Տանը

Կարդա Նադեր Էբրահիմի «Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ» ստեղծագործությունը

. Նույն վերնագրով ստեղծագործիր և դու

«Փոքրիկ սիրտս ու՞մ նվիրեմ»

Բարև ձեզ ես Ջոնն եմ :Ես ունեմ փոքր ընտանիք՝ ես ,հայրս ,մայրս :Հայրս կոշկակար է ,մայրս էլ տան տնտեսուհի է :Մենք ապրում ենք մեր փոքր տան մեջ ,որը գտնվում է քաղաքից շատ հեռու :Արդեն դեկտեմբերի 31-ն է և բոլորը նշում են նոր տարին :Բոլորը զարդարում են իրենց տները,նվերներ են իրար նվիրում ,իսկ մեր տանը բոլորը տխուր են :Չնայած նրան ,որ մենք ոչինչ չունենք ,որ տունը զարդարենք , ճաշկերույթ անենք ,նվերներ նվիրենք ,մեկ է ես փորձում էի ստեղծել ամանորյա մթնոլորտը :Տունը զարդարելու համար ոչինչ չկար ,սառնարանում նույնպես :Ինձ թվում էր ,թե նվեր էլ չկար ,բայց իրականում այն կար ,բայց ես այն սկզբում չէի նկատել :Այդ նվերը իմ փոքրիկ սիրտն էր ,որի մեջ ես կարող էի տեղավորել իմ բոլոր ընկերներին ,հարազատներին ,բարեկամներին :Ես իմ սիրտը սկզբում նվիրեցի իմ հորը և մորը,հետո մի տեղ առանձնացրեցի իմ բարեկամների համար :Ինձ թվում էր ,թե արդեն էլ ոչ մեկին չեմ կարող այն նվիրել ,բայց պարզվում է ,որ դեռ շատ մարդկանց կարող եմ այն նվիրել :Մի մասը նվիրեցի ընկերներիս ,մի մասն էլ բոլոր լավ մարդկանց :Ես արդեն համոզված էի ,որ էլ ոչմեկին այն չեմ կարող նվիրել ,բայց պարզվեց ,որ դեռ մի փոքր տեղ կա :Որոշեցի այն պահել այն վատ մարդկանց համար ,ովքեր կդառնան լավը :Պարզվեց որ իմ փոքրիկ սիրտը իրականում շատ մեծ է :

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s