Կարդա՛ ստեղծագործությունը և նույն վերնագրով գրիր պատում, ուր կարտահայտես քո մտքերը հարազատ հոգու մասին:
Հարազատ հոգին նա է, ով…
Հարազատ հոգին նա է, ով ունի մեր կողպեքների բանալիները, իսկ մեր բանալիներն էլ կարող են բացել նրա կողպեքները:
Երբ մենք այնքան անվտանգ ենք զգում, որ մեզ կարող ենք թույլ տալ բացել մեր կողպեքները, այդ ժամանակ մեր իսկական «եսեր»-ը ընդառաջ են գնում միմյանց. մենք կարողանում ենք ամբողջովին և անկեղծորեն լինել այնպիսին, ինչպիսին, որ կանք իրականում:
Այդ դեպքում մեզ սիրում են, որովհետև մենք այդպիսին ենք և ոչ թե, որ մենք փորձում ենք լինել այդպիսին:
Այդ դեպքում յուրաքանչյուրը սկում է բացել այն մյուսի լավագույն որակները: Եվ չնայած այն ամենին, ինչը մեզ ստիպում է տառապել, մենք այդ մարդու հետ մեզ զգում ենք ինչպես դրախտում:
Հարազատ հոգին նա է, ով ընդունում է մեր խորքային ձգտումները, մեզ դուր եկած շարժման ուղղությունը:
Եթե մենք` երկուսով, օդային փուչիկների նման շարժվում ենք վերև, շատ հավանական է, որ միմյանց մեջ գտել ենք մեզ հարկավոր մարդուն:
Հարազատ հոգին նա է, ում շնորհիվ դուք սկսում եք ապրել իսկական կյանքով:
Հարազատ հոգին նա է, ով…
Ինձ համար հարազատ հոգին նա է ,ով ինձ հասկանում է : Ես չեմ կարող այդ մարդուն ասել ,որ ինձ հարազատ հոգի է ,եթե նա ինձ չի հասկանում:
Հարազատ հոգին ինձ համար կարող է լինել ,նույնիսկ փողոցում քայլող մարդը ,մնում է նա ինձ հասկանա :
Ես չեմ կարող համարել այն մարդուն ընկեր ,բարակամ ,կամ առավելևս հարազատ հոգի ,ով ինձ հետ կեղծ է ,ստախոս է :
Հարազատ հոգին այն մարդն է ,ով ձեզ կհասկանա ,կօգնի ,ձեռք կմեկնի ,այն մարդն է ,ով միշտ ձեզ հետ է ….