Category: Քիմիա նախագծային առաջադրանքներ
Ջրածին
Թթվածին
Տեսանյութը՝ Աստղիկ Ավագյանի
Մթնոլորտի աղտոտում
Ձայնագրությունը `Նանե Վարդումյանի,Իլոնա Սահակյանի և Աստղիկ Ավագյանի
Մոնտաժը `Աստղիկ Ավագյանի
Հետաքրքիր փաստեր քիմիայի մասին
Քիմիան հետաքրքրաշարժ գիտություն է, որը լի է անսովոր մանրուքներով: Ահա որոշ զվարճալի և հետաքրքիր քիմիական փաստեր ձեզ համար:
- Հելիումով փուչիկները օդ են բարձրանում ,քանի որ հելիումը թեթև է օդից :
- Շատ ջուր խմելուց մարդ կարող է մահանալ :
- Մարսը կարմիր է ,քանի որ այն պարունակում է շատ երկաթի օքսիդ կամ ժանգ:
- Հեղուկ օդը ունի մուգ կապույտ երանգ ,ինչպես ջուրը :
- Երբեմն տաք ջուրը ավելի շուտ է սառում (սառցակալում) քան սառը ջուրը :
- Այն ժամանակ երբ դու զգում ես ,որ ծարավ ես ,ապա դու կորցրել ես քո օրգանիզմի ջրի մոտ 1%-ը :
- Շատ ռադիոակտիվ տարրերը մթության մեջ լույս են տալիս :
- Մաքուր (բնական) տարրը կարող է ընդունել տարբեր ձևեր ,
Աղբյուր՝
https://www.thoughtco.com/fun-and-interesting-chemistry-facts-604321
Թարգմանեց ՝ Աստղիկ Ավագյանը :
Ամենատարածված տարրերը
Ամենատարածված տարրը մեր օրգանիզմում
Ամենատարածված տարրը մեր օրգանիզմում դա թթվածինն է :այն կազմում է մեր քաշի մոտ 65%-ը :Երկրորդ տեղում գտնվում է ածխածինը :այն կազմում է մեր օրգանիզմի քաշի մոտ 18%-ը :
Գիտնականների ասելով մեր օրգանիզմում կա մոտ 60 տարր: Դեռ միայն նրանցից 30-ի դերն է հայտնի:Իսկ մնացած 30 տարրերի դերերը մեր օրգանիզմում դեռ անհայտ են :
Ամենատարածված տարրը տիեզերքում
Տիեզերքում տարածված են թեթեվագույն տարրերը` ջրածինը և հելիումը։ Օրինակ,Արեգակի զանգվածի 3/4-ից ավելին ջրածինն է, իսկ մնացածը` հելիումը։
Ամենատարածված տարրը բնության մեջ
Ընդհանուր առմամբ, բնության մեջ առավել տարածված են թեթև տարրերը, իսկ կենդանի օրգանիզմներում` ամենաթեթևները (ջրածին, ածխածին, ազոտ, թթվածին)։
Ամենատարածված տարրը երկրակեղևում
Երկրակեղևում (որը պայմանականորեն Երկրի մակերևույթի վերին 16 կմ հաստությամբ շերտն է) տարրերի բաշխվածությունը խիստ անհամաչափ է. նրա զանգվածի մոտ 99% -ը բաժին է ընկնում ընդամենը 8 տարրերի՝ O,Si,Al,Fe,Ca,Na,K,Mg։
Քիմիական տարրերի անվան առաջացումներ
1.Ալյումին անվան առաջացում
Ալյումինի քիմիական նշանը Al-է , ատոմային համարը 13 է: Լատիներեն aluminium բառը գալիս է նույն լատիներեն alumen բառից ,որը նշանակում է պաղլեղ,հետևաբար այն կոչվեց aluminium:
2. Ֆոսֆոր անվան առաջացում
Ֆոսֆորի քիմիական նշանը P-ն է ,ատոմային համարը 15 է: Ֆոսֆորը իր անունը ստացել է շնորհիվ իր լուսարձակելու հատկության։ Ֆոսֆոր բառը ծագում է հունարեն φῶς՝ «լույս» և φέρω՝ «տանում եմ» բառերից։
Սելենի քիմիական նշանը Se-ն է ,ատոմային համարը 34-ը: Այն անվանել են Լուսնի անունով հունարեն σελήνη – լուսին ։ Սելենը հալկոգեն է, պատկանում է հազվագյուտ և ցրված տարրերի շարքին։
4.Հելիում անվան առաջացում
Հելիումի քիմական նշանը He-ն է ,ատոմային համարը 2-ն է:1868թվականին ֆրանսիացի Ժ. ժանսենը և անգլիացի Զ. Ն. Լոկիերը արեգակի սպեկտրում հայտնաբերեցին վառ դեղին գիծ, որը չէր վերագրվում այդ ժամանակ հայտնի որևէ տարրի։ 1871 թվականին Զ. Ն. Լոկիերը պարզեց, որ դա նոր տարր է Արեգակի վրա և անվանեց «Հելում» հին հուներեն ἥλιος – «Արեգակ»։ 1895 թվականին անգլիացի Ու. Ռամզայը ռադիոակտիվ կլևեիտ հանքաքարերի տաքացումից անջատված գազի սպեկտրում գտավ նույն դեղին գիծը:
5.Ջրածնի անվան առաջացում
Ջրածնի քիմիական նշանը H-ն է ,ատոմային համարը 1: 1787 թվականին Ա․ Լավուազիեն «այրվող գազը» դասակարգեց քիմիական տարրերի շարքը և անվանեց ջրածին hydrogène– «ջուր ծնող»։ Հին հունարենում ὕδωρ նշանակում է – «ջուր» և γεννάω նշանակում է- «ծնում եմ» ,այդ պատճառով էլ հենց ջրածին :
6. Թթվածնի անվան առաջացում
Թթվածնի քիմիական նշաննը O-ն է ,իսկ ատոմային համարը 8-ն է։ 1775 թվականին Ա. Լավուազիեն հաստատեց օդի բաղադրությունը, ցույց տվեց, որ թթվածինը համարվում է թթուների բաղադրիչ մասը և անվանեց այն oxygene – «թթու առաջացնող» հին հունարենում ὀξύς – նշանակում է «թթու» և γεννάω — նշանակում է«ծնում եմ», այստեղից էլ հայերեն «թթվածին» անվանումը։
7.Յոդի անվան առաջացումը
Յոդի քիմիական նշաններն են I կամ J տառերը ,իսկ ատոմային համարը 53։Տարրի անվանումը առաջարկել է Գեյ Լուսյակը, այն ծագել է հին հունարեն ἰώδης – «մանուշակագույն»բառից, որը կապված է տարրի գույնի հետ։
Նիկելի քիմիական նշանն է Ni-ն է ,իսկ ատոմային համարը 28։ Նիկելը հայտնաբերել, անջատելն անվանել է շվեդ, քիմիկոս Ս․ Քրոնստեդտը ։Անվանումը ծագում է կուպֆերնիկել միներալի (NiAs) անունից։ 17-րդ դարից հայտնիից այդ միներալը արտաքին տեսքի պատճառով շփոթության մեջ էր գցում պղնձահանք փնտրող լեռնագործներին, որոնք էլ նրան անվանեցին kupferni– cel, գերմաներեն Kupfer – պղինձ և Nickel – լեռնային ոգի, չար ոգի ։
9.Նիոբիում անվան առաջացումը
Նիոբիումի քիմիական նշանն է Nb-ն է ,իսկ ատոմային նշանը 41-ն է։Նիոբիումը հայտնաբերել է անգլիացի գիտնական Չ․ Հատչետը Կոլումբիայում գտնված միներալում և անվանել «կոլումբիում»։ 1844 թվականին գերմանացի քիմիկոս Հ․ Ռոզեն հայտնաբերեց «Նոր» տարր, որին, տանտալին նման լինելու պատճառով, անվանեց նիոբիում (հին հունունական դիցաբանական Տանտալոսի դուստր Նիոբեի անունով)։ Հետագայում պարզվեց, որ այն և կոլումբիումը միևնույն տարրն են։
10.Բորի անվան ծագումը
Բերի քիմիական նշանն է B-ն ,իսկ ատոմային նշանը 5։ Անվանումը ծագել է արաբերեն բուրակ կամ պարսկերեն բուրախ բառերից, որոնք օգտագործվում են բորակ իմաստով։Ստացված տարրը անվանեցին բորա (Bora) կամ բորեն (Bore)՝ անվանումը վերցնելով բորաքս բառից։ Բորի բնական միացություններից բորաքսի մասին տեղեկություններ են հասել մեզ վաղ միջնադարից։
Ատոմա-մոլեկուլային տեսության ստեղծման պատմությունը
Ցանկացած նյութ կամ իր կազմված է ատոմներից :Հաճախ ատոմները միավորված են խմբերում որոնց անվանում են ՝ մոլեկուլներ:Ատոմները նյութի փոքրագույն մասնիկներն են ,որոնց անհնար է տեսնել անզեն աչքով, միշտ շարժման մեջ են:Նրանց անհնար է բաժանել մասնիկների :«Ատոմ» անվանումը տրվել է հին հունական փիլիսոփայի կողմից:Ատոմ բառը եկել է հունարեն ատոմոս բառից ՝ նշանակում է անբաժանելի:Ֆիզիկական երևույթների ժամանակ ,և` ատոմները , և` մոլեկուլները պահպանվում են , իսկ քիմիական ռեակցիաների ժամանակ մոլեկուլները քայքայվում են , իսկ ատոմները պահպանվում են : Դրա համար ատոմը քիմիապես անբաժանելի մասնիկ է : Եվ ատոմները , և մոլեկուլները գտնվում են անընդհատ շառժման մեջ : Շարժումը արագացնելու համար , պետք է խառնել , կամ ջերմաստիճանը բարձրացնել :Ատոմները կազմված են միջուկից :Միջուկը կազմված է դրական պրոտոններից և չեզոք նեյտրոններից :Միջուկի շուրջը պտտվում են բացասական էլեկտրոնները:Ատոմը էլեկտրաչեզոք մասնիկ է ,որովհետև պրոտոնների և էլեկտրոնների թիվը հավասար է :Պրոտոնների և էլեկտրոնների թիվը միշտ հավասար են ,և հավասար են տարրի կարգաթվին:Միջուկի գոյությունը հայտնաբերել է ՝ Է.Ռեզերֆորդը ,իսկ նեյտրոնի գոյությունը հայտնաբերել է ֆիզիկոս Ջեյմս Չեդվիկը :
Քիմիան և սնունդը
Բոլորիս հայտնի է ,որ քիմիական նյութերը օգտագործվում են նաև սննդի մեջ ,օրինակ ՝ բոլորիս հայտնի ֆաստ-ֆուդի մեջ :
Կան միքանի ֆաստ-ֆուդի ցանցեր ՝ որտեղ երբ կոտլետ կամ հոթ-դոգ են պատրաստում միս չեն օգտագործում ՝ օգտագործում են ճարպ ,օսլա,ներկանյութեր ,կոնսերվանտներ և այլ քիմիական նյութեր:
Իսկ որոշ ֆաստ-ֆուդ ցանցերում ֆաստ ֆուդը պատրաստում են ոչ սանիտարական պայմաններում :
Անցնենք խմիչքներին :Ֆաստ-ֆուդի հետ շատ են սիրում խմել Coca-cola ,Fanta կամ Sprite գազավորված ըմպելիքները :Այդ խմիչքները վնասակակար են և թունավոր :Այդ խմիչքները մարդկանց մոտ կարող են առաջացնել ՝ստամոքսային հիվանդությունների ,կարող են առաջացնել դիաբետ ,կամ նպաստել ավելորդ քաշի վրա: