Կրթական ինքնավարություն 6.5 դասարան

Դասը-Պատմություն
Դասի թեման- Հռոմեական կայսրության ծաղկումն ու անկումը
Դասի նպատակը- Սովորեցնել սովորողներին վեր նշված թեման, լիարժեք հասկացնել այն նրանց
Դասի խնդիրը-Հասկացնել դասը յուրաքանչյուր սովորողի,ունենալ արդյունք յուրաքանչյուր սովորողի բլոգում

Դասի հարցերը՝
1. Պատմեք տերության 《ոսկեդարի》 մասին:
2. Համեմատեք Մարկոս Տրայանոս և Մարկոս Ավրելիոս կայսրերի գործունեությունը:
3 . Համեմատեք Հռոմեական արևելյան և արևմտյան նահանգները :

Աղբյուր ՝ Համաշխարհային պատմություն 6-րդ դասարան ,էջ 130- 134

Դասի արդյունքը
6.5 դասարանին մեկ շաբաթ դասավանդեցի և հասկացա ,որ ուսուցիչ լինելը դժվար գործ է: Պետք է հասցնել յուրաքանչյուր սովորողի հարցերին պատասխանել ,պետք է նրան օգնել և տրամադրել ուշադրություն:Դասրանը ընդհանուր առմամբ ինձ շատ դուր եկավ ,շատ ակտիվ և ունակ երեխաներ են:Երեխաները շատ հարցեր էին տալիս,որը ինձ շատ դուր եկավ ,ունեին հետաքրքիր մտքեր և երևակայություն:Առաջին դասին հասցրեցի պատմել դասը ամբողջությամբ և ծանոթացնել սովորողներին հարցերի հետ:Որոշ երեխաներ առաջին իսկ դասին պատասխանեցին որոշ հարցերի:Երկրորդ դասին արդեն շարունակում և լրացնում էին աշխատանքը:Հենց երկրորդ դասին երեխաները սկսեցին տալ ավելի շատ հարցեր համեմատ առաջին դասին:Այդ ժամանակ իմ գործը բարդացավ,քանզի յուրաքանչյուր սովորող ուներ իր հարցը և պետք էր հասցնել դասի ընթացքում պատասխանել յուրաքանչյուրի հարցին:Բայց չնայած բարդությունների դասը բարեհաջող ավարտվեց և շատ ուրախ եմ ,որ սովորողների մեծ մասը հասկացավ թեման, նաև շատերը ունեցան արդյունք իրենց բլոգներում…

7.1 դասարան. Կրթական ինքնավարություն

Առաջին դասի թեման է՝ Եվրոպական մայրամուտ

Հարցեր սովորողներին.

Առաջին խումբ ։

1. Հաստատեք կամ հերքեք այն միտքը ,որ պետք էր պարտադիր ընդունել Դասային միապետությունը։

2. Պատմեք ավատատիրության մասին և թվարկեք ավատատիրության անկման պատճառները ։

3. Համեմատեք Անգլիական և Ֆրանսիական ապստաբությունները

Երկրորդ խումբ ։

1. Թվարկեք ավատատիրության անկման դրական և բացասական կողմերը ։

2. Պատմեք դասային միապետության մասին։

3. Ինչպես ավարտվեցին Ֆրանսիական և Անգլիական ապստամբությունները

Երրորդ խումբ ։

1. Սահմանեք մանուֆակտուրա և համքարային կանոնադրություն հասկացությունները :

2. Դասային միապետության կառավարումը ինչով էր ուղեկցվում??

3. Պատմեք Անգլիական և Ֆրանսիական ապստամբությունների մասին :

Աղբյուր՝ Համաշխարհային պատմություն- Էջ 73-76

Հավելյալ աղբյուրներ՝

https://hy.wikipedia.org/wiki/%D4%BA%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB%D5%A1— Ժակերիա

https://youtu.be/XzIgpyZMXDE— Ժակերիա թարգմանություն

https://books.google.am/books/about/The_Decline_of_the_West.html?id=jYjYLoGSsQgC&printsec=frontcover&source=kp_read_button&redir_esc=y— Եվրոպական մայրամուտ՝ թարգմանություն

https://youtu.be/CGvwTo26iog— Watt Tyler՝ թարգմանություն

Տոնածառ զարդարելու ավանդույթը 

Ամենասկզբում տոնածառը սկսել են զարդարել Գերմանիայում: Ըստ լեգենդի այս ավանդույթի համար մենք պետք է շնորհակալ լինենք Մարտին Լյուտերին: Ամանորի նախաշեմին 1513 թ.-ին տուն վերադառնալիս նա հիանում էր աստղային երկնքով: Այնպիսի տպավորություն կար ,որ նրանք լուսավորվում էին ծառերի ճուղերի վրա : Երբ Մարտին Լյուտերը հասավ տուն ,նա որոշեց իր տեսածը իրականացնել ։Այդ պատճառով նա վերցրեց փոքր եղևնի ,դրեց սեղանին և զարդարեց այն մոմերով և աստղով,աստղն էլ նա տեղադրեց ծառի ամենավերևը ,որպես հիշատակ Բեթղեհեմյան աստղին:

Եվրոպական երկրներ այդ սովորությունը (տոնածառ զարդարելը) բերել է Պյոտր I-ը : Ըստ նրա հրամանի 1700 թ.-ից սկսաց, սկսել են ոչ միայն զարդարել տոնածառը ,այլ նաև տոնել Ամանորը: Բայց այդ ժամանակներում տոնածառը զարդարելը թանկ հաճույք էր ,և միայն հարուստ մարդիկ կարող էին դա իրենց թույլ տալ:Ռազմական ժամանակաշրջաններում ՝ 1914 – 1918 թվականները տոնածառ զարդարելը արգելել էին: Այդ ժամանակ ընդանում էր Առաջին համաշխարհային պատերազմը ,և ռուսական կառավարությունը արգելեց եղևնու օգտագործումը տոների ժամանակ ,քանի որ նրա ծագումը կապված էր թշնամի երկրների հետ: ԽՍՀՄ-ի ստեղծումից հետո , 20-ական թվականներին 20-րդ դարում այն արգելեցին արդեն կրոնական պատկանելիությունը հաշվի առնելով :

18-րդ դարի կեսերին խաղալիքները միայն ուտելիքից էին:Ճուղերը զարդարում էին պնդուկներով,մրգերով,քաղցրավենիքներով:18-րդ դարի հաջորդ կեսին թղթե աստղերով,ծաղիկներով:18-րդ դարում նաև ստեղծվեցին արծաթե խաղալիքները, փայլաշղթաները և այլն…

Թարգմանեց ` Աստղիկ Ավագյանը

Աղբյուրներ՝

Պատմության դասարանական առաջադրանք

1.Կազմեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարի ժամանակագրությունը;

1735-Եղվարդի հայտնի ճակատամարտում պարտության մատնելով թուրքերին` Նադիրը ստիպեց օսմանյան հրամանատարությանը զորքերը դուրս բերել այսրկովկասյան տարածաշրջանից:
1736-Շուտով Նադիրը Արցախը Գանձակի խանությունից անջատելով՝ դարձրեց առանձին վարչական միավոր
1751-Էմինը մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի թագավորական զինվորական ակադեմիա:
1759-Էմինը գալիս է Հայաստան
1770-Էմինը վերադառնում է Հնդկաստան
1772-լույս է տեսնում Մովսես Բաղրամյանի «Նոր տետրակ, որ կոչի յորդորակ» գիրքը
1773-հրատարակվում է «Որոգայթ փառաց» գիրքը
1790-Շահամիրյանի առաջարկությամբ վրաց թագավորը 1790 թ. հատուկ ուղերձ է հղում Պարսկաստան բռնագաղթեցված հայերին` այդ ժամանակ Վրաստանի կազմում գտնվող հայկական գավառներում մշտական բնակություն հաստատելու առաջարկով

2.Սահմանեք 18-րդ դարի 30-80-ական թվականների հայոց ազատագրական պայքարը բնութագրող կարևոր հասկացությունները;

3.Պատմեք Հայաստանի ազատագրության ծրագրերի մասին:

Մնացածին պատասխանել եմ բանավոր

Նախագիծ. Այլընտրանքային պատմություն, թարգմանություն ռուսերենից

Թութանհամոն փարավոնի դիմակի պատմությունը

Թութանհամոն փարավոնի ոսկե դիմակը ,որը պատրաստված է հրաշալի ձևով Հին Եգիպտոսի հմուտ վարպետների կողմից ,որը կարողացել է պահպանել նրա դեմքի գծապատկերը, հայտնի է ամեն մի մարդու ով հետաքրքրված է պատմությամբ:Տվյալ ատրիբուտը ,որը հասել է մեզ Հին Եգիպտոսից,հանդիսանում է ոչ միայն արվեստի գործ ,այլ նաև շատ արժեքավոր ծիսակարգ զարդ ,որը նախատեսված էր մահացած մարդու համար :

Թութանհամոնի ոսկե դիմակը օգնել է մարդկությանը բացել Հին Եգիպտոսի քաղաքականության ժամանակաշրջանի ամենակարևոր գաղտնիքներից մեկը :Ինքը դիմակը ,որպես ծիսակարգ ատրիբուտ ,որը օգտագործվում է եգիպտոսի փարավոնների թաղման ժամանակ ,համարվում էր շատ ֆունկցոնալ և տիպիկ:Դրա նման օրինակներ կաին պատրաստված շատ կառավարիչների համար ,բայց մեր օրերին հասել է միայն Թութանհամոնի դիմակը ,մնացածը անհայտ կորել են :

Ընդհանրապես ,դամբարանի պատմությունը ծածկավծ է ինչոր միստիկայով :Չգիտես ինչու Ցարերի հովտի դամբարանները,որոնք թվով շատ էին ,ենթարկվել են կողոպուտի ,գողացված չէր միայն Թութանհամոն փարաոնի դամբարանը :Սև հնագետներից ոչ մեկին չի հաջողվել ձեռք բերել այդ հարստությունը ,չնայած նրան ,որ այն բացված էր դեռ 1922թ.-ից:

Հավատալիքները ասում են ,որ պահպանել են դամբարանը փարավոնի հոգին և նրա ծառաների ոգիները ,որոնք թաղված էին նրա հետ մեկտեղ :Մինչ օրս ոչ մեկ չկարողացավ այնտեղից ինչվոր բան գողանալ ,մինչև չհայտնվեցին ավելի զարգացած ուսումնասիրողներ ,ովքեր ցանկացան ծանոթանալ հին քաղակակրթությունով :

Թութանհամոնի դիմակը դա հին թանկարժեք բան է , պատրաստված է մաքուր ոսկուց ,բարակ աշխատանք է , որը կշռում է մոտ տասը կիլոգրամ: Նույնիսկ մոտավորապես գնահատել ապրանքի արժեքը `հաշվի առնելով աշխատանքի ժամանակաշրջանը, մետաղի որակը և այլ բնութագրերը, ժամանակակից ոսկերիչներից ոչ մեկը չի համարձակվում: Եվ քանի որ այն պատմական արժեք ունի, կարելի է միայն մեկ բան ասել, որ դա անգին է : Դիմակի բոլոր դետալները, բարձր ճշգրտությամբ են կատարված, նրանք օգնեցին մարդկանց վերականգնել փարավոնի դեմքը բարձր մակարդակի ճշգրտությամբ: Թե ինչպիսին էր Թութանհամոն փարավոնը, նրա կարևորությունը , նրա դերը պատմության մեջ, հնարավոր դարձավ իմանալ դամբարանները բացելուց հետո :

Երիտասարդ փարավոնը կառավարեց մոտ ութ տարի , և քանի որ կառավարության ժամանակի հիմնական մասը դեռևս երեխա էր, նա երկիրը հաամարյա թե չէր կառավարում:Թութանհամոն փարավոնը մահացավմ19 տարեկան հասակում ,շատ տարօրինակ պայմաններում : Իր տիրապետության ժամանակ, այնուամենայնիվ, իրականացրել է որոշ բարեփոխումներ եւ վերափոխումներ, որոնք ոչ միայն ամրապնդեցին փարավոնների ուժը, այլեւ կարեւոր դեր ունեցան Հին Եգիպտոսի ձեւավորման գործում:

Այսօր Թութանհամոնի դիմակը Կահիրեի թանգարանի հիմնական արժեքն է: Ընթացքում, երբ երկրում տեղի ունեցան հեղափոխական իրադարձություններ,նրան համարյա թե առեվանգել էին : Այն եգիպտացիները, որոնք դիմակին շատ խորհրդանշական են վերաբերվել, հույս ունեն, որ 2500 տարի առաջ տեղի ունեցած զգալի փոփոխություններն ու բարեփոխումները դեռևս առաջ են գնում, և երկիրը նորից կդառնա գերտերություններից մեկը: Եվ կօգնի այդ հարցում Թութանհամոնի դիմակը:

Թարգմանեց ՝ Աստղիկ Ավագյանը

Աղբյուր ՝ Золотая маска Тутанхамона

Պատմության դաս

Մոտ մեկ շաբաթ է ,ինչ մեզ պատմություն դասավանդեց 9-րդ դասարանի սովորող Սամվելը ։Դասը նրա հետ շատ հետաքրքիր է անցնում։Ինձ դուր է գալիս ,որ մենք ուսումնասիրում ենք Ասիայում գտնվող տարբեր երկրները `օրինակ Ճապոնիան ։Կցանկանայի ,որպեսզի մենք նաև ուսումնասիրենք Կորեան :Դասերը շատ հետաքրքիր և հավես են անցնում ։Ես կցանկանայի ,որ այսպիսի դասեր շատ լինեն ։

Պատմություն դասարանական

ԵՐԵՍՈՒՆՀԻՆԳԵՐՈՐԴ – ԵՐԵՍՈՒՆՎԵՑԵՐՈՐԴ ԴԱՍԵՐ

Կատարման ժամկետը` 13-17.02.2017

1. Թվարկել անկախության վերականգնման ներքին և արտաքին պատճառները;

Արտաքին 

Սելևկյան պետությունը ցանկացավ գրավել Հայաստանը բայց քանի ,որ Մեծ Հայքը և Փոքր Հայքը միասին էին պայքարում ,ամենինչ ապարդյուն էր ,Հայաստանին չգրավեցին :

Ներքին

Ալեքսանդր Մակեդոնացու զորքը ցանկացավ գրավել Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը բայց հայկական զորքը ջախջախեց նրա զորքը :

Սելևկյան պետությունը ցա

2. Պատմել մ.թ.ա. III դարի հայոց թագավորությունների մասին;

3. Ապացուցել, որ Ալեքսանդր Մակեդոնացին չի  Հայաստանը:

Գավգամեկաի ճակատամարտից 2-3 տարի հետո Ալեքսանդր Մակեդոնացու զորաբանակներից մեկը Մենոն զորավարի գլխավորությամբ ուղեվորվեց գրավելու Բարձր Հայքի ոսկու հանքերի շրջանը:Հայերը իր զորքը ոչնչացնում են և նրան չի հաջողվում գրավել Հայաստանը:Դրանից հետո Ալեքսանդրը չփորձվեց նորից զորք ուղարկել Հայերի դեմ :

Աղբյուրներ` Հայոց պատմություն, 6-րդ դասարան, էջ 68-75