իր անունը: Նկարը հենց ինքը նկարիչը բերեց Ֆրանսիա, ով տեղափխվել էր այդտեղ Ֆրանցիսկ I թագավորի հովանու ներքո:

Առասպելներ և ենթադրություններ

Պետք է ասել, որ լեգենդար և անսովոր շրջապատում է գտնվում այս կտավը միայն վերջին 100 տարվա ընթացքում ՝ Թեոֆիլ Գաուտիերի թեթև ձեռքով, ով գրել է Ջակոնդայի ժպիտի մասին: Դրանից առաջ մարդիկ հիանում էին նկարչի վարպետությամբ ՝ դեմքի արտահայտություններ փոխանցելու, վիրտուոզ կատարման և պատկերների գույների, աշխույժության և բնականության պատկերելու հարցում, բայց նկարում չեն նկատտել թաքնված նշաններ, ակնարկներ և կոդավորված հաղորդագրություններ:

Այժմ մարդկանց մեծ մասը զբաղված է Մոնա Լիզայի աշխարհահռչակ ժպիտի հանելուկով: Դա ուղակը ժպիտի ակնարկ է, շրթունքների ծայրերի մի փոքր շարժում: Գուցե ժպիտի գաղտնիքի գաղտնազերծումը կապված է հենց նկրի անվան հետ. Իտալերենով La Gioconda- ն կարող է նշանակել «ծիծաղելի»: Միգուցե այս ամբողջ դարերի ընթացքում Մոնա Լիզան ուղակի ծիծաղում էր մեզ վրա՝ երբ փորձում էինք լուծել նրա գաղտնիքը:

Այս ժպիտը բնորոշ է նկարչի շատ նկարների համար, օրինակ ՝ Հովհաննես Մկրտչի կամ բազմաթիվ այլ մադոննաների(«Madonna Benoit», «Madonna Litta») պատկերող նկարների:

Երկար տարիներ նկարի վրա գտնվող տիկնոջ ինքնությունը հետաքրքրություն էր առաջացնում, մինչ չեին գտնվել փաստաթղթեր, որոնք հաստատում են իրական Լիզա Գերառդինոյի գոյության փաստը: Այնուամենայնիվ, կան պնդումներ, որ նկարը Դա Վինչիի ինքնանկարն է,ուղակի կոդավորված է, ով միշտ ունեցել է ոչ ավանդական թեքոււմ , կամ նույնիսկ իր երիտասարդ ուսանողի և սիրեկանի ՝ Սալայ մականունով `Սատանանիկիղ: Որպես վերջին կարծիքի հաստատումներ,բերվու են այնպիսի ենթադրություններ, ինչպիսիք են այն,որ Սալայը, ով Լեոնարդոյի ժառանգն է, և հենց նա էլ եղել է Մոնա Լիզայի առաջին սեփականատերը: Բացի այդ, «Մոնա Լիզա» անունը կարող է լինել «Մոն Սալայ» -ի անագրամա (իմ Սալայը- թարգմանած ֆրանսերենից):

Այդ ֆոնի խորհրդավոր լանդշաֆտը մեծ հետաքրքրություն է առաջացնում դավադրության տեսաբանների և կողմնակիցների համար ,այն մտքի համար, որ Դա Վինչին պատկանում է մի շարք գաղտնի հասարակություններին: Այն պատկերում է մի տարօրինակ տարածք, որը մինչ օրս ճշգրիտ չի կարելի ճանաչվել,և գտնվել: Այն նկարված է, ինչպես և ամբողջ նկարը, սֆումատոյի տեխնիկայի մեջ, բայց գունային այլ սխեմայով ՝ կապույտ-կանաչավուն և ասիմետրիկ, աջ կողմը ձախին չի համընկնում: Բացի այդ, վերջին ժամաանակներս հնչել են պնդումներ, որ նկարիչը գաղտնագրում է տառեր Մոնա Լիզայի աչքերում, և թվերը `կամրջի պատկերի մեջ

Պարզապես նկար թե՞ գլուխգործոց

Անիմաստ է ժխտել այս նկարի գեղարվեստական մեծ արժանիքները: Այն բերածննդի ժամանակաշրջանի անվերապահ գլուխգործոց է և վարպետի աշխատանքում նշանակալի նվաճում է, ոչնչի համար չէ, որ հենց Լեոնարդոն ինքը բարձր գնահատեց իր գործը և երկար տարիներ չբաժանվեց նրա հետ:

Մարդկանց մեծ մասը ընկալում է զանգվածային տեսակետը և նկարը համարում է խորհրդավոր կտավ, գլուխգործոց, որը մեզնից անցյալին ուղարկել է արվեստի պատմության ամենավառ ու տաղանդավոր նկարիչներից մկի կողմից: Փոքրամասնությունը Մոնա Լիզայում տեսնում է անսովոր գեղեցիկ և տաղանդավոր կերպով կատարված պատկեր: Դրա առեղծվածը կայանում է նրանում, որ մենք դրան ենք վերագրում այն հատկանիշները, որոնք մենք ինքներս ենք ցանկանում տեսնել:

Առավել սահմանափակ, մարդկանց մի խումբի նկարը վրդովեցնում է : Այո, դա նույնպես պատահում է, հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է բացատրել վանդալիզմի առնվազն չորս դեպք, որի պատճառով կտավն այժմ պաշտպանված է անզրահաթափանց ապակով:

Ինչ էլ,որ եղել է Ջակոնդան շարունակում է գոյություն ունենալ և հիացնել դիտորդների բոլոր սերունդները ՝ իր խորհրդավոր կես ժպիտով և բաարդ չլուծված հանելուկներով: Գուցե ապագայում ինչ-որ մեկը կգտնի գոյություն ունեցող հարցերի պատասխանները: Կամ ստեղծեն նոր լեգենդներ:

Աղբյուրը՝https://muzei-mira.com/article/2147-zagadka-kartiny-mony-lizy-leonardo-da-vinchi.html

Կրթական ինքնավարություն/10-րդ դասարան/Դասարանական աշխատանք

Հարցեր

1 խումբ Նկարագրեք Երվանդ Դ-ի ժամանակաշրջանի մշակույթը։ Որոնք էին Վանի թագավորության գերագույն աստվածները և ինչ էին խորհրդանշում։ Կազմեք Վանի թագավորության արքայատոհմի ժամանակագրությունը։ Խումբ 2 Պատմեք Ամավիրի մասին Հայկազուն Երվանդականների ժամանակաշրջանի ընթացքում։ Ընտրեք Վանի թագավորության որևէ արքայի և պատմեք նրա մշակուլյաին ձեռքբերումների մասին։ Համեմատեք Վանի թագավորության նյութական մշակույթը Երվանդունիների հետ։ Աղբյուրներ

ԱրարատՈւրարտութագավորությունը՝վավերագրականֆիլմ

Վանիթագավորությունը

ՈՒՐԱՐՏՈՒՆՀԱՅԿԱԿԱՆԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԷԳԻՏԱԿԱՆՀԻՄՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ՄԻԱՎՈՐՎԱԾՄԵԿՖԻԼՄՈՒՄ

Հինշրջանիհայկականմշակույթիզարգացումը
Երվանդունիների մայրաքաղաք Արմավիր

Երվանդ Դ

Իտալական ֆաշիզմ

,,Իտալական ֆաշիզմ,,
Շատ դեպքերում մարրդկանց մոտ ֆաշիզմը ասոցացվում է Ադոլֆ Հիտլերի և նրա Գերմանական ազգային սոցիալիստական կուսակցության հետ: Այնուամենայնիվ, այս ավտորիտար ազգայնական քաղաքականության համար պետք է շնորհակալ լինել Իտալիային: Կոււրորեն ցանկանալով երկիրը մոխիրներից վերակենդանացնել և Հռոմեաան մեծ կայսրության հաջողությունները կրկնել՝ իտալացի բռնապետ Բենիտո Մուսոլինին արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի ֆաշիզմը իշխի Իտալիայում:
Իտալական ֆաշիզմի ծագումը
Ֆաշիզմը տոտալիտար նացիոնալիստական երկրի կառավարման տեսակ է, որի դեպքում իշխանությունը չի կարող անցկացվել ժողովրդավարական մեթոդներով: Լատիներենից թարգմանաբար նշանակում է ՝ֆասիա – հռոմեական թագավորների զորության խորհրդանիշ:1922թ.-ին ծնվելով արևոտ Իտալիայում,այն նվաճեց Եվրոպան, Հարավային Ամերիկան և նույնիսկ Ճապոնիան։ Ֆաշիզմի էությունը՝ տոտալիտար միանձնյա ուժի հաստատումն է, որի պայմաններում ճնշվում է ժողովրդի ազատության ցանկությունը `ամենադաժան ձևով:
Երկրի ներսում բոլորի ՝ նույնիսկ ամենատարրական ժողովրդավարական ազատությունների ոչնչացումը, առաջադեմ և այլախոհ կազմակերպությունների ջախջախումը, բացահայտ ահաբեկչական ռեժիմի հաստատումը, ինչպես նաև ագրեսիվ պատերազմների նախապատրաստումն ու անցկացումը ՝կատսրվում էֆաշիստական ռեժիմ հաստատելու և համաշխարհային գերիշխանություն ձեռք բերելու նպատակով:

Ֆաշիզմի զարգացումը Իտալիայում հնարավոր եղավ շնորհիվ հետևյալ նախաֆրյալների.

•Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակը:

•«Կորած հաղթանակը»

Պատերազմին մասնակցելը Իտալիաային չբերեց երկար սպասված շահույթը, բայց ամենակարևորը իշխանությունը չի կարողացել պնդել՝ միանալ խոստացված տարածքներին: Սուր քաղաքական ճգնաժամ, անվճարունակություն և խորհրդարանի իշխող լիբերալ կուսակցության անկեղծ թուլությունը:
Հետպատերազմյան շրջանում Իտալիան գտնվում էր տնտեսական ծանր ճգնաժամի եզրին: Առաջին աշխարհամարտի արդյունքը սարսափելի էր՝ գրեթե 700 հազար սպանված, ավելի քան մեկ միլիոն վիրավոր, ավերված գավառներ, արտաքին պարտք, գնի աճ, տարածված շահարկումներ: Պատերազմի ժամանակ Իտալիան կոորցրեց իր հարստության մոտ 1/3-ը, ժողովուրդը ընկճված և դաժանորեն վիրավորված եղավ փոփոխություններից:

Հակիրճ իտալական ֆաշիզմի մասին
Երկրում ստեղծված ծանր իրավիճակից օգտվեց Բենիտո Մուսոլինին, ով ցանկանում էր երկիրը վերածել մեծ կայսրության: Տեսնելով պրոլետարիատի, գյուղացիների և զինվորականների աճող դժգոհությունը նա կարողացավ բավարարել փոփոխությունների նրանց ցանկությունը:
Իտալական պետության արտաքին և ներքին քաղաքականության վարման թույլ կողմերը թույլ տվեցին 1919-ին Մուսոլինին դառնալ «Պայքարի միություն» կոչվող առաջին ֆաշիստական կազմակերպության կազմակերպիչ և գաղափարական ոգեշնչող: Դրա հսկայական մեծամասնությունը ներկայացնում էին նախկին առաջնագծի զինծառայողները, ովքեր ցանկանում էին Իտալիան տեսնել որպես հզոր ռազմական տերություն:

Մուսոլինին փորձեց հնարավորինս շատ երիտասարդներ ներգրավել ֆաշիստական կազմակերպություններին, քանի որ հենց նրա մեջ էր, որ նա տեսավ մի հզոր ուժ, որը կարող էր ուժեղացնել իր իշխանությունը:

Կուսակցության բոլոր ֆաշիստները կրում էին հատուկ պարեկային համազգեստ `սև վերնաշապիկներ, ինչի պատճառով էլ նրանց անվանում էին« սև վերնաշապիկավորներ »: Ողջույնի ժեստը – ձեռք,որը ձգվում էր դեպի առաջ, փոխառված էր հին հռոմեական լեգեոներներից:
Այն բանից հետո, երբ ֆաշիստական շարժումը ստացավ մեծ բուրժուազիայի աջակցությունը, Մուսոլինին հասկացավ, որ եկել է վճռական գործողությունների ժամանակը: 1922-ին նա կատարեց հեղաշրջում ՝ տապալելով թագավորին և այդ ժամանակ դառնալով ամբողջովին ֆաշիստական Իտալիայի միակ կառավարիչը:

Հաջորդ մի քանի տարիների ընթացքում Մուսոլինին, իր մանկլավիկներ հետ, զբաղվում էր ֆաշիզմին դեմ բոլոր կուսակցությունների և կազմակերպությունների ոչնչացմամբ: Իտալացի բռնապետի փորձը դուր եկավ այլ երկրների կառավարություններին, և ֆաշիզմը զարմանալի արագությամբ տարածվեց Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայի, Հունգարիայում, Ռումինիայում, Իսպանիայում, Խորվաթիայում, Արգենտինայում, Բրազիլիայում, Պորտուգալիայում և Ճապոնիայում :

Իտալիայում ֆաշիստական բռնապետության շրջանը ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտով:

Աղբյուրը՝https://obrazovaka.ru/istoriya/italyanskiy-fashizm.html

Թարգմանեց ՝Աստղիկ Ավագյանը

Սևավոր Գուժը

Սևավոր Գուժը
368
1914 թվականի ամառն էլ դեռ ոչ մի բանով չէր տաևբերվում հուրիեթի անցած-գնացած մյուս վեց ամառներից:Տարոն-Սասունի երկինքը էլի նույնն էր,արևը նույնպես,հավիտենական դաշտն ու լեռները գնվում էին իրենց տեղերում, անարյուն գետերն ու գետափները խաղաղ և հստակ հոսում էին իրենց սովորական ընթացքով:Ձյուն ու անձրև չկար,քամի և փոթորիկ նույնպես ,բնությունը հանդարտ էր,մարդիկ ուրախ էին և հանգիստ:
Մշո լայնածավալ դաշտը զուգված-զարդարված էր կիսականաչ ու նոր հասունացած արտերով,նրա 105 հայկական գյուղերից դուրս եկած անհամար գերանիներն ու մանգաղները՝ առավոտվանից մինչև ուշ երեկո,անընդհատ զրնգում էին յուրաքանչյուր ժամին, գերանի տարածության վրա բարձրացնում էին հազարավոր ցորենի,գարու և այլ հացաբույսերից հնձված ու դեզ եղած բարդոցները:
Փղանման սև-սև գոմեշները՝ լքված կոշտ ու կոպիտ-քոռ սայլերին,հեռու ու մոտիկ դաշտերից խուրձեր էին տեղափոխում գյուղեր,հանձնում կալսող հասակավոր մարդկանց ու պատանիներին:
Ինչպես միշտ,այնպես էլ այս թվականի հուլիս ամսին Տարոնի դաշտը գտնվում էր ՝կալերից ու սայլուղիներից բարձրացող փոշու, ամպերի և հողի 369 հալալ քրտինքի աշխատանքով: Մարդիկ պատրաստվում էին եկող տարվան,պատրաստվում էին իրենց կյանքը ապահովել՝ իրենց շտեմարանները նոր բերքով ու նոր բարիքներով հարստացնելու համար:
Տավարի նախիրները,ոչխարի ու գառների հոտերը ազատ կերպով շրջում էին ամեն տեղ,արածում,գիրանում, և առատ կաթ ու միս էին տալիս բոլորին:
Արհեստավոր մարդիկ ,դարբինը ,հյուսնը,որմնադիրը,կոշկակարը,դերձակը,բրուտը և այլերը՝ քրտնած դեմքերով ,կուռ բազուկներով ՝գործիքներ,հագուստ,կահ-կարասիներ էին արտադրում գյուղի և քաղաքի համար:
Երկրի վաճառականները և մանր առևտրականները մեծ հաջողությամբ առևտուր քին կատարում ,վաստակելով ոսկի և արծաթ :
Թուրքական կաշառակեր պաշտոնյաները և ձրիակեր թուրք հարուստ աղաները ,կա՛մ սրճարաններում նստած նարգիլե էին ծխում ,կա՛մ արաբական նժույգները նստած զբոսնում էին դաշտի գյուղերում,իրենց համար անուշ պատառներ էին լափում:
Սասունցի հայերը իրենց վարժ ու անդադար աշխատանքի շնորհիվ հուրիեթի խաղաղ տարիներին բավականաչափ հարստացել էին ,ձգտում էին ավելի բարեկեցիկ վիճակին հասնելու:
370
Հայ ժողովուրդը ամբողջապես նվիրված էր ստեղծագործ աշխատանքին,բոլորն էլ իրենց չափին համապատասխան գոհ էիմ և հանգիստ:Գյուղերը շեն էին ,բոլոր երդիներից ծուխ էր բարձրանում,տները լեփլեցուն էին օրորոցներով,մանուկներով,պատանիներով,հարս ու աղջիկներով,երիտասարդներով ու հասակավոր մարդկանցով: Կերուխումը,երգ ու պարը ,խնջույքը և ուրախությունը շարունակվեւմ էին,ամենուրեք կյանքը եռում էր,ոչ ոք չէր երազում,չէր գուշակում գալիքի մասին,սուք ու շիվան գուժող սև օրվա մասին:
Այդ բոլորի մեջ թերևս ամենից շատ հուսահատված ու անհանգիստ մարդը ես էի,որովհետև նյութական և մարմնական մեծ զոհաբերություններ կորցնելուց հետո ,մենք երկու եղբայրներս մեր սեփական միջոցներով ու աշխատանքով շինել, պատրաստել էինք երեսուն հատ նոր քամահար մեքենաներ,որոնց փայտային աշխատանքը ավարտված էր ,միայն պակաս էին մնացել երկաթե անիվներն ու մաղերը:Այս վերջինս եվրոպայի արտադրության էր ,իսկ մենք ամեն տարի ստանում էինք Խարդբերդից,այնտեղի հայ վաճառականների միջոցով:
Այս տարի նույնպես հույս ունեի,որ իմ առաջի պահաանջով կստանամ,սակայն ստացվեց հակառակը՝ իմ գրած նամակներին ոի հեռագրերին պատասխան չկար,գործիքները ուշացել էին,կալերի ժամանակը անցնում էր և մեքենաները այլևս չէին վաճառվում,371 հաճախորդները ամեն օր գալիս գնում էին,ճար ու հնար չէի գտնում,և այդպես ձեռքերս ծալած սպասում էի:
Ահա թէ ինչն էր իմ անհանգստության պատճառը:
Այդ տարիներ ,մեր գյուղում ,իր ընտանիքի հետ միասին ապրում թր մի անձնավորություն,որը վաճառական ազգականներ ուներ Խարբերդ քաղաքում ,և նա այդ գործում կարող էր ինձ օգնել:Իմ խնդրանքով այդ մարդը մի քանի նամակներ թր գրել իր բարեկամներին,պահանջել էր ,որ շտապ ուղարկեն գործիքները,բայց օրերը անցնում էին ապարդյուն,և պատասխան չկար:Համբերել չկարողանալով ,որպես վերջին փորձ ստիպված եղա վաճառականների հասցեին հեռագրով ամբողջ գումարը ուղարկել Խարբերդ,մտածելով ,որ գոնե կանխիկ գումարը նրանց կշահագռգռի և շուտով գործիքները կուղարկեն:Գումարը արդեն փոխանցված էր:Մի քանի օր անց ես նորից խնդրեցի այդ մարդուն,որ նա գնա քաղաք,արագ հեռագիրը տանի Խարբերդ ,վերջապես մի լուր ստանա ,մի հույս հաղորդի ինձ:Չմերժելով իմ խնդրանքը ,նա օգոստոսի 1-ին առավոտ ճանապարհվեց:Ամբողջ օրը աչքերս հառած ճանապարհին անհամբեր սպասում էի նրա վերադարձին,սակայն օրը ինձ համար արդեն տարի դարձավ,372 իսկ նա դեռ չէր երևում: