Սպիրտի թորումը քիմիական սառնարանի միջոցով

Սպիրտի թորումը քիմիական սառնարանի միջոցով

Կլորատակ կոլբի, հաճախ  էլ`  այսպես  կոչված Վյուրցի կոլբի  մեջ  լցնել եմ   թորվող  հեղուկը, ընդորում` հեղուկի  ծավալը  չպետք է  գերազանցի  կոլբի  ծավալի  ²/3-ը, այսպես`հեղուկը  դուրս  կշարժվի: Կոլբը միացվում  է  սառնարանին, թեք  խողովակն  իջեցվում  է  ընդունիչ  կոլբի  մեջ:Թորվող  հեղուկով  կոլբի  ներսի  ջերմաստիճանին  հետևում  են  կոլբի բերանին  խցանով  ամրացված  ջերմաչափի  միջոցով:

Ծծումբի և երկաթի տարանջատում 

Պետքական պարագաներ առաջին ձևի համար-բաժակ ,ջուր,ծծումբի և երկաթի խառնուրդ

Սկզբում ծծումբը և երկաթը իրար ենք խառնում մի տարաի մեջ
Հետո բաժակի մեջ լցնում ենք ջուր:Բաժակի մեջ նաև ավելացնում ենք խառնուրդը :Ծծումբը բարձրանում է վերև ,իսկ երկաթը իջնում է ներքև ,այդպես նրանք տարանջատվում :


Իսկ երկրորդ ձևի պարագաներն հետևյալն են-2 թուղթ ,մագնիս և խառնուրդը

Սկզբում խառնուրդը լցնում եք մի թղթի վրա ,հետո մյուս թուղթը  ոչ հեռու պահում ենք խառնուրդի վրա ,այդպես մագնիսը դեպի իրեն է քաշում երկաթը ,իսկ ծծումբը մնում է թղթի վրա:

Գործնական աշխատանք ՝ կերակրի աղի մաքրում

1. Սկզբում լվացի քիմիական ամանեղենը ՝ձագարը ,փորձանոթը ,խառնիչը ,ճենապակե տարան , բաժակը:

2.Բաժակի մեջ լցրեցի ջուր ,հետո կեղտոտ աղ ,այն խառնեցի խառնիչի միջոցով :

3.Վերցրեցի ֆիլտրի թուղթը ,ծալեցի :Ձագարը դրեցի փորձանոթի մեջ :Ձագարի մեջ էլ դրեցի ֆիլտրի թուղթը:

4.Կեղոտ աղով ջուրը կամաց ,կամաց-կամաց և քիչ-քիչ լցրեցի ձագար մեջ :

5.Երբ ջուրը մաքրվեց կեղտից ,ֆիլտրի վրա մնաց նստվածք:

6.Աղաջուրի լցրեցի ճենապակե տարայի մեջ :Լուցկիով վառեցի սպիրտայրոցը ,և ճենապակե տարան դրեցի ,որ տաքանա :

7.Երբ ջուրը գոլորշիացավ ,տարաի վրա մնաց միայն աղը :Այն մաքրվեց :

Դասարանական առաջադրանք քիմիաից 6/10/17

Ցանկացած փոփոխություն բնության մեջ կոչվում է երևույթ:

Երևույթները լինում են քիմիական և ֆիզիկական :

Ֆիզիկական է կոչվում այն երևույթը ,որի ժամանակ նոր նյութեր չեն առաջանում ,այլ փոխվում են ագրեգատային վիճակը ձևը չափսերը :

Քիմիական են կոչվում այն երևույթները որոնց ժամանակ նոր նյութեր են առաջանում :Քիմիական երևույթները կոչվում են քիմիական ռեակցիաներ :Քիմիական ռեակցիաների հատկանիշներն են ՝ գույնի ,հոտի ,համի փոփոխություն ,էներգիաի անջատում կամ կլանում ,նստվածքի առաջացում ,գազի անաջատում :

Այրումը դա թթվածնի հետ ռեակցիա է ,որի ընթացքում անջատվում է լույս և ջերմություն :

Ֆիզիկական երևույթներ

Քիմիական ռեակցիաներ

Սպիրտի գոլորշիացում

Լուցկու ,սպիրտի այրում

Լուցկու կոտրելը

Մագնեզյումի այրում

Էլեկտրական լամպի միացում

Ամոնիումի բիքրոմատի քայքայում

Սոդայի ջրում լուծվելը

Ձվի նեխումը

Ապակու ձեվափոխումը 
տաքացնելիս

Գինու քացախի վերածուտմը

Քիմիաի դասարանական առաջադրան 29.09.17

Այն հատկանիշները որոնք բնութագրում են նյութը  կոչվումեն հատկություններ,նաև այն հատկանիշները որոնք նմանվում կամ տարբերվում են ՝ կոչվում են հատկություններ :Հատկությունները լինում են ֆիզիկական,քիմիական և ֆիզիոլոգիական:

Նյութի ֆիզիկական հատկություններն են ՝ ագրեգատային վիճակը (պինդ ,հեղուկ ,գազային ) , գույնը , հոտը, համը,լուծելիությունը ջրում ,խտությունը,հալման,եռման ջերմաստիճանը ,ջերմա և էլեկտրահաղորդականաություն ,պլաստիկություն,մետաղական փայլ :

Բոլոր մետաղները բացի սնդիկից ՝ բոլորը պինդ են ,ունեն մետաղական փայլ ,պլաստիկ են և ունեն ջերմա և էլեկտրահաղորդականաություն:

Նյութի քիմիական հատկություններն են՝ այդ նյութի փողազդեցությունը այլ նյութերի հետ և նոր նյութերի հետ առաջացումը :

Նյութի ֆիզիոլոգիական հատկությունը ՝ դա նյութի ազդեցությունն է կենդանի օրգանիզմների վրա :

t-ջերմաստիճան

m- զանգված

v-ծավալ

ρ-խտություն

Գործնական աշխատանք`նյութերի ֆիզիկական հատկությունների ուսումնասիրում

Գործնական  աշխատանք `Նյութերի հատկությունների ուսումնասիրում`

Ղեկավարվելով  հետևյալ  սխեմայով  բնութագրեք  հետևյալ  նյութերի` երկաթի,արծաթի,ոսկու, ջրի,կերակրի աղի,պղնձի,կավճի,ալյումինի,պղնձարջասպի , ածխաթթու գազի , շաքարի, էթիլ սպիրտի, քացախաթթվի, ացետոնի  ֆիզիկական հատկությունները  և  ֆիզիոլոգիական  ազդեցությունը  կենդանի   օրգանիզմների  վրա: 

Աղյուսակի սյունակում գրանցե՛ք տեղեկություն նյութի հոտի մասին: Ձեռքի թեթև շարժումով նյութի մակերեսից օդն ուղղեք ձեր կողմը և որոշե՛ք հոտ ունի՞արդյոք նյութը


Նյութի անվան. Ագրեգ.

վիճակը

գույնը հոտը համը Խտու-

թյունը

Լուծ.

ջրում

tհալմ.

tեռմ.

Ջերմա-

Էլեկտրա-հաղորդակց.

Պլաստ.
Ջուր հեղուկ  –  –  1,00  0  100  –  –
 Պղինձ  Պինդ  մոխրագույն  –  –  8,96  1083  2543  –  +
 Երկաթ  պինդ  կարմիր  –  –  7,87 1539  2870  –
 Սպիրտ  հեղուկ  –  +  +  0,79  +  –  

Դասարանական և տնային առաջադրանքներ քիմիաից

1. Ինչ է ուսումնասիրում քիմիան,քիմիայի ուսումնասիրման ոլորտները

Քիմյան ուսումնասիրում է  նյութերը ,նրանց բաղադրությունը , կարուցվացքը, հատկությունները,կիրառումը:

Քիմիաի ուսումնասիրման ոլորտներից են բժիշկությունը,ռազմագիտությունը,շինարարությունը,գյուղատնտեսություն:

2. Ինչպիսի բնագիտական գիտություններ գիտեք


Քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն, էկոլոգիա:

3. Ինչ է նյութը և մարմինը

Մեզ շրջապատող բոլոր առարկաները կոչվում են ֆիզիկական մարմիններ :Այն ինչից կազմված են ֆիզիկական մարմինները կոչվում են նյութեր:

Տնային առաջադրանքներ`Ինչ նյութերից են կազմված հետևյալ մարմինները՝քանոնը,արձանը,ամանեղենը,զարդերը   

Քանոն-փայտ, պլասմասա,ալյումին

Արձան-մարմար,գրանիտ,արծաթ,ոսկի,երկաթ,պղինձ,կավ,բրոնզ,սառույց,ավազ,գիպս,պլասմաս,փայտ

Ամանեղեն-պլասմաս,արծաթ,ֆոսֆոր,փայտ,կավ,ապակի,ֆառֆոռ,ճենապակի,մարմար

Զարդերը-ադամանդ,ոսկի,արծաթ,պլասմասա,բրոնզ

Պարզաբանեք քիմիա բառի իմաստը:

Քիմիան ճշգրիտ գիտություն է, որն ուսումնասիրում է նյութերի հատկությունների, կառուցվածքի, բաղադրության, դրանց փոխարկումների, ուղեկից երևույթների, փոխարկումների ժամանակ առաջացած նյութերի հատկությունների մասին։