Ի՞նչ է իրական ընկերությունը

Այնքան շատ մեծ հասկացության տեսակետներ ունի ընկերությունը… Յուրաքանչյուրիս համար այն տարբեր է, և դա նորմալ է: Յուրաքանչյուրս էլ ունեցել ենք ընկերներ և կորցրել,ձեռք բերել և բաց թողել, գտել և կորցրել… Դա շատ հաճախ է լինում յուրաքանչյուրիս հետ, և դա անսովոր չէ, քանզի կյանքում դավաճանությունը շատ հաճախ է հանդիպում…

Եկեք նախ հասկանանք ինչ է իրենից ներկայացնում իրական ընկերը: Ընհանրապես իրական ընկերը մարդ է ,ով միշտ քեզ հետ է՝ կապ չունի դու ինչ իրավիճակում ես ,ամենակարևորը այն է ,որ ընկերդ միշտ պատրաստ է քեզ օգնել: Ընկերը մարդ է ,ով երբեք չի խոսա քո մեջքի հետևից, մարդ է ով միշտ փորձելու է քեզ ճիշտ ուղղությունը ցույց տալ, մարդ է ով երբեք քեզ չի նախանձի, մարդ է ում համար մեկ է լինելու իրավիճակը,կարևորը քեզ պաշտպանելն է, երբ ընկնես ընկերդ քեզ կբարձրացնի,նա մարդ է ով միշտ պատրաստ է լսել քեզ,մարդ է ով կարծեք քո քույրը կամ եղբայրը լինի չնայած նրան,որ դուք դպրոցում եք ծանոթացել…Ընկերը մարդ է ում դու կարող ես վստահել քո բոլոր գաղտնիքները, և գիտես որ նա երբեք ոչմեկին չի պատմի, ընկերը մարդ է ում համար քո և նրա տարբերությունը,քո բացասական կողմերը անտեղվում են… Իրական ընկերը հոգուն հարզատ և շատ մտերիմ մի մարդ է…

Հենց իրական ընկերը իրական ընկերության նախադրյալն է,ընտրեք իրական ընկերներին և միայն նրանց…

Ամառ…

Գարունը գնում ու հեռանում ,
Ու դանդաղ-դանդաղ նա մեզ լքում ,
Իր հետեվից բերում է մի համառ
Եղանակ, որ կոչվում է ամառ ։
Անմոռանալի պահեր մենք կունենանք,
Ու մեծ հաճույք մենք կստանանք ,
Հավես արձակուրդ մենք կանցկացնենք ,
Ու ամառը կվայելենք։

Փնտրվում է մարդ ….

Փնտրվում է մի մարդ ,

Դա գործ է շատ բարդ ,

Պետք է նա, ով իսկապես,

Կլինի նաև լավատես :

Մարդ լինելը շատ է դժվար.

Պետք է ունենալ զգացմունքներ,

Մարդու մեջ չպետք է լինի խավար ,

Այլ պետք է լինեն միայն ժպիտներ :

Պետք է սիրել և պետք է զգալ ,

Պետք չէ տխրել ,նստել ու լալ ,

Պետք է միայն հավատալ ,

Ու անվերջ կյանքում ժպտալ :

​Չարենցի պատմությունը 

Չարենցի պատմությունը 
Մի օր տրեխս պատռվեց,

Հայրիկս էլ գումար տվեց,

-Գնա՛, քեզ համար գնիր,

Մի նոր տրեխ դու հագիր:

Խանութներում ման եկա,

Ու երբ գրքեր ես տեսա,

Որոշեցի դրանք գնել

Ու նոր գրքեր ընթերցել:

Ախր գիտեի՝ որ իմանա ,

Հայրիկը շատ կբարկանա,

Բայց մեկ է ՝ գրքի նման,

Չկա ընկեր աննման:

Հայրիկն եկավ ու տեսավ,

Մի լավ վրաս բարկացավ,

-Ու՞ր է տրեխը, չեմ հասկանում, 

Ինչո՞ւ ես նորից հինը հագնում:

Ասավ հայրս ու բարկացավ,

Ինչ է կատարվում, նա զարմացավ ,

Ասացի նրան, որ գիրք եմ գնել,

Հարցրեց ինձ ՝ ինչ է կատարվել :

«Տրեխ չկար»,- նրան ասացի,

Իրականում՝ խաբեցի,

Բայց ոտքից բոբիկ լինելն ինձ համար,

Ավելի լավ է, քան լինել հիմար :

Պաղպաղակի ծնունդը

Պաղպաղակի ծնունդն էր: Հրավիրված էին ձնեմարդը, ձյունանուշն և Կաղանդ պապը: Հավաքվել էին իրար գլուխ ու որոշում էին ՝ինչ նվեր տանել : Սկզբում որոշեցին նվիրել մեծ երեքսենյականոց սառնարան : Սառնարանում կար 2 ննջարան ,հյուրասենյակ ,պետքարան ,լոգասենյակ և խոհանոց ,այն արժեր 290000 ձմեռիլիոն: Երբ հասան դրամարկղ, նկատեցին ,որ գումար չկա : Որոշեցին ,որ ձնեմարդը և ձյունանուշիկը շեղեն դրամարկղի աշխատակցին ,իսկ Կաղանդ պապը դրամամարկղից գումար վերցնի : Ձյունանուշը և ձնեմարդը գնացին դրամարկղի աշխատակցի մոտ : Պայմանավորվեցին ,որ իբր լվացքի մեքենան լվանա ձնեմարդուն ,իսկ Կաղանդ պապը գումար վերցնի:

-Միստե’ր,այստեղի լվացքի մեքենան լվանում է իմ ընկեր ձնեմարդուն ,-ասաց ձյունանուշը:

Այդ ժամանակ ձնեմարդը մտել էր լվացքի մեքենայի մեջ :Դրմարկղի աշխատակիցը փորձեց դուրս հանել նրան ,իսկ այդ ժամանակ Կաղանդ պապը 290000 ձմեռիլիոն վերցրեց ,և պլանը հաջողակ իրականացվեց :

Նրանք գնեցին սառնարանը և նվիրեցին պաղպաղակին :Նա շատ ուրախացավ ,բայց զարմացավ ՝ ինպես են այդքան ձմեռիլիոն գտել: Ձնեմարդն ասաց.

-Ճիշտ է, իմ գլուխը մի քիչ պտտվեց ,բայց ընկերոջս համար ամեն ինչի  պատրաստ եմ :

Պաղպաղակը մնաց զարմացած ,բայց չնայած դրան, նրանք շարունակեցին նշել պաղպաղակի ծնունդը :

Հարազատ հոգին նա է, ով…

Ինձ համար հարազատ հոգին նա է ,ով ինձ հասկանում է : Ես չեմ կարող այդ մարդուն ասել ,որ ինձ հարազատ հոգի է ,եթե նա ինձ չի հասկանում:

Հարազատ հոգին ինձ համար կարող է լինել ,նույնիսկ փողոցում քայլող մարդը ,մնում է նա ինձ հասկանա :

Ես չեմ կարող համարել այն մարդուն ընկեր ,բարակամ ,կամ առավելևս հարազատ հոգի  ,ով ինձ հետ կեղծ է ,ստախոս է :

Հարազատ հոգին  այն մարդն է ,ով ձեզ կհասկանա ,կօգնի ,ձեռք կմեկնի ,այն մարդն է ,ով միշտ ձեզ հետ է ….

Աշնան վերջին տերևը 

Աշնան վերջին տերևը 

Աշունը եկավ և համարյա ավարտվեց :Մնաց երկու շաբաթ ,որպեսզի աշունը ավարտվի :Ինչու ,ինչու պետք է ավարտվի այս ոսկեզօծ ,գեղեցիկ ,գունավոր աշունը :Մեկը կարող է ինձ ասել պատասխանը : 

Երբ արդեն ցրտել էր և բոլոր ծառերից տերևները թափվել էին ,մնացել էր միայն մի տերև ,այն ոչմի ձև չէր պոկվում իր ճյուղից ՝ կարծես փոքրիկ երեխան իր մորը գրկելուց լիներ :Ես զարմանում էի ,թե ինչպես է այդ տերևը դիմակայում այս ուժեղ քամուն ,անձրևին :Ես ամեն օր, երբ գնում էի տուն, տեսնում էի նրան :Անցավ մեկ օր ,երկու օր ,երեք օր ….. :Այն դեռ ծառի վրա էր : 

Երբ երկու շաբաթը անցավ և եկավ ձյուն ,այդ տերևը դեռ տեղում էր :Նա դեռ չէր պոկվել և թռչել իր ճյուղից : 

Անցավ ձմեռը և եկավ գարունը :Տերևը դեռ տեղում էր և բոլորին հիշեցնում էր ոսկեզօծ և հրաշալի աշնան մաս

Կատվի մահը …

Մի կատու իրեն անընդհատ փառաբանում էր ,թե ինքն ամենա լավն է ,ամենա ուժեղն է և ամենա սրամիտը : Նա ոչ մեկին դուր չեր գալիս և բոլորի գլուխը տանում էր :Նա ամեն օր դա կրկնում էր, և շունը չդիմացավ ու գնաց նրա հետ կռվելու :Մեկ կատուն գցեց շանը գետնին ,մեկ՝ շունը :Վերջում, երբ շունը ցանկացավ խեղդել նրան, ասաց.


-Ասա քո վերջին խոսքերը :

-Իմ մահը եկավ իմ պատճառով :

Եվ այդ խոսքերից հետո շունը խեղդեց գլուխգովան կատվին :

Թագավորի խրատը

Մի օր մի անգործ մարդու կանչեցին պալատ :Թագավորը հրամայեց .

-Եթե դու մինչև արևածագը չգտնես աշխատանք, դու կզրկվես քո գլխից, իմ թագավորությունում պետք է բոլորը աշխատեն, որ վաստակեն իրենց հացի փողը :

-Բայց, թագավորն ապրած կենա, ես գիտեմ, որ բոլոր աշխատանքները ինձ համար չեն :

-Իսկ դու փորձե՞լ ես ինչ-որ գործ, որ այդպես ես ասում :

-Ոչ -,ասաց մարդը :

-Մինչև չփորձես, չես իմանա,- պատասխանեց թագավորը մարդուն :

Մարդը գնաց աշխատանք փնտրելու և նրան բոլոր աշխատանքներն էլ դուր եկան: Նա ընտրեց հողագործի աշխատանքը: Հաջորդ օրը նա եկավ թագավորի մոտ:

-Թագավորն ապրած կենա, շնորհակալություն, որ Դուք ինձ այդ հրամանը տվեցիք: Ես գտա այն գործը, որն ինձ դուր է գալիս: Այն կարծես ինձ համար ստեղծված լինի, և ես վերջապես կկարողանամ իմ հացը վաստակել, ես զարմանում եմ՝ ինչպես չմտածեցի աշխատելու մասին:

-Դե տեսնում ես,-ասաց արքան,- պետք է փորձեիր, որ իմանայիր :

Իմ սիրտը …

Իմ սիրտը… 

Իմ սիրտը Արցախում է: Իմ հարազատ երկիրը, որն ինձ պարգևում է ուրախություն և երջանկություն: Արցախում իմ ընտանիքի անդամներն են ծնվել՝ մայրիկը, պապիկները, մորեղբայրները: Արցախը իմ տունն է, իմ հարազատը :Արցախը այնքան հանգիստ է, մաքուր, հանդարտ, գեղեցիկ, հետաքրքիր, որ անհնար է չսիրել իմ Արցախը :Իմ մանկությունը ես անցկացրել եմ Արցախում, այնտեղ եմ սկսել ընկերանալ, խաղալ :Չկա ավելի լավ տեղ ,քան իմ Արցախը և իմ սիրտը պատկանել է ,պատկանում է և պատկանելու է Արցախին: