,,Չարենցի հետ չարենցյան քաղաքում,, 

Մեծ բանաստեղծ Չարենցի ծննդյան առթիվ մենք ,,Չարենցի հետ չարենցյան քաղաքում,, նախագծով մենք այցելեցինք Չարենի տուն-թանգարան և այգին, ուր գտնվում է Չարենցի արձանը:


Սկզբում գրադարանում հավաքվեցինք և, իհարկե, Չարենց արտասանելուց հետո նոր գնացինք դեպի երթուղային :


Երթուղայինը մեզ թողեց Չարենցի արձանից ոչ հեռու, դեպի արձան մենք ինքներս քայլեցինք: Քայլելուց մենք նորից արտասանեցինք Չարենց: Երբ հասանք բանաստեղծիարձանի մոտ, սկսեցինք պարել մեր ազգային պարերը և, դե իհարկե, Չարենց արտասանեցինք:


Պարերը շատ հավեսով պարելուց հետո մենք քայլելով ուղևորվեցինք դեպի Չարենցի տուն- թանգարան: Մենք այդպես էլ չդադարեցինք արտասանել Չարենց: 


Չնայած նրան, որ մենք այսօր չմտանք Չարենցի տուն թանգարան, այսօրը Չարենցի պես շատ հավես անցավ :

Leave a comment