Սեպտեմբերի 26-ին տեղի ունեցավ հանդիպում Հրանուշ Խառատյանի հետ որին մասնակցում էին նաև Մեծամորի Սաշա Գալստյանի անվան թիվ 2 ավագ դպրոցի քաղաքագիտական ակումբի ներկայացուցիչները: Քննարկման թեման էր Հրանուշ Խառատյանի ,,ՀԱՅԱՏԵԱՑՈՒԹԻՒՆԸ ՈՐՊԷՍ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹԵԱՆ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԳՈՐԾՕՆ,, գիրքը:
2010-2014-ին որոշ ժամանակ Հրանուշը աշխատել է Թուրքիայում իր գործընկերների հետ:Եղել են տարբեր քաղաքներում, գավառներում: Նրանց նպատակն էր այնտեղ ապրող մարդկանց հետ զրուցելով գրանցել նրանց ընտանեկան պատմությունները: Այսպիսով նրանք հավաքելով այդ մարդկանց պատմությունները կազմեցին այս գրքի մի էական մասը: Ընդհանուր թվով մոտ 150 ընտանեկան պատմություն է գրանցվել,որից 16-ը գրի են առված գրքում:
Հանդիպման ժամանակ քննարկեցինք գրքի բովանդակությունը:Քննարկեցինք ,թե ինչպես էին հայերը գտնում փրկվելու միջոցներ:
•Փրկվելու համար որոշ հայեր ընդունում էին իսլամը,մյուս մասը գաղթել էր արտասահման,որոշը թաքնվել էր անտառներում,սարերում: •Սարերում,քարանձավներում թաքնված հայերը նույնիսկ չգիտեին,որ ցեղասպանությունը ավարտվել է,և նրանք կարծելով,որ վերջին փրկված հայերից են սկսել են իրար հետ կյանք կապել,որպեսզի պահպանեն մեր հայ ազգը:
•Թուրքերը կարծում էին,որ Դերսիմի անտառներում շատ հայեր էին թաքնվել,և որոշել էին վառել անտառը:Այսպիսով երբ կրակը բռնկվեց մի հեղեղ-անձրև տեղաց:Ասում են,որ այդ անձրևը հատուկ էր ուղարկված որպես հայերի փրկություն:
Սովորողները տվեցին իրենց հետաքրքրող հարցերը և ստացան պատասխանները:
Գիրքը հրատարակվել է 2018 թ.-ին և հասանելի է առցանց:
Category: Քննարկումներ
ԹՈՒՐՔԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԻ՞Ց ԻՄ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ
Ամեն ինչ սկսեց այն պահից երբ…
2019 թվականի ապրիլի 25-ին մենք՝ քաղաքագիտական ակումբի անդամներս՝ պրն. Տիգրանյանի ուղեկցությամբ այցելեցինք ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենք, ժողովրդական լեզվով ասած հայտնի «սև շենք»։ Այնտեղ մեզ դիմավորեց ԵՊՀ-ի պատմագիտության դեկան Էդիկ Մինասյանը։ Վերջինս ներկայացրեց համալսարանի պատմությունը, որից հետո էլ տեղի ունեցավ ամենանսպասելին և ամենահիշվողը…
Ահա գնացինք ԵՊՀ-ի շենք, որտեղ կազմակերպվել էր մեծ հանդիպում-կոնֆերանս թուրք և քուրդ ներկայացուցիչների հետ, որոնք բնակություն են հաստատել Գերմանիայում։ Նրանց ղեկավարած կազմակերպությունը հակացեղասպանական բնույթ է կրում։ Լինելով թուրք՝ նրանք դեմ էին գնացել իրենց ծագմանը և պայքարում էին, որպեսզի Թուրքիան և՛ս ընդուներ ցեղասպանությունը, և՛ս դատապարտվեր, որպեսզի մեկ օրինակով միջազգային հանրության աչքի առաջ ապացուցեին, որ յուրաքանչյուր ցեղասպանություն, անմարդկային, հակահումանիտար գործ ժողովրդի նկատմամբ դատապարտելի է։ Սա պայքար է հանուն արդարության, որից էլ բխում է խաղաղությունը։ Այստեղից կարող եմ եզրակացություն անել, որ նրանք ազատական գաղափարներ կրող անձիք էին։ Նաև իրենց խոսքում նշեցին, որ Թուրքիայի ընդդիմադիր ուժեր են և դեմ են այնտեղ տիրող հանցային ռեժիմին։ Նշեմ, որ թուրքերը և քրդերը եկել էին իրենց ընտանիքներով հանդերձ և շատ լավ մոտեցում ցուցաբերեցին, ինչն անսպասելի էր նրանց կողմից։ Կարծում եմ շատ հնարավոր է այդ ժողովուրդների հետ համագործակցել։ Վերջիվերջո թշնամությունը կառավարություններն են հրահրում։ Եթե սկսենք նրանց հետ լավ շփվել, ապա նրանք էլ մեզ լավ կընդունեն և միասին կլուծենք տարիների խորքից եկող թշնամական հարաբերությունները։
Շնորհակալություն եմ հայտնում պրն. Տիգրանյանին այդ անմոռանալի այցը կազմակերպելու համար։
Նյութի հեղինակ՝ Իլոնա Սահակյան
Եվս մեկ քաղաքագիտական հանդիպում
Ստեփան Գրիգորյանի հետ երրորդ հանդիպմանը շատ էինք սպասում և ահա այսօր նա կրկին այցելեց մեր դպրոց մեզ հետ հանդիպման: Մի փոքր փոփոխված կազմով էինք, բայց նույն գրադարանում, նույն սեղանի շուրջը և նույն անկանխատեսելի սպասումներով, քանի որ ոչ ոք չգիտեր, թե ինչի մասին է լինելու թեման մեր հանդիպման: Պարոն Գրիգորյանը ներս մտավ շատ բարձր տրամադրությամբ և ինքն իրեն նախապատրաստում էր մեր հարցերին: Ի սկզբանե հանդիպումը նախատեսված էր «Հեղափոխություն» թեման շարունակելու համար, բայց մենք սկսեցինք խոսել երկու երկրների հարաբերությունների մասին, այնուհետև քաղաքականության, ապագայի ակնկալիքների մասին և այլն: Քննարկումը տևեց 80 րոպե: Ամեն նոր հարցից ծագում էր երկրորդը, երկրորդից երորրդը, երորրդից չորրորդը և այդպես շարունակ: Շատ ակտիվ էին 8-րդ դասարանցիները, քանի որ նրանք մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից, քան` մենք: Պարոն Գրիգորյանը ինչպես և մյուս հանդիպումներից հետո հիացած էր: Պարոոն Գրիգորյանը հանդիպումից հետո շնորհակալություն հայտնեց մեզանից իրենց հարցախեղդ չանելու համար, քանի որ նշել էի վերևում 8-րդ դասարանցիները մի փոքր ավելի շատ են հասկանում քաղաքականությունից: Հանդիպումը ամփոփեցինք Պարոն Գրիգորյանին առաջարկելով, որպեսզի իր ղեկավարած հասարակական կազմակերպությունը դառնա մեր «Քաղաքագիտական բաց ակումբի» (Նախագծի հեղինակ Իլոնա Սահակյան) մասնագիտական խորհրդատուն: Չեմ կարող հստակ ասել լինելու է հաջորդ հանդիպումը Պարոն Գրիգորյանի հետ, թե չէ, բայց նշեմ, որ մեզ շատ հաճելի կլինի կրկին հանդիպել նրա հետ և շարունակել քննարկումը տարբեր թեմաների շուրջ:
Նյութի հեղինակ ` Կարինե Գոմցյան
,,Կոնֆլիկտ,, և ,,Արցախի հակամարտություն,, թեմաների քննարկում
Կրթահամալիրի «Տիգրան Հայրապետյան» գրադարանում ունեցանք հետաքրքիր քննարկում «Կոնֆլիկտ» և «Արցախի հակամարտություն» թեմաների մասին: Քննարկմանը մեզ հետ մասնակցում էին ՝ լրագրող Լաուրա Բաղդասարյանը և քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Քննարկումը անցավ շատ հետաքրքիր ,տվեցինք բազում հարցեր և ստացանք նույնքան պատասխաններ: Հանդիպումը ավելի շատ քաղաքական էր. քննարկում էինք Ադրբեջանի և Արցախի միջև կոնֆլիկտը, Հայաստան-Թուրքիա, Արցախ-Ադրբեջան հարաբերությունները: Կարևոր խնդիրներից և հարցերից էր Արցախի ազատագրված տարածքների պահպանության խնդիրը:
Սկզբում խոսեցինք կոնֆլիկտի մասին ,հետո անդրադարձանք բուն թեմային: Քննարկմանը լսեցի ինձ համար նոր և անմարդկային բան: Այն է, որ ադրբեջանցիները գումար վճարելով տպում են փաստաթղթեր, որոնք «հաստատում են իրենց հին լինելը» :
Իմ կարծիքով դա շատ անմարդկային և տհաճ արարք է ցանկացած երկրի իշխանության կողմից: Հանդիպման ընթացքում լսեցինք շատ հարցեր,որոնց, կարծում եմ, պետք է ուշադրություն դարձնել՝
- Ինչպե՞ս կարելի է լուծել Արցախյան հարցը:
- Ինպե՞ս բարեկամացնել Արցախը և Ադրբեջանը:
Ընդհանուր առմամբ քննարկումը անցավ հետաքրքիր և տվեց շատ տեղեկատվություն քաղաքականության և հակամարտության մասին: