Ամեոբա և Դիզենթերայի ամեոբա

 

Ամեոբա

Սովորաբար մանրադիտակային չափի են (տրամագիծը՝ մինչև 50 մկմ) կենդանիներ են։ Կան նաև «հսկա» ամեոբաներ։ Pelomixa binucleata-ի մեծությունը հասնում է 3 մմ։ Մեծ մասամբ միակորիզ են, չունեն մարմնի կայուն ձև, կմախք։Շարժվում են ժամանակավորապես առաջացող կեղծ ոտքերի օգնությամբ։ Սովորական ամեոբան հանդիպում է կեղտոտված ջրով լճակների հատակում, տիղմի մեջ։Նա նման է փոքրիկ (0,2-0,5 մմ), հասարակ աչքով հազիվ նկատելի, անգույն դոնդողագնդիկի, որը շարունակ փոխում է իր ձևը։Սնվում են բակտերիաներով ,մանր ջրիմուռներով,  նախակենդանիներով։Ամեոբան շնչում է ջրում լուծված թթվածնով, որը թափանցում է նրա ցիտոպլազմայի մեջ մարմնի ամբողջ մակերեսով։ Թթվածնի մասնակցությամբ ցիտոպլազմայի բարդ նյութերը քայքայվում են ավելի պարզ նյութերի։Բազմանում են հիմնականում անսեռ ճանապարհով՝ կիսվելով։Ամեոբայի սնվելուց հետո նրա մարմինն աճում է։ Մեծացած ամեոբան պատրաստվում է բազմացման։ Բազմացումն սկսվում է կորիզի փոփոխությամբ։ Կորիզը ձգվում է, լայնակի ակոսիկով բաժանվում է երկու կեսերի, որոնք իրարից հեռանում են տարբեր կողմեր։ Այնուհետև ամեոբայի մարմնի վրա առաջանում է կենդանուն երկու մասի բաժանող սեղմվածք։ Յուրաքանչյուր մասի մեջ ընկնում է մեկական կորիզ։ Երկու մասերի միջև ցիտոպլազման կտրվում է, և առաջանում է երկու ամեոբա։

Դիզենթերայի ամեոբա

Դիզենթերիայի ամեոբան  մակաբույծ  նախակենդանիների տեսակներ,  սարկոդայիններ ենթադաս, մարդու աղիքային վարակիչ հիվանդության՝ ամեոբային դիզենտերիայի հարուցիչ։  Ապրում են առավելապես քաղցրահամ ջրերում, երբեմն՝ նաև ծովերում, խոնավ հողի և ավազի մեջ։ Դիզենթերիայի ամեոբան արտաքինով նման է սովորական ամեոբային, բայց նրանից տարբերվում է շատ կարճ կեղծ ոտքերով։

Մակաբույծի զարգացման վեգետատիվ ձևը ներկայացված է 4 ձևով՝

  • հյուսվածքային,
  • մեծ վեգետատիվ,
  • լուսանցքային
  • նախացիստային, որոնցից յուրաքանչյուրն ունի ձևաբանական և ֆունկցիոնալ առանձնահատկություններ։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s