Հանգման խնդիր/Միջոցի խնդիր/Անջատման խնդիր

Հարցերի փոխարեն գրել հանգման խնդիրներ:
• Լավան մոտենում էր (ինչի՞ն)- քաղաքին
• Ունկնդիր եղա հողմի խենթ (ինչի՞ն)-ձայներին:
• Անսպասելի ես հանդիպեցի (ո՞ւմ)-քրոջս:
• Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան (ինչի՞ն)-լեռան գագաթին:

Գտնել հանգման խնդիրները:
• Գնդապետի դեմքի ժպիտն արագ անցավ գերիներին:
• Այդ խոսքերը խեղճ աշակերտին գցեցին ավելի մեծ շփոթության մեջ:
• Հուզմունքից շփոթված Նահապետն առաջին անգամ չհավատաց իր ականջներին:
• Նրանք արդեն հասել էին իրենց երազանքին:
• Մեր հարևանը խուսափում էր բարևել մարդկանց:..

Հարցերը փոխարինիր միջոցի խնդիրներով:
• Ժայռի գագաթը միայն ուղղաթիռով (ինչո՞վ) կարելի է բարձրանալ:
• Փոքրիկ տունը գյուղում իր չափսերով (ինչո՞վ) էր առանձնանում:
• Նա իր սև գործն անում էր ծանոթի միջոցով (ու՞մ միջոցով):
• Աղջկա մազերը կապված էին ռեզինով (ինչո՞վ):
• Այդ օրերին քաղաքն ապրում էր ժողովրդով (ումո՞վ):
• Հարցերին պատասխանող պարոնը պահակի միջոցով (ու՞մ միջոցով) մոտեցավ մեքենային:

Ընդգծիր միջոցի խնդիրները:
• Ջեքը նկարահանող խցիկով կաշկանդում էր ներկաներին:
• Նավաստին նրանց խուճապին հետևում էր ներողամիտ ժպիտով:
• Նավը սուրի նման հսկա քթամասով ճեղքում էր ջուրը:
• Ընկերոջ միջոցով լուրը հասցրեց գյուղացիներին:
• Սպիտակ ձին թռչում էր, ոտքերով դոփում գետինը:
• Ծերունին հաճախ էր իր թոռնիկ Կարոյով հպարտանում:

Հարցերի փոխարեն գրիր անջատման խնդիրներ:
• Նա վաղուց էր ձանձրացել Աննայից (ումի՞ց):
• Նա թաքցրեց իր անհանգստությունը ընկերներից (ումի՞ց):
• Ես ոչ մի կերպ չեմ կարողանում խնդիրներից (ինչի՞ց) ազատվել:
• Նա մեզ չզրկեց զվարճանքից (ինչի՞ց):
• Աշխարհն էս է, ի՞նչ ես ուզում կյանքից(ինչի՞ց), մարդկանցից(ումի՞ց):

Ընդգծիր անջատման խնդիրները:
• Ինձ հանդիպած մարդկանցից իմացա, որ գյուղը դեռ շատ հեռու է:
• Հայրը խորշում էր զավակների վարած ցոփ ու աննպատակ կյանքից:
• Հոգնեցի գրքերից անհամար,
Աշխարհից այս խավար ինձ տարեք…
Փրկեցեք մտքերից այս անծայր,
Փրկեցեք խոսքերից այս խելոք…
• Բախտը ինձնից թռավ գնաց վերջալույսի շողերի պես:
• Երկրաբանները քարտեզը նշված վայրից տեղափոխել էին:

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s