Մուշեղ Գալշոյանի ,,Ծիրանի ծառ,, ժողովածուից ես կարդացի ,,Ձայն ամենայն հայոց… ,, հատվածը :Այն պատմում է վարդապետ Կոմիտասի երգչախումբը հավաքելու մասին :Վարդապետ Կոմիտասը վարժարանի սաներից ցանկանում էր հավաքել մի երգչախումբ :Երգչախմբում տեղ ունենալու համար սաներին պետք չէր հիասքանչորեն մի ամբողջ երգ երգել ,պետք էր միայն ունենալ լավ ձայն և ասել ֆա: Ըստ այդ պայմանների էլ Կոմիտասը սկսեց ընտրել իր երգչախմբի մասնակիցներին :Բայց բացի նրանից ,որ նա սկսեց երգչախումբ հավաքել ,նա նույնպես ըստ ամեն մի սանի ձայնի որոշեց ,թե նա որտեղից է :Մեկը Շիրակից ,մյուսը Վանից ,մեկն էլ Ծռերից :Այդպես նա գտավ Հայաստանի ամեն մի ծայրի ձայնը ,որը նրան շատ ուրախացրեց ,որ ամեն մի սան իր մեջ պահում է իր հայրենիքի ձայնը :Իսկ սաներն էլ իրենց հերթին զարմացած էին ,թե ինչպե՞ս Կոմիտաս վարդապետը գիտի ,թե նրանք որտեղից են …