Պաղպաղակի ծնունդն էր: Հրավիրված էին ձնեմարդը, ձյունանուշն և Կաղանդ պապը: Հավաքվել էին իրար գլուխ ու որոշում էին ՝ինչ նվեր տանել : Սկզբում որոշեցին նվիրել մեծ երեքսենյականոց սառնարան : Սառնարանում կար 2 ննջարան ,հյուրասենյակ ,պետքարան ,լոգասենյակ և խոհանոց ,այն արժեր 290000 ձմեռիլիոն: Երբ հասան դրամարկղ, նկատեցին ,որ գումար չկա : Որոշեցին ,որ ձնեմարդը և ձյունանուշիկը շեղեն դրամարկղի աշխատակցին ,իսկ Կաղանդ պապը դրամամարկղից գումար վերցնի : Ձյունանուշը և ձնեմարդը գնացին դրամարկղի աշխատակցի մոտ : Պայմանավորվեցին ,որ իբր լվացքի մեքենան լվանա ձնեմարդուն ,իսկ Կաղանդ պապը գումար վերցնի:
-Միստե’ր,այստեղի լվացքի մեքենան լվանում է իմ ընկեր ձնեմարդուն ,-ասաց ձյունանուշը:
Այդ ժամանակ ձնեմարդը մտել էր լվացքի մեքենայի մեջ :Դրմարկղի աշխատակիցը փորձեց դուրս հանել նրան ,իսկ այդ ժամանակ Կաղանդ պապը 290000 ձմեռիլիոն վերցրեց ,և պլանը հաջողակ իրականացվեց :
Նրանք գնեցին սառնարանը և նվիրեցին պաղպաղակին :Նա շատ ուրախացավ ,բայց զարմացավ ՝ ինպես են այդքան ձմեռիլիոն գտել: Ձնեմարդն ասաց.
-Ճիշտ է, իմ գլուխը մի քիչ պտտվեց ,բայց ընկերոջս համար ամեն ինչի պատրաստ եմ :
Պաղպաղակը մնաց զարմացած ,բայց չնայած դրան, նրանք շարունակեցին նշել պաղպաղակի ծնունդը :