Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ որին մասնակցում էին նաև Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբի ներկայացուցիչները: Քննարկման թեման էր Հրանուշ Խառատյանի ,,ՀԱՅԱՏԵԱՑՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՕՆ,, գիրքը:
2010-2014-ին որոշ ժամանակ Հրանուշը աշխատել է Թուրքիայում իր գործընկերների հետ:Եղել են տարբեր քաղաքներում, գավառներում: Նրանց նպատակն էր այնտեղ ապրող մարդկանց հետ զրուցելով գրանցել նրանց ընտանեկան պատմությունները: Այսպիսով նրանք հավաքելով այդ մարդկանց պատմությունները կազմեցին այս գրքի մի էական մասը: Ընդհանուր թվով մոտ 150 ընտանեկան պատմություն է գրանցվել,որից 16-ը գրի են առված գրքում:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք գրքի բովանդակությունը:Քննարկեցինք ,թե ինչպես էին հայերը գտնում փրկվելու միջոցներ:
•Փրկվելու համար որոշ հայեր ընդունում էին իսլամը,մյուս մասը գաղթել էր արտասահման,որոշը թաքնվել էր անտառներում,սարերում: •Սարերում,քարանձավներում թաքնված հայերը նույնիսկ չգիտեին,որ ցեղասպանությունը ավարտվել է,և նրանք կարծելով,որ վերջին փրկված հայերից են սկսել են իրար հետ կյանք կապել,որպեսզի պահպանեն մեր հայ ազգը:
•Թուրքերը կարծում էին,որ Դերսիմի անտառներում շատ հայեր էին թաքնվել,և որոշել էին վառել անտառը:Այսպիսով երբ կրակը բռնկվեց մի հեղեղ-անձրև տեղաց:Ասում են,որ այդ անձրևը հատուկ էր ուղարկված որպես հայերի փրկություն:
Սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխանները:
Գիրքը հրատարակվել է 2018 թ.-ին և հասանելի է առցանց:
Category: Քաղաքագիտական ակումբ
ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻ՞Ց ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Ամեն ինչ սկսեց այն պահից երբ…
2019 թվականի ապրիլի 25-ին մենք՝ քաղաքագիտական ակումբի անդամներս՝ պրն. Տիգրանյանի ուղեկցությամբ այցելեցինք ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենք, ժողովրդական լեզվով ասած հայտնի «սև շենք»։ Այնտեղ մեզ դիմավորեց ԵՊՀ-ի պատմագիտության դեկան Էդիկ Մինասյանը։ Վերջինս ներկայացրեց համալսարանի պատմությունը, որից հետո էլ տեղի ունեցավ ամենանսպասելին և ամենահիշվողը…
Ահա գնացինք ԵՊՀ-ի շենք, որտեղ կազմակերպվել էր մեծ հանդիպում-կոնֆերանս թուրք և քուրդ ներկայացուցիչների հետ, որոնք բնակություն են հաստատել Գերմանիայում։ Նրանց ղեկավարած կազմակերպությունը հակացեղասպանական բնույթ է կրում։ Լինելով թուրք՝ նրանք դեմ էին գնացել իրենց ծագմանը և պայքարում էին, որպեսզի Թուրքիան և՛ս ընդուներ ցեղասպանությունը, և՛ս դատապարտվեր, որպեսզի մեկ օրինակով միջազգային հանրության աչքի առաջ ապացուցեին, որ յուրաքանչյուր ցեղասպանություն, անմարդկային, հակահումանիտար գործ ժողովրդի նկատմամբ դատապարտելի է։ Սա պայքար է հանուն արդարության, որից էլ բխում է խաղաղությունը։ Այստեղից կարող եմ եզրակացություն անել, որ նրանք ազատական գաղափարներ կրող անձիք էին։ Նաև իրենց խոսքում նշեցին, որ Թուրքիայի ընդդիմադիր ուժեր են և դեմ են այնտեղ տիրող հանցային ռեժիմին։ Նշեմ, որ թուրքերը և քրդերը եկել էին իրենց ընտանիքներով հանդերձ և շատ լավ մոտեցում ցուցաբերեցին, ինչն անսպասելի էր նրանց կողմից։ Կարծում եմ շատ հնարավոր է այդ ժողովուրդների հետ համագործակցել։ Վերջիվերջո թշնամությունը կառավարություններն են հրահրում։ Եթե սկսենք նրանց հետ լավ շփվել, ապա նրանք էլ մեզ լավ կընդունեն և միասին կլուծենք տարիների խորքից եկող թշնամական հարաբերությունները։
Շնորհակալություն եմ հայտնում պրն. Տիգրանյանին այդ անմոռանալի այցը կազմակերպելու համար։
Նյութի հեղինակ՝ Իլոնա Սահակյան
Այց ,, Ցեղասպանության թանգարան,,
Մայիսի 7-ին քաղաքագիտական ակումբի անդամներով ունեցանք այց դեպի `,, Ցեղասպանության թանգարան,, ։ Թանգարանում մեզ տվեցին ցեղասպանության մասնակից,կամ զոհ դարձած մարդկանց գրերը ,որոնք մենք կարդացինք։
Եվս մեկ քաղաքագիտական հանդիպում
Ստեփան Գրիգորյանի հետ երրորդ հանդիպմանը շատ էինք սպասում և ահա այսօր նա կրկին այցելեց մեր դպրոց մեզ հետ հանդիպման: Մի փոքր փոփոխված կազմով էինք, բայց նույն գրադարանում, նույն սեղանի շուրջը և նույն անկանխատեսելի սպասումներով, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչի մասին է լինելու թեման մեր հանդիպման: Պարոն Գրիգորյանը ներս մտավ շատ բարձր տրամադրությամբ և ինքն իրեն նախապատրաստում էր մեր հարցերին: Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր «Հեղափոխություն» թեման շարունակելու համար, բայց մենք սկսեցինք խոսել երկու երկրների հարաբերությունների մասին, այնուհետև քաղաքականության, ապագայի ակնկալիքների մասին և այլն: Քննարկումը տևեց 80 րոպե: Ամեն նոր հարցից ծագում էր երկրորդը, երկրորդից երորրդը, երորրդից չորրորդը և այդպես շարունակ: Շատ ակտիվ էին 8-րդ դասարանցիները, քանի որ նրանք մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից, քան` մենք: Պարոն Գրիգորյանը ինչպես և մյուս հանդիպումներից հետո հիացած էր: Պարոոն Գրիգորյանը հանդիպումից հետո շնորհակալություն հայտնեց մեզանից իրենց հարցախեղդ չանելու համար, քանի որ նշել էի վերևում 8-րդ դասարանցիները մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից: Հանդիպումը ամփոփեցինք Պարոն Գրիգորյանին առաջարկելով, որպեսզի իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը դառնա մեր «Քաղաքագիտական բաց ակումբի» (Նախագծի հեղինակ Իլոնա Սահակյան) մասնագիտական խորհրդատուն: Չեմ կարող հստակ ասել լինելու է հաջորդ հանդիպումը Պարոն Գրիգորյանի հետ, թե չէ, բայց նշեմ, որ մեզ շատ հաճելի կլինի կրկին հանդիպել նրա հետ և շարունակել քննարկումը տարբեր թեմաների շուրջ:
Նյութի հեղինակ ` Կարինե Գոմցյան
Նախագիծ՝ ,,Քաղաքագիտական ակումբ,,
Նպատակներ՝
1. Նպաստել սովորողի նպատակասլացությանը, վերլուծողականությանը, քննադատողականությանը
2. Սովորողներին տալ քաղաքագիտական գիտելիքներ
Բովանդակություն
1. Տեղեկատվություն Հայաստանի Հանրապետության վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունից, միջազգային հարաբերություններից, աշխարհում տիրող քաղաքական վիճակից
2. Լրատվական նյութերի ուսումնասիրում, քաղաքագիտական ոլորտի գրքետի քննարկում
3. Քննարկում դիվանագիտական արվեստի և իրավաբանության թեմաներով
4. Հանդիպումներ դիվանագետների, քաղաքական գործիչների հետ, որոնք կկիսեն մեզ հետ իրենց մասնագիտական հմտությունները
5. Հետազոտություններ անդամ-սովորողներին հուզող թեմաներով
6. Ժամեր նվիրված սալիկահանդեսներին (պրեզենտացիաներին)
Շահառուներ՝ քաղաքագիտությամբ հետաքրքրվող սովորողներ, որոնք ցանկություն ունեն քննարկել այն այլ սովորողների հետ, իմանալ ավելին
Ակնկալվող արդյունք՝ անդամ-սովորողների գիտելիքների հրապարակային ներկայացում։
Հանդիպում ԵՊՀ-ում
Մենք ապրիլի 25- ին մի խումբ սովորողներով ` պարոն Տիգրանյանի գլխավորությամբ գնացել էինք ԵՊՀ – ի պատմության ֆակուլտետ , որտեղ էլ տեղի ունեցավ Էդիկ Մինասյանի հետ մեր հանդիպումը : Նա մեզ պատմում էր համալսարանի ստեղծման պատմությունը :
Այնուհետև մենք գնացինք հանդիպման Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքի ,,Ցեղասպանության հակառակորդների միություն,,-ի Հայաստան ժամանած անդամների հետ, որը կայացավ ,,ԵՊՀ,,-ում։ Նրանց հետ նաև ժամանել էին նրանց զավակները։ Քննարկման թեման էր << Հայոց ցեղասպանությունը>> :Թուրք ներկայացուցիչը ` անկախ իր ծագումից ասում էր , որ դեմ էր ցեղասպանությանը , և որ իրենց երկիրը ` Թուրքիան , պետք է միջազգային դատարանում պատասխան և փոխհատուցում տա իրենց արարքների համար : Քուրդ ներկայացուցիչը ասում էր , որ չպետք է նրանք թույլ տան ցեղասպանությունների կրկնությունը , և որ պետք է հիշել եղածը : Մենք տվեցինք մեզ հուզող հարցերը , ստացանք պատասխանները : Նրանք շատ լավ էին տրամադրված հայերի հանդեպ , նրանց ընտանիքները նույնպես և դա շատ հաճելի էր : Հանդիպում – կոնֆերանսի ժամանակ ես ևս մեկ անգամ համոզվեցի , որ չկա վատ ազգ, կան վատ մարդիկ , և եթե մարդիկ բարի լինեն միմյանց նկատմամբ կվերանա թշնամությունը : Հանդիպման ավարտից հետո , մենք դուրս եկանք , ճանապարհին քննարկեցինք հանդիպումը և օրը ավարտեցինք համեղ պաղպաղակով: Անմոռանալի օր էր :